17.7 C
Yerevan

Պարտված ՌԴ‑ը Չինաստա­նի Գերին Է Դառնա­լու

Արևմուտքը մի կողմից զգուշա­նում է, որ չափից ավե­լի թուլա­ցած  Ռուսաստա­նը չհայտնվի Չինաստա­նի ազդե­ցության տակ ու ինքը սկսի պայքա­րել Չինաստա­նի դեմ Ռուսաստա­նի տարածքում։ Մյուս կողմից էլ զգուշա­նում է նրա­նից, որ պարտված Ռուսաստա­նը կարող է պայթել ներսից, իսկ դա կարող է համաշխարհա­յին քաո­սի  վերածվել։

Հրաչյա Արզումանյան 

Պետրոս Ղազարյա­նը զրուցել է ՄԱՀՀԻ փորձա­գետ Հրաչյա Արզումանյա­նի հետ։

ՆԱՏՕ գագաթնա­ժո­ղո­վի ժամա­նակ Արմուտքում հայտա­րա­րել էին, որ Ուկրաի­նան կմիա­նա ՆԱՏՕ-ին, որ Ռուսաստա­նին պետք է սստրա­տե­գիա­կան պարտության մատնել։ Ռուսներն էլ արձա­գանքել էին այդ հանդիպմանն ու հայտա­րա­րություննե­րին։ Դ․ Մեդվեդևը հայտա­րա­րել էր, որ Ուկրաի­նան ու ՆԱՏՕ‑ն պետք է կործանվեն։

Հրաչյա Արզումանյանն ասաց, որ դրանք ընդա­մե­նը հայտա­րա­րություններ են ու քաղա­քա­կան տեղե­կատվա­կան պատե­րազմից այն կողմ չեն անցնում։ Արևմուտքը մի կողմից հայտա­րա­րում է, որ Ռուսաստա­նին ստրա­տե­գիա­կան պարտության է պետք մատնել, մյուս կողմից էլ Ուկրաի­նա­յին տալիս է այնքան զենք, որ վերջինս չպարտվի։ Ոչ թե հաղթի, այլ չպարտվի։ Ուկրաի­նա­յի նախա­գահ Զենելսկին անընդհատ խնդրում է թույլատրել հարվա­ծե­լու Ռուսաստա­նին իր տարածքում, բայց ամե­րի­կա­ցի­նե­րը թույլատրել են միայն 100 կիլո­մետրի սահմաննե­րում։ Եթե Արևմուտքը ցանկա­նար Ռուսաստա­նին ծանր ու քայքա­յիչ պարտության մատնել, ապա կմա­տա­կա­րա­րեր լրիվ այլ տեսա­կի ու քանա­կի զենք։ Թույլ կտար, որ Ուկրաի­նան հարվա­ծի շատ ավե­լի խորքա­յին հատվածնե­րի։ Ուկրաի­նա­ցի­նե­րին տրված զենքը թույլ է տալիս ոչնչացնել իրենց վրա նետված հրթի­ռը, բայց թույլ չի տալիս ոչնչացնել այդ զենքը­գործարկո­ղին։ Արևմուտքը զգուշա­նում է վերջնա­կա­նա­պես պարտված Ռուսաստան ունե­նա­լուց։ Արևմուտքի պլաննե­րի մեջ հիմա հեռա­հար հակա­ռա­կորդ ու թշնա­մի ընկալվում է Չինաստա­նը։ 

Փորձա­գե­տը նշեց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ՆԱՏՕ-ում որո­շա­կիո­րեն շփոթվա­ծություն էր առա­ջա­ցել։ ԽՍՀՄ‑ը այլևս չկար։ Ո՞ւմ դեմ էր պայքա­րե­լու ՆԱՏՕ‑ն։ Այն բանից հետո, երբ 2007‑ի Մյունխենյան համա­ժո­ղո­վին Պուտինն ըստ էության հայտա­րա­րեց, որ Ուկրաի­նա, Ղազախստան, Հայաստան և ամյուս պետություննե­րը չկան, դրանք ԽՍՀՄ կամ ռուսա­կան կայսրության մասն են, ՆԱՏՕ‑ը նորից անցավ իր պաշտպա­նո­ղա­կան քաղա­քա­կա­նությունը: Արևմուտքը մի կողմից զգուշա­նում է, որ չափից ավե­լի թուլա­ցած  Ռուսաստա­նը չհայտնվի Չինաստա­նի ազդե­ցության տակ ու ինքը սկսի պայքա­րել Չինաստա­նի դեմ Ռուսաստա­նի տարածքում։ Մյուս կողմից էլ զգուշա­նում է նրա­նից, որ պարտված Ռուսաստա­նը կարող է պայթել ներսից, իսկ դա կարող է համաշխարհա­յին քաո­սի  վերածվել։

Հրաչյա Արզումանյա­նը նաև անդրա­դարձավ հայ-ադրբե­ջա­նա­կան հանդիպմանն այդ գագաթնա­ժո­ղո­վի ժամա­նակ և ասաց, որ դժվար թե դա ինչ որ փոփո­խություններ բերի, ավե­լի շատ արա­րո­ղա­կարգա­յին բնույթ էր կրում։ Այս պահին Հայաստա­նը չի կարող և չպետք է Ռուսաստա­նից որևէ բան սպա­սի։ Ռուսաստա­նը կայսրություն է ու մանա­վանդ այն ամե­նից հետո, ինչ արեց հայե­րի հետ, Արցա­խի հետ, հայ ժողովրդի ճնշող մեծա­մասնությունը շատ լավ հասկա­նում է ռուսա­կան բարե­կա­մության հետև­անքնե­րը։ Նման դաշնակցի պարա­գա­յում թշնա­մի պետք էլ չէ։ Իսկ նրանք, ովքեր դեռևս հույս ունեն ռուսնե­րի հետ հարա­բե­րություն խորացնել կամ նման ինչ որ բաներ, ոչ թե ընդդի­մություն են, այլ մարգի­նա­լացված խմբեր՝ իրա­վի­ճա­կի վրա չազդող։ Ռուսաստա­նը բարե­կամ չէ։ Նա ուզում է նորից կլա­նել ԽՍՀՄ նախկին տարածքը։ Բացի դրա­նից ռուսնե­րը իրենց դաշնա­կից ընտրել են ադրբե­ջանցի­նե­րին ոչ թե մեզ։ Իսկ այն կիսա­ցա­վակցա­կան արտա­հայտություննե­րը որ անում են մեր հասցեին ու մեր մասին, դա ոչ թե նրա­նից է, որ մեզ սիրում են, այլ Հարա­վա­յին Կովկա­սում միակ երկիրն ենք, որտեղ ռուսնե­րը ռազմա­կան ներկա­յություն ունեն։ Մենք ռուսնե­րի համար կարև­որ ենք աշխարհա­քա­ղա­քա­կան առումով, իսկ Ադրբե­ջա­նը՝ ստրա­տե­գիա­կան։

Հ․ Արզումանյա­նը նաև անդրա­դարձավ Թուրքիա­յին ու նրա քաղա­քա­կա­նությա­նը։ Թուրքիան հիմա ցանկա­նում է լինել ԵՄ-ՆԱՏՕ դաշինքում ու միա­ժա­մա­նակ անդա­մակցել ԲՐԻԿՍ-ին, իսկ դա անհա­մա­տե­ղե­լի է։ 

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ