16.8 C
Yerevan

Դեպի ԵՄ, Դեպի Կյանք

Հայաստա­նը միայն ու միայն Արևմուտքից է ստա­ցել ոչ միայն քաղա­քա­կան աջակցություն ու Ադրբե­ջա­նի հանցա­գործություննե­րի հասցեին իրա­վա­կան գնահատական(ինչպես օրի­նակ Հաա­գա­յի դատա­րա­նի վճի­ռը), այլև հենց ԵՄ դիտորդնե­րը իրենց ներկա­յությամբ հիմա էլ զսպիչ ուժ են հանդի­սա­նում ադրբե­ջա­նա­կան ագրե­սիա­յի դեմ, մինչդեռ պաշտո­նա­կան դաշնա­կից Ռուսաստա­նը ցանկա­ցած առի­թով թշնա­մա­կան վերա­բերմունք է ցույց տալիս ցանկա­ցած ոչ պրո­ռուսա­կան հավա­քի կամ հանդիպման, որին Հայաստա­նը ներկա է լինում։

Մեր Ուղին

Մամլո Հաղորդագրություն

Ժողովրդա­վա­րա­կան ուժե­րի հարթա­կը հանդես կգա հայտա­րա­րությամբ Եվրա­միությա­նը Հայաստա­նի անդա­մակցե­լու հարցով հանրաքվեի կազմա­կերպման նպա­տա­կով ստո­րագրա­հա­վաք անցկացնե­լու վերա­բերյալ

19 հուլի­սի 2024թ․, Երեւան
Ժողողրդա­վա­րա­կան ուժե­րի հարթա­կը, հանձինս «Հանրա­պե­տություն» «Հանուն Հանրա­պե­տության», Հայաստա­նի Եվրո­պա­կան կուսակցություննե­րի և քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության ներկա­յա­ցուցիչնե­րի, քննարկել է ԵՄ-ին Հայաստա­նի անդա­մակցության հանրաքվեի վերա­բերյալ համա­պե­տա­կան ստո­րագրա­հա­վաք անցկացնե­լու նպա­տա­կա­հարմա­րության հարցը և երկուշաբթի օրը, ժամը 11.00֊ին Եվրո­պա­յի հրա­պա­րա­կում (Հյուսի­սա­յին պողո­տա) հանդես կգա հայտա­րա­րությամբ։
Ժողովրդա­վա­րա­կան ուժե­րի հարթակ

Հուլի­սի 20-ին նախա­տեսված իրա­դարձությունը կարև­որ է նախ և առաջ մի շարք առումնե­րով։
Հայտնի է, որ Հայաստա­նի, ԵՄ անդա­մակցության թեկնա­ծուի կարգա­վի­ճակ ստա­նա­լուն ուղղված հանրաքվեի միտքն առա­ջա­ցել և ամրապնդվել է աշխարհա­քա­ղա­քա­կան մի շարք կարև­որ իրա­դարձություննե­րից հետո։ Այդ իրա­դարձություննե­րը խորը և վտանգա­վոր զարգա­ցումներ են ունե­ցել հայ ժողովրդի և ՀՀ համար՝ մասնա­վո­րա­պես 2020թ․ 44 օրյա պատե­րազմը, դրան հաջորդող երկու տարի­նե­րի ընթացքում ՀԱՊԿ անգործությունն ու պարա­պությունը, հայ-ադրբե­ջա­նա­կան սահմա­նա­յին մարտե­րը, ադրբե­ջանցի­նե­րի կողմից անըդմեջ ռազմա­կան ագրե­սիան, Արցա­խի բլո­կա­դան և ամբողջա­կան հայա­թա­փումը, ցույց տվե­ցին, որ նախկին տասնամյակնե­րում ՀՀ կողմից որդեգրված արտա­քին անվտանգա­յին բարձիկնե­րը ընդհանրա­պես չեն աշխա­տում, չեն աջակցում ՀՀ անվտանգությա­նը, այլև խանգա­րում են արտքին հարա­բե­րություննե­րում ՀՀ և այլ երկրնե­րի շփմա­նը։ Դա առա­վել ցայտուն երև­աց պատե­րազմի ժամա­նակ, երբ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը չկա­րո­ղա­ցավ ռազմա­կան կամ քաղա­քա­կան օգնություն ստա­նալ Արևմուտքից, առա­ջին հերթին այն պատճա­ռով, որ հանդի­սա­նում է Ռուսաստա­նի դաշնա­կի­ցը, ԵԱՏՄ տնտե­սա­կան և ՀԱՊԿ տազմա­կան բլո­կի անդա­մը, որը սակայն ոչ միայն որևէ բանով չօգնեց Հայաստա­նին, այլև ՀԱՊԿ անդամ մի քանի պետություններ շատ ջերմ հարա­բե­րություններ ունեն Ադրբե­ջա­նի հետ, շնորհա­վո­րե­ցին նրա հաղթա­նակն ընդդեմ Հայաստա­նի, չճա­նա­չե­ցին ՀՀ տարածքնե­րի ամբողջա­կա­նությունը և որևէ տեսա­նե­լի օգնություն չցուցա­բե­րե­ցին Արցա­խի բլո­կա­դա­յի և հայա­թափման պարա­գա­յում։ Ավե­լին՝ Ռուսաստա­նը, որ հանդի­սա­նում է ՀՀ պաշտո­նա­կան ռազմա­վա­րա­կան դաշնա­կի­ցը, ոչ միայն չմի­ջամտեց 44- օրյա պատե­րազմին, այլև ոչ մի ջանք չգործադրեց իրա­կա­նացնե­լու այն խաղա­ղա­պահ պատասխա­նատվությունը, որ վերցրել էր իր վրա 2020թ․ նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնագրով։
Արդյունքում մենք ունենք թղթի վրա դաշնա­կիցներ և իրա­կան ողբերգություններ։ Այդ ամե­նի դեմն առնել է պետք և այս պարա­գա­յում միակ հույսը, որ նշմարվում է՝ Արևմուտքն է։ Ընդ որում այդ հույսը դատարկ հնչյուն չէ։ Հայաստա­նը միայն ու միայն Արևմուտքից է ստա­ցել և քաղա­քա­կան աջակցություն ու Ադրբե­ջա­նի հանցա­գործություննե­րի հասցեին իրա­վա­կան գնահատական(ինչպես օրի­նակ Հաա­գա­յի դատա­րա­նի վճի­ռը), այլև հենց ԵՄ դիտորդնե­րը իրենց ներկա­յությամբ հիմա էլ զսպիչ ուժ են հանդի­սա­նում ադրբե­ջա­նա­կան ագրե­սիա­յի դեմ, մինչդեռ պաշտո­նա­կան դաշնա­կից Ռուսաստա­նը ցանկա­ցած առի­թով թշնա­մա­կան վերա­բերմունք է ցույց տալիս ցանկա­ցած ոչ պրո­ռուսա­կան հավա­քի կամ հանդիպման, որին Հայաստա­նը ներկա է լինում։
Բայց մենք չենք կարող Ռուսաստա­նին զոհա­բե­րել մեր ժողովրդին և մեր պետությունը։ Այդ իսկ պատճա­ռով Ժողովրդա­վա­րա­կան Ուժե­րի Հարթակն առա­ջարկում է այս պահի միակ ռեալ ուղին՝ ճանա­պարհ դեպի Եվրո­պա։
Որքան էլ որ ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը հայտա­րա­րում է, որ հանրաքվե անե­լու իմաստ չկա, որովհետև ինքը բազմա­թիվ անգամներ է հայտա­րա­րել, որ Հայաստա­նը պատրաստ է մոտե­նալ Եվրո­պա­յին այնքան, ինչքան Եվրո­պան թույլ կտա„ հանրաքվեն՝ պարտա­դիր է։ Պարտա­դիր է այն առումով, որ առնվազն 50 հազար քաղա­քա­ցու կողմից դրա­կան արձա­գանքը շատ լուրջ ու իրա­վա­կան աստի­ճա­նի վերա­բերմունք ու կոչ է։ Կոչ, որ ոչ թե մի քանի կուսակցություն կամ օրվա իշխա­նություններն են ցանկա­նում անդա­մակցել ԵՄ-ին, այլ ՀՀ քաղա­քա­ցին։ Դա թույլ է տալիս իշխա­նությանն ավե­լի լուրջ և համա­պարփակ քայլեր իրա­կա­նացնել՝ համոզված լինե­լով, որ իր արտա­քին քաղա­քա­կան կուրսը պաշտպանված է ՀՀ քաղա­քա­ցու հանրաքվեով։ ԵՄ‑ը ևս վստա­հության նոր երաշխիք է ստա­նում, որ ՀՀ կառա­վա­րությունը մեկ գիշերվա մեջ իր արտա­քաին քաղա­քա­կան կուրսը չի կարող փոխել այնպես, ինչպես եղավ 2013թ․, երբ Հայաստա­նը մեկ գիշերվա ընթացքում փոխեց իր կուրսն ու անդա­մակցեց ԵԱՏՄ-ին։ Այն ժամա­նակ իշխա­նություննե­րը կիսատ պռատ էին տեղյակ պահում հանրությա­նը և հանրությունն էլ լուռ դիտորդ էր՝ ոչ ավե­լին։ Իսկ հիմա, հանրաքվեի պարա­գա­յում, ԵՄ անդա­մակցե­լու ցանկությունը ոչ թե իշխա­նություննե­րի­նը կամ մի քանի կուսակցություննե­րինն է, այլ ՀՀ քաղա­քա­ցունը։ Սա շատ նուրբ, բայց բազմա­շերտ երև­ույթ է, որը ԵՄ կողմից չի կարող առանց արձա­գանք մնալ։
Միա­ժա­մա­նակ Հանրաքվեն ավե­լի ծանրակշիռ կդարձնի ՀՀ իշխա­նություննե­րի այն հայտա­րա­րություննե­րը, որ ՀՀ‑ը պատարստ է մոտե­նալ ԵՄ-ին։
Ի վերջո ԵՄ հետ ՀՀ համա­գործակցությունը քաղա­քակրթա­կան ազա­տագրում է Ռուսաստա­նից ու նրա ավտո­րի­տար շնչից, փրկություն է ԽՍՀՄ‑2 ռուսա­կան պլաննե­րից, անվտանգա­յին երաշխիք է ադրբե­ջա­նա­կան ագրե­սիա­յից ու նոր, լայն մեծ հնա­րա­վո­րություններ քաղա­քա­ցիա­կան կայացման, տնտե­սա­կան, գիտա­կան, կրթա­կան զարգացման ոլորտում և ՀՀ կյանքում ընդհանրա­պես։
Այդ իսկ պատճա­ռով էլ մենք ամե­նա­լուրջ վերա­բերմունքը պիտի ցուցա­բե­րենք այդ առումով և հասկա­նանք, որ հիմա լավ հնա­րա­վո­րություն կա ճիշտ ճանա­պարհով գնա­լու և ապա­գա­յում նոր սերունդնե­րի ուսե­րին ավե­լի ծանր բեռ չթողնե­լու համար։
Միա­ժա­մա­նակ հիշենք, որ այդ հանրաքվեն նոր քննարկումնե­րի հնա­րա­վո­րություն է տալիս, որի հետև­անքով հանրության ավե­լի քիչ տեղե­կացված մասը կարող է ավե­լի լայն պատկե­րա­ցումներ ստա­նալ թեմա­յի մասին, այն կծա­վա­լի նոր վերլուծություններ, կթարմացնի քաղա­քա­կան միտքը, ինչպես նար հնա­րա­վո­րություն կտա ավե­լի սթափ ու ռեալ պատկե­րա­ցումնե­րով առաջնորդվել ՀՀ հայե­ցա­կարգա­յին ապա­գա­յի մասով։

Առնչվող Հոդվածներ