15.8 C
Yerevan

Լիբե­րա­լիզմի Ու Ավտո­րի­տա­րիզմի Արանքում

Ներկա­յումս լիբե­րալ աշխարհա­կարգը ճգնա­ժա­մի մեջ է։ Դա տեսա­նե­լի է ոչ միայն հեռվից, այլ զգացվում է թե՛ պատե­րազմնե­րի բնույթի՛, թե՛ դրանց ուղեկցող ռազմա­քա­ղա­քա­կան դաշինքնե­րի կազմա­վորման ու հայե­ցա­կարգա­յին բնույթից։

Արա­յիկ Մկրտումյան

Լիբե­րա­լիզմը ճգնա­ժա­մի մեջ է և այդ ամե­նի ֆոնին ակտի­վա­նում է հակա­ռա­կորդ պահպա­նո­ղա­կան ուղղությունը։ Ավե­լի շուտ ոչ թե պահպա­նո­ղա­կան, այլ ակտի­վա­նում են ավտո­րի­տար ռեժիմնե­րը, որոնք ցանկա­նում են հանդես գալ պահպա­նո­ղա­կաննե­րի անունից ու դիրքից։ Եվ որքան շատա­նում են լիբե­րալ-դեմոկրատ երկրնե­րի խնդիրնե­րը, այնքան ավե­լի ուժեղ են զգում իրենց ավտո­րի­տարնե­րը։

Երկար ժամա­նա­կից ի վեր առա­ջին անգամ Եվրո­պա­յում աջե­րը բավա­կան լուրջ ներկա­յություն ապա­հո­վե­ցին ընտրություննե­րում՝ Ֆրանսիա­յում, Գերմա­նիա­յում, Եվրո­խորհրդա­րա­նում։ Ինչպես նաև աջե­րը բավա­կան ուժեղ են Արև­ելյան Եվրո­պա­յում, ինչպես օրի­նակ Հունգա­րիա­յում։ Նմա­նը նմա­նին է սիրում և այդ ֆոնին, երբ լիբե­րա­լիզմը չի կարո­ղա­նում ապա­հո­վել իր իսկ քարո­զած ազա­տությունն ու հավա­սա­րությունը, ապա կարի­քը ստի­պում է անհատնե­րի և ողջ խմբե­րի՝ գնալ «ուժեղ ձեռքի հետև­ից»։ Այդ ուժեղ ձեռքի դեր փորձում են տանել պահպա­նո­ղա­կան-ավտոկրատնե­րը։

Իրա­կա­նում ամեն ինչ այնքան էլ պարզ ու հստակ չէ։ Համաշխարհա­յին մակարդա­կով ացնումը լիբե­րա­լիզմից դեպի ավտո­րի­տա­րիզմ՝ նշա­նա­կում է մի կողմ դնել վերջին 50–70 տարի­նե­րի աշխարհա­քա­ղա­քա­կան նորման և վերա­դառնալ մի երև­ույթի, որը շատ մեծ ռիսկ է իր մեջ պարունա­կում։ Դա ավտո­րի­տա­րիզմի ռիսկն է, այն, ինչը կարող է նորա­նոր աղետնե­րի պատճառ դառնալ։ Պահպա­նո­ղա­կա­նության թակ թաքնվող և կար ուկա­նոն խոստա­ցող ավտո­րի­տա­րիզմը շատ արագ կարող է վերածվել վարչա­կան դիկտա­տուրա­յի և փորձանք դառնալ ինչպես սեփա­կան, այնպես էլ այլ հասա­րա­կություննե­րի գլխին։ Մարդկությունը շատ անգամներ է ակա­նա­տես եղել նման երև­ույթնե­րի։ Ինչպես օրի­նակ Իտա­լիա­յում, Իսպա­նիա­յում, Գերմա­նիա­յում, Ռուսաստա­նում, Չինաստա­նում և այլուր։ 

Մենք տեսել ենք, թե ինչպես է կարգ ու կանոն, ուժեղ ձեռք փնտրող հասա­րա­կությունը իշխա­նությունը տալիս ծայրա­հե­ղա­կաննե­րին, ովքեր չարիք են բերում և սեփա­կան և այլ ժողո­վուրդնե­րի գլխին։ Մենք տեսել ենք, թե ինչպես են նման ձգտումնե­րը հանգեցնում ֆաշի­զի­մի, նացիզմի ու կոմունիզմի ծայրա­հե­ղա­կան բռնա­պե­տություննե­րի, որոնք տարի­նե­րով տանջե­ցին սեփա­կան ժողովրդին և ցեղասպան դարձան մյուսնե­րի համար։ 

Այստեղ խոսքը սկզբունքա­յին ընտրության մասին է։ Երբ համաշխարհա­յին քաղա­քա­կա­նությունը­բախվում է մեծ դժվա­րություննե­րի, առա­ջա­նում է ծանր տնտե­սա­կան ճգնա­ժամ կամ լարված արտա­քին հարա­բե­րություններ, կամ ցանկա­ցած այլ բան, ապա հասա­րա­կությա­նը մեծ ջանքեր են պետք ժողովրդա­վա­րությունից չհրա­ժարվե­լու և բռնա­պե­տությանն անցնե­լու համար։ Ժողովրդա­վա­րությունը միշտ ավե­լի դանդաղ է աշխա­տում, որո­շումնե­րը ձգձգված են դառնում, կարճա­ժամկետ առումով՝ հաճախ ուշա­նում են, լինում են ոչ բավա­րար և անարդյունա­վետ։ Ու այդ պայմաննե­րում մարդիկ ցանկա­նում են ունե­նալ մեկին, ով արագ ու հատու շարժումնե­րով ամեն ինչ կարգի կբե­րի ու հաճախ իշխա­նությունը տալիս են մեկին, ով նրանց ստրկացնում է։ Հոգե­բան, փիլի­սո­փա Էրիխ Ֆրոմն իր «Փախուստ ազա­տությունից» գրքում բավա­կան մանրա­մասն ներկա­յացնում է, թե ինչպես, ինչ պայմաննե­րում մարդիկ հրա­ժարվում են ազա­տությունից ու ընդունում իրենց իրա­վունքնե­րի սահմա­նա­փա­կումը։ 

Միևնույն ժամա­նակ գերմա­նա­ցի մեկ այլ փիլի­սո­փա Յուրգեն Հաբերմա­սը, ով համարվում է ժամա­նա­կա­կից գերմա­նա­կան փիլի­սո­փա­յության ամե­նա­մեծ դեմքե­րից մեկը, իր «Արևմուտքի պառակտումը» աշխա­տության մեջ խոսում է, թե ինչպես է լիբե­րա­լիզմը կանգնել կործանման վտանգի առաջ։ Հաճա­խա­ցած ահա­բեկչություննե­րը և դրանց կտրուկ դաժա­նա­ցումը վախի ու սարսա­փի մթնո­լորտ են տարա­ծում և ուժե­ղացնում սպա­սե­լիքնե­րը «ուժեղ և ծանր ձեռքի» նկատմամբ։

Ժամա­նա­կա­կից տեխնո­լո­գիա­նե­րը ևս նպաստում են լիբե­րալ համա­կարգի թուլացմա­նը։ Ժամա­նա­կա­կից սպա­ռո­ղա­կան հասա­րա­կությունը, որն անընդմեջ վաստա­կել-ծախսել մոլուցքի մեջ է գտնվում, այլևս ուշադրություն չի դարձնում հասա­րա­կա­կան արժեքնե­րին և ավե­լի է մեծացնում կախվա­ծությունը տնտե­սա­կան հսկա­նե­րից ու ֆինանսա­կան կազմա­կերպություննե­րից, որոնք նրանց արգե­լա­փա­կում են այդ սպա­ռո­ղա­կան մթնո­լորտում և գերի դարձնում խմբա­յին շահե­րին։

Բայց պետք է հիշել, որ լիբե­րա­լիզմը ձեռք է բերված մեծա­գույն դժվա­րությամբ։ Այն ազա­տություննե­րը, որն այսօր ունի մարդը՝ ութժամյա աշխա­տանք-հանգիստ-քունը, հինգ օր աշխա­տանք, երկու օր՝ հանգիստ, ընտրության իրա­վունք, սահմա­նադրություն և այլն, մարդկությանն ուղեկցում են խոշոր հաշվով վերջին հարյուր տարում։ Դրա­նից առաջ մարդկությունը մշտա­պես ապրել է անսահմա­նա­փակ տոտա­լի­տա­րիզմի պայմաննե­րում։ Բռնա­պե­տությունը միա­կողմա­նի է և այլա­կարծություն չհանդուրժող։ Բռնա­պե­տություննե­րը միշտ կործանվում են, անկախ նրա­նից, թե որքան կտևի նրանց ոսկե­դա­րը։ Եվ նրանք ոչ թե խաղաղ փոխա­րինվում են մեկ այլ երև­ույթով, այլ փուլ են գալիս ու իրենցից հետո միայն քաոս և լճա­ցում թողնե­լով։ Ազա­տության սահմա­նա­փա­կումը միշտ էլ քաո­սի ու բռնության է հանգեցնում, սահմա­նա­փակման։ Մարդն ինքն իրե­նով ազա­տության է ձգտում ու հենց այդ ազա­տության ձգտումն էլ քաղա­քակրթության հիմքն է, իսկ բռնա­պե­տություննե­րը մշտա­պես սահմա­նա­փա­կում են և արգե­լում։ Նման կարգե­րը ի վիճա­կի չեն փոխվել և դրա­նով էլ իսկ միշտ էլ ինչ որ պահի ժամա­նա­կավրեպ են դառնում։

Լիբե­րալ-դեմոկրա­տա­կան կարգե­րը ավե­լի դանդաղ են աշխա­տում, բայց ավե­լի արդյունա­վետ են։ Նրանք կարո­ղա­նում են համընդհա­նուր լուծումներ գտնել այն հարցե­րին, որոնց նկատմամբ ավտո­րի­տարնե­րը անզի­ջում դաժան են։  

Մեր օրե­րում, հատկա­պես ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմի հետև­անքնե­րից մեկն էլ լիբե­րա­լիզմի թափա­հարվող ճգնա­ժամն է։ Շարքա­յին ամե­րի­կա­ցի­ներն ու եվրո­պա­ցի­նե­րը տնտե­սա­կան բարդություննե­րի են հանդի­պում ուկրաի­նա­ցի­նե­րին օգնե­լիս։ Նրանք տեսնում են, որ իրենց լիբե­րալ-դեմոկրատ կարգե­րը չեն կարո­ղա­նում ճզմել ավտոկրատ ռուսնե­րին և ռուսնե­րը քանդում են Ուկրաի­նան և դեռ մի բան էլ ժողովրդա­վար երկրնե­րը ծանր տնտե­սա­կան վիճա­կում են հայտնվել։ Սա մեծացնում է լիբե­րա­լիզմի նկատմամբ վստա­հությունը և ենթա­գի­տակցո­րեն հայացք է ուղղվում դեպի «ուժեղ ձեռք», որի տակ էլ քողարկվում է ավտոկրա­տիան։ Բայց ռուսնե­րի դեմ հաղթա­նա­կը ուղղա­կի ռազմա­կան չէ։ Այն քաղա­քակրթա­կան հաղթա­նակ է։ և քաղա­քակրթա­կան պարտություն

Այս պայմաննե­րում մեղադրե­լի չէ, որ հասա­րակ եվրո­պա­ցին, տեսնե­լով լիբե­րա­լիզմի թուլությունը, հայացք է նետում նաև դեպի աջե­րը։ Բայց եթե եվրո­պա­ցին վաղը ընտրի աջե­րին, նա ճանա­պարհ է բացե­լու նոր Հիտլերնե­րի ու Մուսո­լի­նի­նե­րի համար։ Դրա­նով նա սրբագրե­լու է  Մոսկովյան բռնա­պե­տությա­նը և ցույց է տալու, որ բռնա­պե­տությունն է ճիշտը։ Իսկ դա միայն նոր կործա­նումներ է բերե­լու։ Աշխարհը չի կարող կրկին ստրկության մատնվել; Եվրո­պա­ցի­նե­րը մեկ անգամ արդեն կոպտա­գույն սխալ թույլ տվե­ցին, երբ թողե­ցին, որ Հիտլե­րը գա իշխա­նության և ապա նրան չկագնեցրին այնքան, մինչև վերջինս պատրաստ էր խժռել ողջ Եվրո­պան։

Այսօր Եվրո­պան ու ԱՄՆ‑ը ինչ որ առումով կանգնած են սկզբունքա­յին ընտրության առաջ՝ մեկուսա­ցում համաշխարհա­յին հանրությունից և սեփա­կան շահե­րի համար ուրիշնե­րի զոհա­բե­րում, կամ էլ կամքի գերա­գույն լարում և ժողովրդա­վա­րության պահպա­նում։ Որո­վե­հետև ժողովրդա­վա­րությունն է թույլ տվել զարգա­նա­լու և դառնա­լու այն, ինչ որ աշխարհը կա։  Առանց ժողովրդա­վա­րության, աշխարհը հետ է գնա­լու դեպի իր էլ ավե­լի գիշա­տիչ անցյա­լը։

Այո՛, ժողովրդա­վա­րությունը հաճախ չափա­զանց ձգձգված է, բայց միայն այդպես կարե­լի է համընդհա­նուր հայտա­րա­րի գալ, որովհետև երբ մեկն է որո­շում բոլո­րի փոխա­րեն, ապա հետև­անքնե­րը հաճախ չափա­զանց կարմիր են լինում։

Այսօր հայ հասա­րա­կությունը, ավե­լի լավ քան որևէ մեկը պիտի հասկա­նա ժողովրդա­վա­րության, իրա­կան ուժեղ ժողովրդա­վա­րության արժեքն ու դերը։ Մենք շատ երկար են խմբա­յին ավտո­րի­տա­րիզմի պատճա­ռով տառա­պել ու հիմա էլ տուժում ենք կոմֆորմիստնե­րի թւո­լության պատճա­ռով։ Բայժ ժողովրդա­վա­րությունը թուլություն չէ։ Ժողովրդա­վա­րությունը միայն ուժեղնե­րին բնո­րոշ կարգն է։ Եվ հենց այդ ուժե­ղո ւգի­տակցված ժողովրդա­վա­րությունն է Հայաստա­նը համա­ժո­ղովրդա­կան կամքով դեպի առաջ տանե­լու։

Առնչվող Հոդվածներ