15.3 C
Yerevan

Գնա՞լ, Թե՞ Չգնալ Բաքու

Ադրբե­ջա­նը այդ ընթացքում ավե­լի ու ավե­լի համառ եւ կոշտ դրել է Հայաստա­նի Սահմա­նադրության փոփո­խության պահանջ՝ խաղա­ղության պայմա­նա­գիր ստո­րագրե­լու դիմաց: Էլ ավե­լին, Հայաստա­նի արտգործնա­խա­րա­րը հունի­սին հայտա­րա­րել է, որ Բաքվի վարքա­գիծն ապա­կա­ռուցո­ղա­կան է եւ իրա­վա­ցի է համա­րել այն կանխա­տե­սումնե­րը, որ Կլի­մա­յի գագաթնա­ժո­ղո­վից հետո Ադրբե­ջա­նը կարող է գնալ ռազմա­կան լարվա­ծության:

Հակոբ Բադալյան

Տեղե­կությունից հետո, որ Ադրբե­ջա­նը Հայաստա­նին է հղել նոյեմբե­րին Բաքվում կայա­նա­լիք Կլի­մա­յի գագաթնա­ժո­ղո­վին մասնակցե­լու պաշտո­նա­կան հրա­վեր, Հայաստա­նում սկսել է հանրա­յին մակարդա­կում հարցադրումնե­րի ու քննարկումնե­րի ալիք՝ գնա՞լ, թե՞ չգնալ Բաքու, ընդունե՞լ հրա­վե­րը, թե՞ ոչ: Այս քննարկումնե­րի եւ հարցադրումնե­րի առումով նախ եւ առաջ հարկ է հիշել, որ Կլի­մա­յի գագաթնա­ժո­ղո­վը Բաքվում է կայա­նում նաեւ Հայաստա­նի շնորհիվ:

Մասնա­վո­րա­պես, 2023 թվա­կա­նի դեկտեմբե­րի 7‑ին Հայաստա­նի վարչա­պե­տի եւ Ադրբե­ջա­նի նախա­գա­հի աշխա­տա­կազմե­րը համա­տեղ հայտա­րա­րություն էին արել, որով տեղի ունե­ցավ Բաքվում պահվող 32 հայ գերի­նե­րի վերա­դարձ, Հայաստա­նը վերա­դարձրեց երկու ադրբե­ջանցի զինծա­ռա­յո­ղի, որոնք հայտնվել էին Հայաստա­նի տարածքում Նախի­ջեւա­նի ուղղությունից եւ նրանցից մեկը անգամ սպա­նել էր Քաջա­րա­նի կոմբի­նա­տի պահա­կին եւ դատա­պարտվել:

Այդ «փոխա­նակման» պայմա­նա­վորվա­ծությունից բացի, «վստա­հության բարձրացմանն ուղղված» միջո­ցա­ռումնե­րի շրջա­նա­կում կողմե­րը պայմա­նա­վորվել էին, որ Հայաստա­նը կհա­նի իր թեկնա­ծությունը Cop29‑ի գագաթնա­ժո­ղով անցկացնե­լու հարցում եւ կաջակցի այն Բաքվում անցկացնե­լու գաղա­փա­րին, իսկ Բաքուն էլ կաջակցի, որ Հայաստա­նը լինի Կլի­մա­յի հարցե­րի եվրո­պա­կան բյուրո­յի անդամ: Այդպի­սով, Կլի­մա­յի գագաթնա­ժո­ղո­վը Բաքվում է անցկացվում որո­շա­կի իմաստով նաեւ Հայաստա­նի աջակցությամբ:

Բայց, հարց է առա­ջա­նում, արդյո՞ք դեկտեմբե­րի 7‑ի համա­տեղ այդ հայտա­րա­րությունից հետո փոխվել է Ադրբե­ջա­նի վարքա­գի­ծը Հայաստա­նի հետ բանակցա­յին գործընթա­ցում: Համե­նայն դեպս չկա այդ փոփո­խության առե­րեւույթ որեւէ նշան: Ավե­լին, Ադրբե­ջա­նը այդ ընթացքում ավե­լի ու ավե­լի համառ եւ կոշտ դրել է Հայաստա­նի Սահմա­նադրության փոփո­խության պահանջ՝ խաղա­ղության պայմա­նա­գիր ստո­րագրե­լու դիմաց: Էլ ավե­լին, Հայաստա­նի արտգործնա­խա­րա­րը հունի­սին հայտա­րա­րել է, որ Բաքվի վարքա­գիծն ապա­կա­ռուցո­ղա­կան է եւ իրա­վա­ցի է համա­րել այն կանխա­տե­սումնե­րը, որ Կլի­մա­յի գագաթնա­ժո­ղո­վից հետո Ադրբե­ջա­նը կարող է գնալ ռազմմա­կան լարվա­ծության:

Այդ պայմաննե­րում, ունի՞ իմաստ գնալ եւ մասնակցել Բաքվում կայա­նա­լիք Կլի­մա­յի գագաթնա­ժո­ղո­վին: Եվ սա նաեւ մեկ այլ՝ կարեւո­րա­գույն հարցի պարա­գա­յում. Բաքվում շարունա­կում են պահվել հայ գերի­ներ ու պատանդներ: Այլ հարց է, եթե մինչեւ նոյեմբեր Ադրբե­ջա­նը գնա նրանց ազատ արձակման քայլի, ինչին ի պատասխան Երեւա­նը կարող է որեւէ մակարդա­կով մասնակցել Կլի­մա­յի գագաթնա­ժո­ղո­վին: Իհարկե «բանա­ձեւը»՝ գերի­նե­րի ազատ արձա­կում մասնակցության դիմաց, չի կարող լինել ընդունե­լի, բայց մեր հայրե­նա­կիցնե­րի հանդեպ մարդա­սի­րա­կան նկա­տա­ռումով պայմա­նա­վորված, գուցե հնա­րա­վոր է քննարկել այդպի­սի տարբե­րակ:

Մյուս կողմից սակայն, գլխա­վոր հարցը այն է, թե որքա­նով է իրա­վի­ճա­կը այսպես ասած վերահսկե­լի լինե­լու Կլի­մա­յի գագաթնա­ժո­ղո­վից հետո: Այդ հարցի պատասխանն իհարկե առա­վել հայտնի կամ դիտարկե­լի պետք է լինի պաշտո­նա­կան Երեւա­նին: Որովհե­տեւ այդ հարցի պատասխանն է նաեւ, որ պետք է արժե­վո­րի գերի­նե­րի հարցում Ադրբե­ջա­նի հնա­րա­վոր քայլին ընդա­ռաջ Երեւա­նի մասնակցության որո­շումը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ