15.3 C
Yerevan

Հայաստա­նի Վերա­բերյալ ԵՄ Կարեւոր Որո­շումներն Ու Գլխա­վոր Ռիսկը

Հայաստա­նի հասա­րա­կության, հայաաստանյան հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան օրգա­նիզմի խնդիրն է չտրվել քարոզչա-քաղա­քա­կան մոտիվնե­րից բխող արտա­քին էֆեկտնե­րին, եւ թե Հայաստա­նի կառա­վա­րությա­նը, թե Եվրա­միությա­նը առա­վե­լա­գույն ձեւով պահել Հայաստան-ԵՄ փոխհա­րա­բե­րության սերտացման ու խորացման հարցում ինստի­տուցիո­նալ արդյունա­վե­տության պատասխա­նատվության ներքո:

Հակոբ Բադալյան

«Մենք ողջունում ենք ԵՄ կողմից՝ արտա­քին գործե­րի նախա­րարնե­րի մակարդա­կով կայացված պատմա­կան որո­շումնե­րը Եվրո­պա­կան խաղա­ղության գործի­քի ներքո Հայաստա­նին աջակցության տրա­մադրման և վիզա­յի ազա­տա­կա­նացման երկխո­սության մեկնարկի վերա­բերյալ։ Սա ՀՀ-ԵՄ գործընկե­րության շատ կարև­որ հանգրվան է, գործընկե­րություն, որը խորա­նում է՝ հիմնված ընդհա­նուր արժեքնե­րի և սկզբունքնե­րի, ինչպես նաև կայունության, խաղա­ղության և բարե­կե­ցության տեսլա­կա­նի վրա։

Անկեղծո­րեն շնորհա­կա­լություն եմ հայտնում ԵՄ կառույցնե­րի և անդամ երկրնե­րի իմ գործընկերնե­րի», հայտա­րա­րել է արտա­քին գործե­րի նախա­րար Արա­րատ Միրզո­յա­նը, արձա­գանքե­լով Հայաստա­նի վերա­բերյալ ԵՄ արտգործնա­խա­րարնե­րի որո­շումնե­րին: Անկասկած դրանք կարեւոր եւ նշա­նա­յին որո­շումներ են, սակայն հարկ է նկա­տել նաեւ, որ պաշտո­նա­կան Երեւա­նը բնա­կա­նա­բար հակված է քարոզչա­կան մակարդա­կում հնա­րա­վո­րինս գերագնա­հա­տել տեղի ունե­ցա­ծի նշա­նա­կություն ու բովանդա­կությունը, օգտա­գործե­լով այն ներքա­ղա­քա­կան քարոզչության նկա­տա­ռումնե­րով:

Եվրա­միության հետ Հայաստա­նի հարա­բե­րության սերտա­ցումը ենթադրում է պատասխա­նա­տու եւ համառ աշխա­տանք, որը պետք է ներա­ռի ինստի­տուցիո­նալ բովանդա­կություն եւ արդյունա­վե­տություն: Այդ առնչությամբ, բավա­րար է ընդա­մե­նը դիտարկել ներկա­յիս պատկե­րը, արձա­նագրե­լու համար, որ կան խնդիրներ: Օրի­նակ, Հայաստա­նը բավա­րար «ծրագրա­յին ապա­հո­վում» չի ներկա­յացնում Եվրա­միության գրե­թե 2,7 միլիարդ եվրո­յի ֆինանսա­կան աջակցության հնգամյա փաթե­թի առնչությամբ, որից ներկա­յումս իրա­գործման ռեժի­մում է հազիվ գրե­թե կեսը: Այն դեպքում, երբ հնգամյա­կը մոտ է ավարտին:

Հայաստան-ԵՄ գործակցության ամե­նա­մեծ ռիսկը, որքան էլ չթվա տարօ­րի­նակ, քաղա­քա­կան է: Ասել կուզի, թե Բրյուսե­լը, թե Երեւա­նը ունեն այդ հարցում քարոզչա­կան հնչե­ղության քաղա­քա­կան, աշխարհա­քա­ղա­քա­կան մոտի­վա­ցիա, իսկ գործնա­կան մոտի­վա­ցիա­յի առումով հարցա­կաննե­րը մեղմ ասած շատ են երկուստեք: Հետեւա­բար, Հայաստա­նի հասա­րա­կության, հայաաստանյան հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան օրգա­նիզմի խնդիրն է չտրվել քարոզչա-քաղա­քա­կան մոտիվնե­րից բխող արտա­քին էֆեկտնե­րին, եւ թե Հայաստա­նի կառա­վա­րությա­նը, թե Եվրա­միությա­նը առա­վե­լա­գույն ձեւով պահել Հայաստան-ԵՄ փոխհա­րա­բե­րության սերտացման ու խորացման հարցում ինստի­տուցիո­նալ արդյունա­վե­տության պատասխա­նատվության ներքո:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ