15.5 C
Yerevan

Թրամփը Կգնա՞ Զիջումնե­րի

Բաքվի մամուլը գրե­թե նույն տոնայնությամբ քննարկում է ԱՄՆ-Թուրքիա հարա­բե­րություննե­րը եւ հանգում եզրա­կա­ցության, որ Միացյալ Նահագնե­րը «հազիվ թե սկզբունքա­յին հարցե­րում, ինչպի­սին, օրի­նակ Սիրիա­յի հյուսիս քրդա­կան ինքնա­վա­րության խնդիրն է, ընդունի Էրդո­ղա­նի մոտե­ցումնե­րը»:

Վահրամ Աթա­նեսյան

Մոսկվան «բացա­հայտում է» Դոնալդ Թրամփին. երրորդ համաշխարհա­յին պատե­րազմն անխուսա­փե­լի՞ է

Մեզ ականջա­հա­ճո է լսել Ուկրաի­նա­յի եւ անձամբ Զելենսկիի հասցեին Դոնալդ Թրամփի քննա­դա­տությունը, բայց «արդյոք ամեն ինչ այդքան հովվերգա­կան» է,- գրում է ՌԻԱ-Նովոստի պետա­կան գործա­կա­լության մեկնա­բա­նը եւ ձեւա­կերպում, որ ԱՄՆ նախա­գա­հի հանրա­պե­տա­կան թեկնա­ծուն «խորա­պես թքած ունի ինչպես Ուկրաի­նա­յի, այնպես էլ Ռուսաստա­նի վրա»։ Նրա գնա­հատմամբ՝ ամե­րիկյան ռազմա-քաղա­քա­կան եւ գործա­րար իսթեբլիշմենթը «պարզա­պես ժամա­նակ չունի. եւս մի քանի տարի՝ եւ միայն մահա­պարտը կհանդգնի մրցակցության մեջ մտնել Չինաստա­նի հետ»:

Ռուսաստանցի վերլուծա­բա­նի հայացքով՝ Թրամփը «մտա­դիր է ոչ թե դադա­րեցնել ուկրաի­նա­կան պատե­րազմը, այլ պատասխա­նատվությունը թողնել Եվրո­պա­յի վրա եւ բոլոր ուժե­րը կենտրո­նացնել Չինաստա­նի ուղղությամբ»։ Վաշինգտո­նը Պեկի­նի հետ բաց առճա­կատման չի գնա, համոզված է ՌԻԱ-Նովոստիի հեղի­նա­կը, բայց «կսրի Թայվա­նի շուրջ իրա­վա­ճա­կը, որպեսզի Չինաստա­նի նկատմամբ դժո­խա­յին պատժա­մի­ջոցներ, մաքսա­յին սահմա­նա­փա­կումներ կիրա­ռի, որովհե­տեւ սեփա­կան «ժանգո­տած գոտին» վերա­կանգնե­լու այլ հնա­րա­վո­րություն պարզա­պես չունի»։

Ռուսաստա­նի նկատմամբ Թրամփի «բարյացկա­մությունը» նա հիմնա­վո­րում է Մոսկվա-Պեկին դաշինքը խոչընդո­տե­լու ռազմա-քաղա­քա­կան նպա­տա­կադրվա­ծությամբ, որի «նվա­զա­գույն նշա­ձո­ղը Ռուսաստա­նի գոնե չեզո­քությունն է»: Որքանո՞վ են արժա­նա­հա­վատ կամ հավա­նա­կան այս դիտարկումնե­րը, կարող են դատել լավա­տեղյակ փորձա­գետնե­րը: Հետաքրքի­րը քաղա­քա­կան ենթա­տեքստն է”

Կարեւոր է նկա­տել, որ հրա­պա­րա­կումը հաջորդում է Թրամփի դեմ «մահա­փորձին» եւ Կրեմլի հայտա­րա­րությա­նը, որ Վլա­դի­միր Պուտի­նը նրա հետ կապվե­լու մտադրություն չունի: Ի՞նչ խորհուրդ ունի Ռուսաստա­նի նախա­գա­հի այդ ժեստը: Պուտի­նը Թրամփի հետ չի շփվել, որպեսզի ԱՄՆ‑ի ներքին գործե­րին միջամտե­լու համար իրեն քննա­դա­տե­լու առիթ չտա՞: Մինչ այդ էլ նրա մամուլի խոսնակն ասել է, որ Հունգա­րիա­յի վարչա­պե­տը «Պուտի­նից Թրամփին ուղերձ չի տանում»:

Կարե­լի է ենթադրել «Պուտի­նը Թրամփի հետ շփումնե­րից խուսա­փում է», որպեսզի նրա քարո­զարշա­վին չվնա­սի։ Բայց այդ դեպքում պետք է ընդունել «ամե­րիկյան հանրությունը Պուտի­նին գործընկեր չի ընդունում»: Այս առումով ՌԻԱ-Նովոստիի վերլուծա­կա­նը ոչ մի դրա­կան հեռանկար չի հուշում, քանի որ բաց անոնսա­վո­րում է «Ռուսաստա­նը ոչ մի դեպքում Չինաստա­նի» «թիկունքը չի մերկացնի»:

Ուշագրավ է, որ Բաքվի մամուլը գրե­թե նույն տոնայնությամբ քննարկում է ԱՄՆ-Թուրքիա հարա­բե­րություննե­րը եւ հանգում եզրա­կա­ցության, որ Միացյալ Նահագնե­րը «հազիվ թե սկզբունքա­յին հարցե­րում, ինչպի­սին, օրի­նակ Սիրիա­յի հյուսիս քրդա­կան ինքնա­վա­րության խնդիրն է, ընդունի Էրդո­ղա­նի մոտե­ցումնե­րը»:

Մոսկվա­յում եւ Անկա­րա­յում Թրամփի հաղթա­նա­կի հետ առանձնա­կի լուրջ հույսեր չեն կապվում: Բացառված չէ, որ այդ հակա­քա­րոզչությունը տեղե­կատվա­կան հնարք է, բայց ինչու՞ այդքան բացա­հայտ եւ Թրամփի հասցեին կոշտ ձեւա­կերպումնե­րով: ՌԻԱ-Նովոստիի հեղի­նա­կը նրան ներկա­յացնում է որպես «հիստե­րի­կի, որ տեսա­կետն առաջ է մղում բանակցություննե­րի սեղա­նին բռունցքի հարվածնե­րով,»: Իսկ Բաքվի լրատվա­մի­ջո­ցը գրում է, որ 2017թ. նա խոստա­ցել է զորքե­րը հեռացնել Սիրիա­յից, բայց «երբ զինվո­րա­կաններն ըմբոստա­ցել են, վայրկե­նա­պես հրա­ժարվել է Էրդո­ղա­նին տված խոստումից»:

Ըստ երեւույթին, Կրեմլը հույս չունի, որ Թրամփը կընդունի ուկրաի­նա­կան կարգա­վորման Պուտի­նի վերջնա­գի­րը: Եթե Մոսկվան հեռանկարն իրոք այդպես է տեսնում եւ Թրամփին «բացա­հայտում» որպես Չինաստա­նի դեմ պատե­րազմի նախա­պատրաստվո­ղի, ապա միջազգա­յին քաղա­քա­կա­նության ապա­գան ավե­լի մռայլ է, քան թվում է: Լեհաստա­նի նախա­գահ Դուդան հայտա­րա­րել է, որ պետք է պատրաստ լինել ՆԱՏՕ-Ռուսաստան ուղղա­կի բախմա­նը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3444890.html

Առնչվող Հոդվածներ