17.7 C
Yerevan

Կրո­կուսի Ահա­բեկչության Քարոզչա­կան Ռումբը

Regnum‑ի թղթա­կի­ցը հստակ պատկեր էր փոխանցել՝ Դաղստա­նում չես հանդի­պի ուկրաի­նա­կան պատե­րազմի Z խորհրդանշա­նի, մինչդեռ ամե­նուր Պաղեստի­նի դրոշներ են:

Վահրամ Աթա­նեսյան

«Կրո­կուսի» ահա­բեկչության փուչի­կը պայթել է

Մերձմոսկովյան «Կրո­կուս սիթի հոլում» ահա­բեկչությունից մի քանի ժամ անց Ռուսաստա­նի Անվտանգության դաշնա­յին ծառա­յությունը հայտա­րա­րեց, որ հանցա­գործնե­րը սպի­տակ գույնի «Պեժո» մեքե­նա­յով հեռա­ցել են Մոսկվա­յից եւ ուղղություն վերցրել դեպի Ուկրաի­նա­յի սահման, որտեղ նրանց սպա­սում էին պատվի­րա­տունե­րը: ԱԴԾ‑ն տարա­ծել էր ենթադրյալ ահա­բե­կիչնե­րի ձերբա­կա­լության կադրեր: Ահա­բեկչության կազմա­կերպման ուկրաի­նա­կան հետքի մասին նաեւ քաղա­քա­կան գնա­հա­տա­կաններ հնչե­ցին:

«Տպա­վո­րություն էր» որ գործը գրե­թե բացա­հայտված է «ձերբա­կալվածնե­րը» խոստո­վա­նա­կան ցուցմունքներ են տվել «նախաքննությունը» շուտով կավարտվի «ահա­բե­կիչնե­րը» կկանգնեն դատա­րա­նի առաջ «եւ» հանրությունը կհա­մոզվի «որ» իշխա­նությունը եւ իրա­վա­պահ մարմիններն իրենց տեղում են «խստո­րեն» պատժում են Ռուսաստա­նի անդորրը խախտել փորձող ցանկա­ցած հանցա­գործի:

Ահա­բեկչությունից ամիսներ անց «Ռոսինֆո­մո­նի­տո­րինգի» ղեկա­վար Յուրի Չիխանչի­նը Դաշնա­յին խորհրդում սենսա­ցիոն հայտա­րա­րություն է արել: «Ինչ վերա­բե­րում է «Կրո­կուսին», ես առայժմ չէի ցանկա­նա առանձնա­պես ծավալվել, քանի դեռ քննություն է ընթա­նում: Բայց կարող եմ ասել, որ դա միանշա­նա­կո­րեն տարբեր երկրնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի ինտերնա­ցիո­նալ թիմ է: Նրանք կենտրո­նաա­սիա­կան երկրնե­րի, եվրո­պա­կան երկրնե­րի ներկա­յա­ցուցիչներ են, որտեղ նաեւ շատ ռուսաստանցի­ներ կան, «-ասել է Չիխանչի­նը.

Սա փաստա­ցի նշա­նա­կում է «որ ահա­բեկչության կազմա­կերպիչնե­րի եւ իրա­կա­նացնողնե­րի մասին ՌԴ ԱԴԾ նախնա­կան վարկա­ծը պարզա­պես տեղե­կատվա­կան-քաորզչա­կան փուչիկ էր, որ նախաքննության ընթացքում պայթել է: Եւ ամե­նա­կա­րեւորն այստեղ «ինտերնա­ցիո­նալ թիմում» բազմա­թիվ ռուսաստանցի­նե­րի առկա­յությունն է:

«Կրո­կուսի» ահա­բեկչության առթիվ ՌԴ նախա­գահ Վլա­դի­միր Պուտի­նը վստա­հա­բար պնդել է, որ Ռուսաստա­նի դեմ իսլա­մա­կան ահա­բե­կիչնե­րը նման գործո­ղություն չեն կարող իրա­կա­նացնել, քանի որ ՌԴ‑ն բազմա­դա­վան, բազմամշա­կութա­յին երկիր է եւ արտա­քին քաղա­քա­կա­նությամբ էլ իր դեմ մուսուլմա­նա­կան աշխարհի թշնա­մանքի տեղիք չի տվել: Չիխանչի­նի հայտա­րա­րությունը հերքում է Ռուսաստա­նի նախա­գա­հի պնդումը:

Եւ եթե անգամ ահա­բեկչությունը կազմա­կերպվել է ուկրաի­նա­կան պատե­րազմի համար Ռուսաստա­նից վրեժխնդիր լինե­լու մոտի­վա­ցիա­յով, ապա ստացվում է, որ դրա­նում շահագրգռված էին ոչ միայն կենտրո­նաա­սիա­կան եւ եվրո­պա­կան երկրնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը, այլեւ բազմա­թիվ ռուսաստանցի­ներ:

Խոսքը, կարծես, համա­կարգա­յին դիմադրության մասին է: Դերբենտում եւ Մախաչկա­լա­յում ահա­բեկչություննե­րից հետո Regnum‑ի թղթա­կի­ցը հստակ պատկեր էր փոխանցել՝ Դաղստա­նում չես հանդի­պի ուկրաի­նա­կան պատե­րազմի Z խորհրդանշա­նի, մինչդեռ ամե­նուր Պաղեստի­նի դրոշներ են:

Ի՞նչ իրա­վի­ճակ է Հյուսի­սա­յին Կովկա­սի մյուս իսլա­մա­դա­վան ինքնա­վա­րություննե­րում եւ Թաթարստանում«պետական քարոզչությունն ասում է, որ Մեծ Բրի­տա­նիան «Ռուսաստա­նը ներսից պայթեցնե­լու ծրա­գիր ունի»»: Իսկ ինչու՞ է ձախողվել «ռուսաստանցի» նախա­գի­ծը: Արդյոք Ուկրաի­նա­յի դեմ պատե­րազմը չի՞ նպաստում, որ Ռուսաստա­նի ներսում «իսլա­մա­կան հեղա­փո­խություն» խմորվի:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ