17.7 C
Yerevan

Բաքուն Դո՞ւրս Է Մնում Գործընթա­ցից

Թուրքմե­նա­կան գազի հարցում թուրք-իրա­նա­կան բանակցություննե­րի նկատմամբ Բաքվի վերա­բերմունքը երկա­կի է: Ադրբե­ջա­նը բացա­հայտ չի դժգո­հում բայց իշխա­նա­կան լրատվա­մի­ջո­ցը չի թաքցնում, որ գործարքը կայա­նա­լու դեպքում Բաքուն «զուտ աշխարհագրա­կան առումով դուրս է մնում»:

Վահրամ Աթա­նեսյան

Բաքուն էներգե­տիկ գործարքից դու՞րս է մնում

Bloomberg‑ը հայտնում է, որ Թուրքիա­յի էներգե­տի­կա­յի նախա­րար Բայրաքթա­րը հուլի­սի վերջին պատրաստվում է այցե­լել Թեհրան: Նա հույս է հայտնել, որ կհա­ջողվի վերջնա­կան տեսքի բերել թուրքմե­նա­կան գազը սվոփ եղա­նա­կով Թուրքիա մատա­կա­րա­րե­լու համա­ձայնությունը, որի շուրջ կողմե­րը բանակցում են անցյալ տարվա­նից: Ինչպես փորձա­գետներն են ներկա­յացնում՝ դա բավա­կան պարզ սխե­մա է. Թուրքմենստա­նը որո­շա­կի քանա­կության գազ է մատա­կա­րա­րում Իրա­նին, իսկ վերջինս նույն ծավալն առա­քում է Թուրքիա:

Խոսքն ի՞նչ ծավալնե­րի մասին է՝ մանրա­մասնություններ չկան: Հայտնի է, որ տարեսզբից Թուրքմենստա­նը դադա­րեցրել նույն եղա­նա­կով Ադրբե­ջա­նին գազի մատա­կա­րա­րումը, իսկ հետա­գա բանակցություննե­րը ոչ մի արդյունք չեն արձա­նագրել: Դատե­լով իրա­վի­ճա­կի շուրջ Բաքվի մամուլի հրա­պա­րա­կումնե­րից, Եվրա­միությունը հրա­ժարվել է ֆինանսա­վո­րել Տրանսկասպյան գազա­մուղի կառուցումը: Այն նախա­տեսվում էր ծառա­յեցնել թուրքմե­նա­կան գազն Ադրբե­ջա­նի եւ Թուրքիա­յի տարածքով եվրո­պա­կան երկրներ արտա­հանմա­նը:

Եվրա­միությունը հայտա­րա­րել է որ միայն գնորդ է, իսկ գազի տարանցման խնդիրնե­րը պետք է կարգա­վո­րի Ադրբե­ջա­նը: Թուրքմե­նա­կան գազի հարցում թուրք-իրա­նա­կան բանակցություննե­րի նկատմամբ Բաքվի վերա­բերմունքը երկա­կի է: Ադրբե­ջա­նը բացա­հայտ չի դժգո­հում բայց իշխա­նա­կան լրատվա­մի­ջո­ցը չի թաքցնում, որ գործարքը կայա­նա­լու դեպքում Բաքուն «զուտ աշխարհագրա­կան առումով դուրս է մնում»:

Ընդա­մե­նը մեկուկես ամիս առաջ Ադրբե­ջա­նի Socar եւ թուրքա­կան Botas ընկե­րությունը թուրքմե­նա­կան գազի «երրորդ երկրներ եւ Եվրա­միություն տարանցե­լու» հարցում համա­ձայնա­գիր են ստո­րագրել, բայց ինչ երթուղու մասին է խոսքը՝ հայտնի չէ: Թուրքիան նաեւ Ռուսաստա­նի հետ ունի «գազա­յին հաբ» ստեղծե­լու պայմա­նա­վորվա­ծություն: Իրա­զեկ աղբյուրներն ասում են, որ Ադրբե­ջա­նը տարե­կան շուրջ երեք միլիարդ խորա­նարդ մետր գազ է գնում Ռուսաստա­նից:

Այս բավա­կան խճճված իրա­վի­ճա­կում էակա­նը, թերեւս, էներգա­կիրնե­րի հարցում թուրք-ադրբե­ջա­նա­կան պայմա­նա­վորվա­ծություննե­րին թուրքմե­նա­կան գազի սվոփ եղա­նա­կավ արտա­հանման թուրք-իրա­կա­նա­կան նախնա­կան պայմա­նա­վորվա­ծությունն է, որի գորնա­կան-կիրա­ռա­կան նշա­նա­կությունը բոլոր կողմե­րի համար հսա­կա­նա­լի է:

Բաքվին քաղա­քա­կան ի՞նչ հիմնա­վո­րումներ է ներկա­յացնում Անկա­րան: Թուրքմենստա­նը Թուրքա­կան պետություննե­րի կազմա­կերպությունում մեկուսի դիրքո­րո­շում ունի եւ շարունա­կում է մնալ դիտորդ անդամ: Բացառված չէ, որ թուրքմե­նա­կան գազի հարցում Անկա­րան Աշգա­բա­դին ընդա­ռաջ է գնում՝ ակնկա­լե­լով, որ վերջինս ԹԿՊ‑ի լիարժեք անդամ կդառնա:

Լիո­վին հասկա­նա­լի է նաեւ Իրա­նի համա­ձայնությունը, թեեւ ոչ ուղա­կի, բայց Թեհրանն, այնուա­մե­նայնիվ, ներգրավվում է Եվրա­միության էներգե­տիկ անվտանգության ծրագրին, իսկ դա հնա­րա­վո­րություն է, որպեսզի Իրան-Եվրո­պա հարա­բե­րություննե­րում «պատուհան բացվի»: Նախա­գիծն, այսպի­սով, որո­շա­կիո­րեն նվա­զեցնում է Կասպից ավա­զա­նից էներգա­կիրնե­րի արտա­հանման հարցում Ադրբե­ջա­նի դերը, ինչին փաստա­ցի նպաստում է թուրք-իրա­նա­կան պայմա­նա­վորվա­ծությունը։

Այս հեռանկարն, իհարկե, բավա­կան հեռու է գործնա­կա­նությունից: Կկա­յա­նա՞ Թուրքիա­յի էներգե­տի­կա­յի նախա­րա­րի Իրան այցը, կողմե­րը վերջնա­կան պայմա­նա­վորվա­ծության կհասնե՞ն: Դեռեւս տարեսկզբին միջազգա­յին մամուլում տեղե­կություն էր հայտնվել, որ թուրքմե­նա­կան գազի սվոփ եղա­նա­կով Թուրքիա, այնտե­ղից Եվրո­պա արտա­հանման նախագծի հովա­նա­վո­րը Մեծ Բրի­տա­նիան է: Սեպտեմբե­րին լրա­նում է Բաքու-Ջեյհան նավթա­մուղի կառուցման եւ շահա­գործման պայմա­նագրի ժամկե­տը: Նոր բանակցություննե­րի մասին առայժմ տեղե­կություն չկա: Ադրբե­ջա­նը պետա­կան վիճա­կագրության տվյալնե­րով՝ նավթի արդյունա­հանման ծավալնե­րը յոթ տոկո­սով կրճատվել են:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ