17.7 C
Yerevan

Արձա­կուրդա­յին Ինտրի­գը Լոնդո­նում

Լոնդո­նում սպասվող չորորդ գագաթնա­ժո­ղո­վի առնչությամբ չկա որեւէ խոսակցություն այն մասին, թե արդյո՞ք սպասվում է Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ որեւէ մակարդա­կի շփում: Բրի­տա­նիան իհարկե կովկասյան ռեգիո­նում հիմնա­կա­նում լատենտ խաղա­ցող է, թեև ‚իհարկե, առանցքա­յին:

Հակոբ Բադալյան

Նիկոլ Փաշինյա­նի լոնդոնյան այցի ինտրի­գը

Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը հուլի­սի 15-ից մեկնել է մեկամսյա արձա­կուրդ՝ մինչեւ օգոստո­սի 12, ինչը գործնա­կա­նում աննա­խա­դեպ երկար ժամա­նակ է ոչ միայն Հայաստա­նի որեւէ ղեկա­վա­րի պաշտո­նա­վարման շրջա­նի համար՝ ներառյալ Փաշինյա­նի վարչա­պե­տության տարի­նե­րը, այլ թերեւս որեւէ այլ երկրի: Որեւէ պետության առա­ջին դեմք կարծես թե չի գնում մեկամսյա արձա­կուրդի: Իհարկե Փաշինյա­նը դրա ընթացքում կունե­նա նաեւ այսպես ասած աշխա­տանքա­յին օրեր, որոնցից մեկը կլի­նի հուլի­սի 18-ին՝ Լոնդո­նում, որտեղ կայա­նա­լու է Եվրո­պա­կան քաղա­քա­կան համայնք նախա­ձեռնության չորորդ գագաթնա­ժո­ղո­վը:

Այս նախա­ձեռնության հեղի­նա­կը Ֆրանսիա­յի նախա­գահ Մակրոնն է, իսկ առա­ջին գագաթնա­ժո­ղո­վը եղավ 2022 թվա­կա­նի հոկտեմբե­րի 6‑ին Պրա­հա­յում: Հայ ժողովրդի հիշո­ղության մեջ այն կմնա նրա­նով, որ այդ գագաթնա­ժո­ղո­վի շրջա­նա­կում կազմա­կերպված քառա­կողմ՝ Միշել-Մակրոն-Փաշինյան-Ալիեւ հանդիպման ժամա­նակ է Հայաստա­նը ճանա­չել Արցա­խը որպես Ադրբե­ջա­նի մաս: Նույն հանդիպման արդյունքում խոսվել է նաեւ Ալմա Աթիի հռչա­կագրով փոխա­դարձ ճանաչման մասին, սակայն Ադրբե­ջանն առ այսօր խուսա­փում է անել դա, եւ չկա որեւէ ձեռք, որը պատասխա­նատվության կենթարկի Բաքվին: ԵՔՀ նախա­ձեռնության երկրորդ գագաթնա­ժո­ղո­վը տեղի ունե­ցավ Քիշնեւում՝ 2023 թվա­կա­նի հունի­սին, որտեղ դարձյալ կայա­ցավ քառա­կողմ հանդի­պում՝ նույն մասնա­կիցնե­րով:

Իհարկե դրա­նից առաջ Վաշինգտո­նում եղել էր քառօրյա ընթացքով բանակցություն Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի արտգործնա­խա­րարնե­րի միջեւ: Դրա­նից հետո էլ՝ հունի­սի վերջին եղավ այդպի­սի բանակցություն, արդեն եռօրյա: Քիշնեւի հանդի­պումը տեղի էր ունե­նում արդեն մի քանի ամիս Արցա­խի շրջա­փակման պայմաննե­րում: Քառա­կողմ հանդի­պումը որեւէ բան չփո­խեց այդ առումով եւ Արցա­խը շարունա­կեց մնալ շրջա­փակված: Իսկ Եվրո­պա­կան քաղա­քա­կան համայնքի երրորդ գագաթնա­ժո­ղո­վին Արցախն արդեն հայա­թափված էր: Երրորդ գագաթնա­ժո­ղո­վը կայա­ցավ 2023‑ի հոկտեմբե­րին Գրա­նա­դա­յում, որտեղ սպասվում էր Մակրոն-Շոլց-Փաշինյան-Ալիեւ հանդի­պում, սակայն Ալիեւը հրա­ժարվեց Գրա­նա­դա մեկնե­լուց, որովհե­տեւ ըստ էության ստա­ցել էր այդ հարթա­կից ինչ ուզում էր, եւ Գրա­նա­դա­յում մեկ սեղա­նի շուրջ նստե­ցին պարզա­պես Մակրո­նը, Շոլցը, Փաշինյանն ու ԵԽ նախա­գա­հող Միշե­լը: Լոնդո­նում սպասվող չորորդ գագաթնա­ժո­ղո­վի առնչությամբ չկա որեւէ խոսակցություն այն մասին, թե արդյո՞ք սպասվում է Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ որեւէ մակարդա­կի շփում: Բրի­տա­նիան իհարկե կովկասյան ռեգիո­նում հիմնա­կա­նում լատենտ խաղա­ցող է, թեեւ իհարկե առանցքա­յին:

Լոնդոնյան օրա­կարգում Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի հարցի առկա­յության մասին թերեւս կասկա­ծել պետք չէ: Բրի­տա­նիա­յի Եվրո­պա­յի ու Եվրա­սիա­յի հարցե­րի նախա­րա­րը դեռ նախորդ տարի է հայտա­րա­րել, որ իրենց համար առաջնա­հերթություն է Կենտրո­նա­կան Ասիա- Ադրբե­ջան, Հայաստան, Թուրքիա միջին միջանցքի ձեւա­վո­րումը: Այլ հարց է, որ այդ ուղղությամբ աշխա­տանքը կիրա­կա­նացվի բրի­տա­նա­կան քաղա­քա­կա­նությա­նը զգա­լիո­րեն բնո­րոշ թավշյա մեթո­դա­բա­նությամբ: Ի դեպ, Հայաստա­նի վարչա­պետ լոնդոնյան այցի թերեւս մեկ այլ ինտրիգ էլ կարող է լինել այն, թե արդյո՞ք կլի­նի հանդի­պում բրի­տա­նա­կան հետա­խուզության ղեկա­վա­րի, Թուրքիա­յի նապա­գա­հի ընկեր Ռիչարդ Մուրի հետ: Նիկոլ Փաշինյանն ու Մուրը տարեսկզբին արդեն իսկ հանդի­պել են՝ Մյունխե­նի անվտանգության միջազգա­յին համա­ժո­ղո­վի շրջա­նա­կում: Իսկ 2022‑ի դեկտեմբե­րին էլ Մուրը ժամա­նել էր Հայաստան, ի դեպ Լաչի­նի միջանցքի արգե­լա­փա­կումից չորս օր անց:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ