15.8 C
Yerevan

Գերե­վարված ՀՅԴ

Երեկվա ընկերնե­րը դառնում էին պարոններ, սոցիա­լիզմը որպես չափո­րո­շիչ ընդունած մարդիկ հարստա­նում էին կապի­տա­լիստա­կան տեմպե­րով, իսկ հայրե­նի­քին բաժին էր հասնում անցյա­լի փառքի գովերգումն ու երգ-պարը։ Դա Դաշնակցության օրի­նա­չափ այլա­սե­րումն էր։

Մեր Ուղին


Դեռևս խորհրդա­յին ժամա­նակնե­րում Սփյուռքում գործող ՀՅԴ շարքե­րում եռում էր այն անկեղծ երա­զանքը, որ մի օր Հայաստա­նը կրկին ազատ կդառնա ու ՀՅԴ մաս կկազմի հայոց անկախ պետության։ Երա­զանքն իրա­կա­նա­ցավ, բայց ՀՅԴ‑ը ոչ թե պետությա­նը միա­ցավ, այլ՝ իշխա­նությա­նը։ Լևոն Տեր-Պետրոսյա­նի հետ ունե­ցած բարդ հարա­բե­րություննե­րը ՀՅԴ համար ճակա­տագրա­կան դեր խաղա­ցին։ Դաշնակցա­կաննե­րի բանտարկումը, կուսակցության գործունեության կասե­ցումը առա­ջին նախա­գա­հի կողմից, մի այնպի­սի ատե­լություն ու վրեժխնդրություն առաջ բերին ՀՅԴ շարքե­րում, որ մինչև օրս դաշնակցա­կաններն իրենց «սև ցուցա­կում» տեղ ունեն «լևո­նա­կաննե­րի» և անձամբ Լևոն Տեր-Պետրոսյա­նի համար։ Տեր-Պետրոսյա­նից հետո մի շարք օրենսդրա­կան խախտումնե­րով նախա­գահ դարձած Ռոբերտ Քոչարյանն ազատ արձա­կեց ՀՅԴ գործիչնե­րին ու միա­ժա­մա­նակ գերի վերցրեց ողջ կուսակցությա­նը։ ՀՅԴ‑ը Ռոբերտ Քոչարյա­նի համար դարձավ քաղա­քա­կան ու կիսա­ռազմա­կան կառույց, որով մշտա­պես կարե­լի էր վախեցնել բոլոր հակա­ռա­կորդնե­րին ու նրանց ձեռքով կատա­րել այնպի­սի գործո­ղություններ, որ անկա­րե­լի էր անձամբ նախա­գա­հի համար։ Ռ․ Քոչարյա­նի կողմից գերե­վարված կուսակցության առաջնորդնե­րը, որ սկսե­ցին սեփա­կան կուսակցա­կան շարքե­րի համար «փոխարքա­յի ու նահանգա­պե­տի» դեր տանել, Ռ․ Քոչարյա­նի հրա­մաններն ու ցանկություններն իրա­կա­նացնե­լու միտումով սկսե­ցին խեղաթյուրել ՀՅԴ ծրա­գիրն ու կանո­նադրությունը։ Հայության, Հայաստա­նի ու Հայ Դատի, Արցա­խի պաշտպա­նությանն ուղղված ծրա­գի­րը դարձավ քոչարյա­նա­կան հրա­մաննե­րը կատա­րե­լու միջոց, իսկ կանո­նա­գի­րը վերածվեց մտրա­կի, որով սկսե­ցին ձաղկել բոլոր նրանց, ովքեր համա­միտ չէին Դաշնակցության քոչարյա­նա­կա­նացմա­նը։
Հաճախ երկրորդ նախա­գա­հի կառա­վարման տարի­նե­րը անվա­նում են նաև ՀՅԴ-Քոչարյան համա­գործակցության տարի­ներ, բայց ոչ, դա համա­գործակցություն չէր, դա ծառա­յություն էր Քոչարյա­նին՝ հանուն անձնա­կան շահե­րի, մի ողջ կուսակցության ազգա­յին ստո­րացման գնով։ Դաշնակցա­կաններն իրենց հեղա­փո­խա­կան բնույթով ու էությամբ զգում էին, որ կուսակցությունում ինչ որ բան է փոխվում, ինչ որ մեծ ու սարսա­փե­լի մի բան է փոխվում։ Երեկվա ընկերնե­րը դառնում էին պարոններ, սոցիա­լիզմը որպես չափո­րո­շիչ ընդունած մարդիկ հարստա­նում էին կապի­տա­լիստա­կան տեմպե­րով, իսկ հայրե­նի­քին բաժին էր հասնում անցյա­լի փառքի գովերգումն ու երգ-պարը։ Դա Դաշնակցության օրի­նա­չափ այլա­սե­րումն էր, որը քիչ չի պատա­հում, երբ որևէ ազնիվ մղումնե­րով քաղա­քա­կա­նության մեջ արևի տակ տեղ ունե­նա­լու համար պայքա­րող կուսակցությունը դանդաղ ու աննկատելի(համենայն դեպս շատե­րի համար) վերածվում էր միջի­նացված ու կոռումպացված մի երև­ույթի, որի լոզունգնե­րը հակա­սում էին սեփա­կան գործո­ղություննե­րին։ Գրե­թե նույն ճանա­պարհն անցան Ֆրանսիա­յի թերմի­դո­րա­կաննե­րը, երբ Ռոբեսպիե­ռի դեմ պայքա­րից հետո Դիրեկտո­րիան վերածվեց անաշխատ եկա­մուտներ բերող առա­տության եղջյուրի, իսկ թերմի­դո­րա­կաննե­րը մի կողմ դրե­ցին հանրա­պե­տա­կան քողն ու ցույց տվե­ցին սեփա­կան գայլա­յին էությունը։
Դաշնակցության քաղա­քա­կան ռեա­լիզմի ոչնչա­ցումնե­րից մեկն էլ հայտնի թիվ 55-րդ շրջա­բե­րա­կանն էր, որով կուսակցության վերնա­խա­վը քննարկում էր, թե Քի Վեսթում առա­ջարկվող փոխա­նակման տարբե­րա­կը ինչ օգուտներ կամ վնասներ պիտի տա Հայաստա­նին և անձամբ կուսակցությա­նը։ Այդ շրջա­բե­րա­կա­նում քննարկվող հարցերն իրենց դրվածքով արդեն իսկ դուրս էին մղված քննա­դա­տա­կան մոտե­ցումից և ավե­լի շատ զգույշ շոշա­փումներ էին։ Կուսակցությունը չէր ուզում կամ ցանկա­նում իր վրա վերցնել ցավոտ որո­շումնե­րի պատասխա­նատվություն և մյուս կողմից էլ չէր կարող հակա­ճա­ռել Քոչարյա­նին, քանի որ արդեն հասցրել էր վերջի­նիս կողմից վարվող քաղա­քա­կա­նության մի մասը դառնալ և նրան լեգի­տի­մացնող ուժե­րից մեկը։
Հետա­գա տարի­նե­րին խոշոր հաշվով մեծ բան չփոխվեց։ ՀՅԴ-ում կարծես մոռա­ցան Քի Վեսթի մասին ու Արցա­խին վերա­բերվող բոլոր քննարկումնե­րը ենթարկվե­ցին «ոչ մի թիզ հող թշնա­մուն» հայրե­նա­սի­րա­կան, ռոմանտիկ, իրա­կա­նության մեջ չպաշտպանվող ու հռչա­կագրա­յին մակարդա­կի վրա գտնվող կարգա­խո­սով։ «Ոչ մի թիզը» կարող էր ազգա­յին կարճա­ժամկետ հայե­ցա­կարգ դառնալ, բայց միայն այն դեպքում, եթե կարգա­խո­սը պաշտպանվեր գործով, իսկ Քոչարյա­նի, այնուհետև Սարգսյա­նի պաշտո­նա­վարման տարի­նե­րին քիչ դաշնակցա­կաններ չհարստա­ցան ՀՀ-ում և Արցա­խում։ «Ոչ մի թիզ»-ը մնաց շարքե­րին համո­զե­լու հրա­շա­լի մեթոդ։ Այն մասնա­վո­րա­պես հնչում էր այսպես․ «Մենք ոչ մի թիզ հող չենք տա թշնա­մուն, իսկ քանի որ ՀՀ նախա­գա­հը ևս հող հանձնող չէ, ապա կարե­լի է ներել նրա որոշ անփություններ, կարև­ո­րը Արցա­խը կպա­հենք»։ Բայց այդ թեզը քարուքանդ էր լինում առա­ջին հերթին այն ներքին տեռո­րից ու թալա­նից, որ կատարվում էր Հայաստա­նում։ Ոչ մի թիզա­կա­նությունն ազնիվ չէր, քանի որ չուներ սոցիա­լա­կան, քաղա­քա­կան, տնտե­սա­կան, արդա­րա­դա­տա­կան բնույթ։ Այն միայն ռազմա­կան ոլորտում էր շոշափվում, և իսկույն էլ առաջ էր գալիս ռուսա­կան ամե­նա­զոր պաշտպա­նության միֆը։ Տասնյակ տարի­նե­րով ողջ Հանրա­պե­տությա­նը համո­զել էին, որ ինչ էլ լինի, միևնույն է Ռուսաստա­նը թույլ չի տա, որ Արցա­խին որևէ բան պատա­հի։ Դե իսկ եթե անձամբ Ռուսա­կան կայսրությունն է երաշխա­վո­րում որ հայկա­կան հողե­րը երբեք Ադրբե­ջա­նի­նը չեն լինի, իսկ իշխա­նությունն էլ պատրաստ է քեզ մոտ թողնել առա­տության եղջյուրին, ապա հայրե­նա­սի­րությունը դառնում է ոչնչով չպարտա­վո­րեցնող, այնքան էլ չհոգնեցնող, բայց փոխա­րե­նը լավ վարձատրվող աշխա­տանք։ Արցա­խում ևս մարդիկ վստահ էին ու հավա­տում էին դաշնակցա­կան անկեղծ զինվո­րի կերպա­րին։
Եկավ 2020‑ը և ջրեց 1991-ից մինչև 2020թ․ 44-օրյա պատե­րազմը գոյություն ունե­ցած պատկե­րա­ցումնե­րը։ Քաղա­քա­կան բոլոր թեզե­րը հնա­ցան, բոլոր տարբե­րակնե­րը կեղծ դուրս եկան, պայթեց ռուսա­կան անվտանգության ուռած փուչի­կը և հանրությունը սկսեց ինքն իրեն հարց տալ, թե ինչպե՞ս էր հնա­րա­վոր այդքան հանկարծա­կի աղետ տեղի ունե­նալ։ Երկրի իշխա­նություննե­րը մշտա­պես ոչ մի թիզա­կաններ էին, նրանց կոա­լի­ցիոն գործընկերն էլ Հայ Դատի ամե­նա­ջերմ ու համառ պաշտպա­նը։
Իհարկե հիմա դժվար է ընդունե­լը, որ մի քանի տասնամյակ ՀՀ ղեկա­վա­րությունը պարզա­պես «քյոխվա­յի» գործա­ռույթներ է ունե­ցել, ղեկա­վա­րությունն ամբողջա­պես հանձնել է Ռուսաստա­նին, իսկ ինքը միայն հրա­մաններ կատա­րել ու հարստա­ցել։ Հասա­րակ մարդիկ կարող էին դա չտեսնել ու չիմա­նալ, բայց ՀՅԴ‑ը չէր կարող չիմա­նալ կամ չնկա­տել։ Եվ այն, որ ՀՅԴ‑ը երկու նախա­գահնե­րի օրոք էլ իրեն վատ չէր զգում կոա­լի­ցիա­նե­րում, վկա­յում է, որ ՀՅԴ‑ը կամ կորցրել էր իր քաղա­քա­կան ինքնությունն ու հանձվել այլա­սերմա­նը, կամ էլ ծերա­ցել ու խլա­ցել էր անհա­վա­նա­կա­նության աստի­ճան։
Թերևս այն, որ 2020թ․ հետո ՀՅԴ‑ը ուս-ուսի տված նախկին ռեժիմնե­րի հետ պայքա­րում է ներկա­յիս իշխա­նության դեմ, ցույց է տալիս, որ կուսակցա­կան վերնա­խա­վը մեկ րոպե անգամ չի կասկա­ծել, թե ի վերջո ինչ աղե­տով է ավարտվե­լու Արցա­խի հարցը։ Չէր կարող չնկա­տել, որովհետև հենց ինքն էլ կառա­վա­րիչնե­րից մեկն էր։ Ու այս ֆոնին Նիկոլ Փաշինյա­նը փրկություն էր բոլո­րի համար։ Պարտված Նիկոլ Փաշինյա­նը այն կերպարն էր, որի ֆոնին կարե­լի էր մոռա­ցության տալ տասնամյակնե­րի մեղքե­րը։ ՀՅԴ‑ը հենց այդ ճանա­պարհն էլ ընտրեց, իսկ հիմա, երբ Արցախն այլևս չկա, հարկա­վոր է, որ Փաշինյանն էլ այլևս չլի­նի։ Պարտված Փաշինյա­նին դարձնե­լով դատված Փաշինյան, կարե­լի է սրբացված ու չոր դուրս գալ ամեն տեսակ ջրից, իսկ Արցախն էլ կհա­մալրի ազգա­յին երգե­րի ու ուտեստնե­րի շարքը։
Ըստ լուրե­րի, ՀՅԴ 35-րդ արտա­հերթ ժողո­վը, որ պիտի տեղի ունե­նար այս տարվա աշնա­նը․ տեղա­փոխվել է 2025թ․ քանի որ աշնա­նը մեծ իրա­դարձություններ պիտի տեղի ունե­նան։ Այդ մեծ իրա­դարձությունը միայն մեկն է՝ իշխա­նա­փո­խություն։ Քանի որ աջե­րը եվրո­պառլա­մենտում և ԱՄՆ-ում հաջո­ղություննե­րի են հասնում, ապա ՀՅԴ համար իդեա­լա­կան կլի­նի Թրամփի հաղթա­նակն ու Ուկրաի­նա­յի պարտությունը։ Դրա­նից հետո Ռուսաստա­նը հանգիստ կմասնա­տի նախ Անդրկովկա­սը և ՀՀ ընդդի­մա­դիրնե­րը որպես մասնա­բա­ժին կստա­նա ՀՀ իշխա­նությունը։ Մնա­ցած ամեն ինչը կարե­լի է արդա­րացնել։ Քիչ չի պատա­հել։ Որովհետև այլ կերպ հնա­րա­վոր չէ հասկա­նալ, թե ինչո՞ւ ՀՅԴ‑ը ոչ մի կերպ չի հրա­ժարվում Քոչարյա­նի հետ համա­գործակցությունից, ինչ էլ պատա­հի։
Իսկ ՀՅԴ ծրագի՞րը, կանոնադրությո՞ւնը․․․դրանք մնա­ցին հեռու հեռվում, որպես գեղե­ցիկ, բայց ավարտված առասպել։

Առնչվող Հոդվածներ