17.7 C
Yerevan

Դելին Ընդդեմ Անկարա֊Իսլամաբադ Դաշինքի

Կովկա­սում Պակիստանն ունի ռազմա-քաղա­քա­կան դաշնա­կից՝ Ադրբե­ջան, որի նախա­գահն ի դեպ հենց օրերս էր այցե­լել Պակիստան: Պակիստա­նի հետ գործակցում է նաեւ Իրա­նի մեկ այլ մրցա­կից՝ Չինաստա­նը, որն իհարկե հակա­ռա­կորդ չէ, ինչպես Պակիստա­նը, բայց անշուշտ գլո­բալ մրցակցության սուբյեկտ է:

Հակոբ Բադալյան

Հնդկաստա­նի խնդի­րը Կովկա­սում, ընդդեմ «թյուրք-պակիստանյան» պատի

Տարա­ծաշրջա­նում հաղորդակցությաան նոր կապուղի­նե­րը պետք է հարգեն պետություննե­րի ինքնիշխա­նությունն ու տարածքա­յին ամբողջա­կա­նությունը և կառուցվեն ոչ խտրա­կան առևտրի և երկրնե­րի տարանցիկ իրա­վունքնե­րի հիման վրա, օրերս Շանհա­յի գործակցության կազմա­կերպության միջո­ցառման շրջա­նա­կում հայտա­րա­րել է Հնդկաստա­նի արտգործնա­խա­րար Սուբրահմանյամ Ջայշանքա­րը: Նա իհարկե չի արտա­հայտվել կոնկրետ Կովկա­սի հաղորդուղի­նե­րի առնչությամբ, այլ ավե­լի շատ կենտրո­նա­ցել է Հնդկաստա­նի ու կենտրո­նա­սիա­կան ռեգիո­նի հաղորդակցության վրա, Պակիստա­նը շրջանցե­լու «նշա­նա­ռությամբ»:

Մյուս կողմից սակայն, Կովկա­սը այդ իմաստով մեղմ ասած հեռու չէ այդ տրա­մա­բա­նությունից, եթե հաշվի առնենք, որ Հնդկաստա­նի արտգործնա­խա­րա­րը արտա­հայտվել է նաեւ Հյուսիս-հարավ նախագծի վերա­բերյալ ընդհանրա­պես: Սա Հնդկաստա­նի համար առանցքա­յին ուշադրության առարրկա ծրագրե­րից մեկն է եւ հենց դրա համար է նաեւ Դելին Իրա­նի հետ կնքել Չաբա­հար իրա­նա­կան նավա­հանգստի արդիա­կա­նացման եւ շահա­գործման տասնամյա պայմա­նա­գիր, որ ստո­րագրվեց մայի­սի 13-ին: Հյուսիս-հարա­վը նաեւ Հնդկաստա­նի վարչա­պետ Մոդիի հուլի­սի 8‑ին Մոսկվա կատա­րած այցի օրա­կարգի առանցքա­յին հարցե­րից մեկն էր: Հենց այստեղ էլ այն տրա­մա­բա­նությունն է, որ Հնդկաստա­նը դիտարկում է կենտրո­նա­սիա­կան երկրնե­րի ու Աֆղանստա­նի հետ հաղորդակցության իմաստով՝ շրջանցել իր հակա­ռա­կորդ Պակիստա­նը:

Կովկա­սում Պակիստանն ունի ռազմա-քաղա­քա­կան դաշնա­կից՝ Ադրբե­ջան, որի նախա­գահն ի դեպ հենց օրերս էր այցե­լել Պակիստան: Պակիստա­նի հետ գործակցում է նաեւ Իրա­նի մեկ այլ մրցա­կից՝ Չինաստա­նը, որն իհարկե հակա­ռա­կորդ չէ, ինչպես Պակիստա­նը, բայց անշուշտ գլո­բալ մրցակցության սուբյեկտ է: Իսկ Չինաստանն օրերս ռազմա­վա­րա­կան գործընկե­րության հռչա­կա­գիր ստո­րագրեց Ադրբե­ջա­նի՝ Պակիստա­նի ռազմա-քաղա­քա­կան դաշնակցի հետ: Ավե­լորդ է թերեւս ասել, որ Հնդկաստա­նի համար Հյուսիս-հարավ նախագծի հարցում մեղմ ասած ցանկա­լի չէ կախվա­ծությունը Ադրբե­ջա­նից, որովհե­տեւ դա ըստ էության նշա­նա­կե­լու է նաեւ կախվա­ծություն Պակիստա­նից: Բայց, այլընտրանքը Իրան-Հայաստան-Վրաստան ուղին է, որը սակայն ունի ռուս-վրա­ցա­կան «արգե­լա­փա­կո­ցը»:

Մեծ հավա­նա­կա­նությամբ Մոդին Պուտի­նի հետ քննարկել է այդ արգե­լա­փա­կո­ցի հարցը լուծե­լու հեռանկարնե­րը: Մոսկվան ու Թեհրա­նը առայժմ Հյուսիս-հարա­վը զարգացնում են Ադրբե­ջա­նի տարածքով: Սա նաեւ օբյեկտիվ է, որովհե­տեւ վրաց-ռուսա­կան հաղորդակցության հարցը բարդ է: Այստեղ սակայն Հնդկաստա­նի համար կա մեկ այլ կարեւո­րություն՝ Միջին միջանցքի փոխա­րի­նումը, այլ կերպ ասած՝ Կենտրո­նա­կան Ասիա­յի կապը իրա­նա­կան Չաբա­հա­րով դեպի Հայաստան, Վրաստան ու Սեւ ծով: Սա իհարկե որո­շա­կիո­րեն երկար է, քան Ադրբե­ջան-Հայաստան-Թուրքիա տարբե­րա­կը, կամ նույնիսկ՝ Ադրբե­ջան, Վրաստան Սեւ ծով կամ Թուրքիա:

Բայց, այստեղ է ահա, որ Դելիի համար էական է երկրնե­րի լիարժեք սուվե­րե­նության եւ տարածքա­յին ամբողջության ապա­հո­վումը, քանի որ այդ դեպքում Հայաստա­նը կլի­նի Ադրբե­ջա­նի գործո­նի լիարժեք ապա­հո­վում, այսինքն ճանա­պարհնե­րի աշխա­տանքը ամբողջա­պես կախված չի լինի Թուրքիա­յից ու Ադրբե­ջա­նից, հետեւա­բար նրանք չեն ունե­նա «մոնո­պոլ դիրք», եթե Հայաստա­նի տարածքում չունե­նան հաղորդակցության որեւէ արտոնյալ ռեժիմ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ