17.7 C
Yerevan

Ի՞նչ Է Կատարվել Բաքվում

Չի բացառվում, որ Լոնդոնն այդ առա­ջարկն արել է Բաքվի խնդրանքով՝ Երեւա­նի առա­ջարկից խուսա­փե­լու հարցում դեմքը փրկե­լու համար:

Հակոբ Բադալյան

Լոնդո­նը Բաքվի՞ խնդրանքն է կատա­րել. Երեւա­նը չի կտրել հետա­գի­ծը

Հայաստա­նի ԱԳՆ‑ն արձա­գանքել է Ադրբե­ջա­նի նախա­գա­հի աշխա­տա­կազմի արտա­քին կապե­րի պատասխա­նա­տու Հիքմեթ Հաջիեւի տարա­ծած տեղե­կությա­նը, թե Նիկոլ Փաշինյանն իբրեւ հրա­ժարվել է Փաշինյան-Ալիեւ հանդի­պում անցկացնե­լու Բրի­տա­նիա­յի նորանշա­նակ վարչա­պե­տի առա­ջարկից, ինչը Բաքուն, ըստ Հաջիեւի, գնա­հա­տում է հետքայլ խաղա­ղության գործընթա­ցում: Ադրբե­ջա­նա­կան այդ տեղե­կատվություն ավե­լի քան մեկ ժամ անց Հայաստանն արձա­գանքեց ԱԳՆ մակարդա­կով, ասե­լով, որ Երեւա­նը չի հրա­ժարվել Փաշինյան-Ալիեւ հանդի­պումից, այլ հակա­ռա­կը՝ առա­ջարկել է երկկողմ հանդի­պում Եվրո­պա­կան քաղա­քա­կան համայնք նախա­ձեռնության գագաթնա­ժո­ղո­վի շրջա­նա­կում, ինչից հրա­ժարվել է Բաքուն:

Նախ, արձա­նագրենք, որ հայկա­կան կողմը թույլ է տվել տեղե­կատվա­կան բացթո­ղում, եւ բանը մեկ ժամ ուշա­ցումով արձա­գանքը չէ: Երեւանն ընդհանրա­պես չպետք է լիներ արձա­գանքո­ղի դերում եւ այդ փաստի առաջ պետք է դներ Բաքվին, առա­ջի­նը տարա­ծե­լով Ադրբե­ջա­նի ապա­կա­ռուցո­ղա­կա­նությունը վկա­յող տեղե­կությունը, որ Բաքուն հրա­ժարվել է ԵՔՀ գագաթնա­ժո­ղո­վի շրջա­նա­կում երկկողմ հանդիպման առա­ջարկից: Հերթա­կան անգա­մակնա­ռու է տեղե­կատվա­կան քաղա­քա­կա­նության էական բացը, որ առկա է Հայաստա­նի պետա­կան քաղա­քա­կա­նության համա­տեքստում:

Իսկ Ադրբե­ջանն օգտվում է այդ բացե­րից: Ինչ վերա­բե­րում է բուն հանդիպմա­նը, ապա դեռ գագաթնա­ժո­ղո­վի նախօ­րեի իմ հոդվածնե­րում արձա­նագրել եմ, որ Ադրբե­ջա­նը չունի հանդիպման շահագրգռություն եւ դժվար է պատկե­րացնել, որ Լոնդո­նում կայա­նա­լիք միջո­ցառմա­նը դրսեւո­րի կառուցո­ղա­կա­նություն, եթե լինի հանդիպման նախա­ձեռնություն: Այստեղ իհարկե կարող է հարց առա­ջա­նալ, թե, այդ դեպքում ի՞նչ էր անե­լու Բաքուն, եթե Երեւա­նը համա­ձայներ Լոնդո­նի առա­ջարկին՝ եռա­կողմ հանդի­պում Բրի­տա­նիա­յի վարչա­պե­տի հովա­նու ներքո:

Չի բացառվում, որ Լոնդոնն այդ առա­ջարկն արել է Բաքվի խնդրանքով՝ Երեւա­նի առա­ջարկից խուսա­փե­լու հարցում դեմքը փրկե­լու համար: Փաշինյանն ու Ալիեւը Լոնդո­նում են Եվրո­պա­կան քաղա­քա­կան համայնք նախա­ձեռնության գագաթնա­ժո­ղո­վի առի­թով, եւ կլի­ներ տրա­մա­բա­նա­կան, եթե նրանց հանդի­պումը անցկացվեր հենց այդ ձեւա­չա­փի ներքո, այլ ոչ թե փաստո­րեն առա­ջարկվեր բոլո­րո­վին նոր ձեւա­չափ՝ Բրի­տա­նիա­յի նոր կառա­վա­րության ղեկա­վա­րի հովա­նու ներքո: Հարցն անշուշտ Բրի­տա­նիան չէ, այլ այն, որ Եվրո­պա­կան քաղա­քա­կան համայնք նախա­ձեռննության շրջա­նա­կում կա Փաշինյան-Ալիեւ հանդի­պումնե­րի որո­շա­կի հետա­գիծ:

Իհարկե, Ադրբե­ջա­նը փորձեց նախորդ տարի Գրա­նա­դա­յում կայա­ցած երրորդ գագաթնա­ժո­ղո­վից հրա­ժարվե­լով, հրա­ժարվե­լով այդ ժամա­նակ սպասվող հնգա­կողմ հանդի­պումից՝ կտրել այդ հետա­գի­ծը, բայց Լոնդո­նում ընդունե­լով դրա­նից դուրս նոր ձեւա­չա­փով հանդի­պե­լու առա­ջարկը, Երեւանն ընդա­մե­նը կարող էր օժանդա­կել Ադրբե­ջա­նին, ինչը հազիվ թե նպաստեր խաղա­ղության հեռանկա­րի հարցում Բաքվի հավա­սա­րակշռվա­ծությանն ու կառուցո­ղա­կա­նությա­նը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ