Հայաստան

Ի՞նչ Հեռանկար Կա

Խիստ վաղաժամ է խոսել այն մասին, որ Հայաստանը կլինի արտահանող երկիր, սակայն անգամ սեփական կարիքների զգալի բավարարման կարողություն ունեցող ռազմաարդյունաբերական համալիրի ձեւավորումը Հայաստանի համար կարող է լինել մեծ ձեռքբերում:

Հակոբ Բադալյան

Հնդկաստանի սահուն անցումից ի՞նչ կարող է «վերցնել» Հայաստանը

Հնդկաստանը զենք ներկրող երկրից աստիճանաբար անցում է կատարում զենք արտահանող երկրի կարգավիճակ, հայտնում է այդ երկրի ֆինանսների նախարարությունը: Նյու Դելին ավելացրել է ռազմաարդյունաբերության ծավալը: Օրեր առաջ ռազմաարդյունաբերական համատեղ նոր ծրագրերի վերաբերյալ համաձայնագիր կնքվեց Ռուսաստանի հետ՝ Հնդկաստանի վարչապետ Մոդիի Մոսկվա կատարած այցի ընթացքում: 44-օրյա պատերազմից հետո Հնդկաստանը Հայաստանի սպառազինության համալրման հիմնական ուղղություններից մեկն է:

Այդ համատեքստում, տեւական ժամանակ է մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ կա Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ ռազմատեխնիկական գործակցության աշխատանքային խումբ ստեղծելու մտադրություն, որի նպատակն է լինելու ռազմա-տեխնիկական կոոպերացիայի համակարգումը, ենթադրաբար՝ Հայաստանում հնդկական սպառազինության «ադապտացիայի» խնդիրների լուծումը: Միաժամանակ, ռազմաարդյունաբերական համալիրի ձեւավորման հրամայական ունի նաեւ Հայաստանը: Ինչ խոսք, խիստ վաղաժամ է խոսել այն մասին, որ Հայաստանը կլինի արտահանող երկիր, սակայն անգամ սեփական կարիքների զգալի բավարարման կարողություն ունեցող ռազմաարդյունաբերական համալիրի ձեւավորումը Հայաստանի համար կարող է լինել մեծ ձեռքբերում:

Այդ հարցում անկասկած է արտաքին գործընկերային հարաբերությունների հաստատումը: Որքան էլ Հայաստանում տեխնոլոգիական միտքը բավականին ներուժ ունի եւ արդեն իսկ դրսեւորում է լավ արդյունքներ, այդուհանդերձ, համալիր ռազմաարդյունաբերական հզորությունների հաստատումը թերեւս անխուսափելի է առանց արտաքին գործընկերության: Եվ այդ իմաստով, Հայաստանի համար կարող է օգտակար գործընկերային ուղղություն լինել Հնդկաստանը: Ինչպես նկատել եմ բազմիցս, Հնդկաստանի «համեմատական առավելությունն» այս դեպքում այն է, որ երկիրը փորձում է դիրքավորվել աշխարհաքաղաքական հավասարակշռության տրամաբանությամբ, արդյունավետ հարաբերություն ունենալով թե Ռուսաստանի, թե ԱՄՆ, արեւմտյան երկրների հետ:

Խնդիր, որ արդիական է նաեւ Հայաստանի համար, հետեւաբար այդ իմաստով Հնդկաստանը կարող է լինել գործընկեր, որը օգտակար կլինի նաեւ Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ձեւավորման գործընթացում թերեւս անխուսափելի թվացող «աշխարհաքաղաքական աղմուկը» «խլացնելու» տեսանկյունից: Իհարկե, հարկ է նկատել, որ անհրաժեշտ աշխատանքի առյյուծի բաժինը պահանջում է Հայաստանի կառավարման համակարգում կոմպետենտության եւ հետեւողականության շոշափելի բաղադրիչների առկայություն:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *