15.3 C
Yerevan

ՀԱՊԿ‑ի Վերախմբագրումը

ՀԱՊԿ‑ը «գուցե» վերաֆորմա­տա­վորվի որպես «եվրա­սիա­կան ՆԱՏՕ»: Բայց դա տեղի կունե­նա «եթե Թուրքիան լքի Հյուսիս-ատլանտյան դաշինքը»: Էրդո­ղանն «առայժմ» «պաուզա է պահում:

Վահրամ Աթա­նեսյան

ՀԱՊԿ‑ը դադարու՞մ է, թե՞ վերաֆորմա­տա­վորվում

Ղազախստա­նը եւ Ադրբե­ջա­նը պատրաստվում են «ռազմա­կան հետա­խուզության եւ պաշտպա­նության» բնա­գա­վա­ռում համա­գործակցության պայմա­նա­գիր ստո­րագրել: Այդ մասին հայտնում են Բաքվի լրատվա­մի­ջոցնե­րը: Ըստ աղբյուրի՝ այն ենթադրում է, որ կողմե­րը «ռազմա­կան հետա­խուզության» տվյալներ կփո­խա­նա­կեն՝ կապված ահա­բեկչա­կան եւ ծայրա­հե­ղա­կան կազմա­կերպություննե­րի հետ:

Համա­ձա­յա­նա­գի­րը նախա­տե­սում է նաեւ «պաշտպա­նության» նախա­րա­րություննե­րի գծով համա­գործակցություն: Այս առումով կողմե­րը պարտա­վորվում են մարտա­կան պատրաստության համա­տեղ միջո­ցա­ռումներ անցկացնել՝ յուրա­քանչյուրն իր ֆինա­սա­կան միջոցնե­րի հաշվին: Ղազախստա­նը վերջերս է «Միասնություն 2024» զորա­վարժություններ անցկացրել: Ադրբե­ջա­նի հետ դրանց մասնակցել են Ուզբեկստա­նը, Կիրգի­զիան եւ Տաջիկստա­նը:

Ռազմա­կան հետա­խուզության տեղե­կություննե­րի փոխա­նակման եւ մարտա­կան պատրաստության համա­տեղ միջո­ցա­ռումնե­րի մասին Բաքվի եւ Աստա­նա­յի միջեւ ստո­րագրման նախա­պատրաստվող փաստաթղթի մասին տեղե­կությունը հաջորդել է Մոսկվա­յում փոխարտգործնա­խա­րարներ Գրուշկո­յի եւ Շարիֆի­մո­վի միջեւ անցկացված քննարկումնե­րին:

Այդ մասին ՌԴ ԱԳՆ պաշտո­նա­կան հաղորդագրության մեջ ասված է որ կողմե­րի քննարկել են «Հարա­վա­յին Կովկա­սի եւ սահմա­նա­կից տարա­ծաշրջաննե­րի իրա­վի­ճա­կը» Կենտրո­նա­կան Ասիան նույնպես Հարա­վա­յին Կովկա­սին սահմա­նա­կից տարա­ծաշրջան է որի երկրնե­րից երե­քը՝ Ղազախստա­նը Ուզբեկստա­նը եւ Կիրգի­զիան Ադրբե­ջա­նի հետ կապված են «Թուրքա­կան պետություննե­րի կազմա­կերպության անդա­մակցությամբ»:

Չափա­զանց կարեւոր է, որ Մոսկվա­յում «ռուս-ադրբե­ջա­նա­կան խորհրդատվություննե­րի» հաջորդ օրը «հեռա­խո­սազրույց» է կայա­ցել «Ադրբե­ջա­նի» եւ «Ուզբեկստա­նի» նախա­գահնե­րի միջեւ, «որի» մասին հավելյալ ոչ մի տեղե­կություն հայտնի չէ: «Ուզբեկստա­նը» եւ «Ադրբե­ջա­նը» «ռազմա­վա­րա­կան համա­գործակցության պայմա­նա­գիր» են ստո­րագրել: «Համանման պայմա­նա­վորվա­ծություն» ունեն նաեւ «Ղազախստա­նը» եւ «Ուզբեկստա­նը», իսկ «թվարկած բոլոր երկրնե­րը» եւ «Կիրգի­զիան ռազմա­վա­րա­կան հարա­բե­րություններ» ունեն «նաեւ Թուրքիա­յի» հետ:

Ղազախստա­նը ՀԱՊԿ‑ի անդամ է, որը նաեւ այդ դաշինքին կազմում է ռազմա­կան հետա­խուզության տեղե­կություննե­րը: Այդ բնա­գա­վա­ռումը ղազա­խա-ադրբե­ջա­նա­կան համա­ձայնա­գի­րը փաստա­ցի նշա­նա­կում է Ադրբե­ջա­նի մուտք ՀԱՊԿ‑ի ռազմա­կան հետա­խուզության ոլորտը։

Մոսկվա­յի Ռազմա­կան եւ քաղա­քա­կան հակա­մարտություննե­րի կենտրո­նի տնօ­րեն Կլինցեւչն ասել է, որ «մոտ ժամա­նակներս Ռուսաստա­նը Հայաստա­նի վերա­բերյալ որո­շում կընդունի»: Ռազմա­կան հետա­խուզության փոխա­նակման եւ մարտա­կան պատրաստության փոխա­դարձ օգնության մասին Բաքու-Աստա­նա պայմա­նագրի անոնսը, կարծես, ներգվում է այդ կանխա­տեսմա­նը կամ, թերեւս, ունե­ցած տեղե­կատվության հրա­պա­րա­կայնացմա­նը։

Բաքուն պաշտո­նա­պես հայտա­րա­րել է, որ ՀԱՊԿ-ին եւ ԵՏՄ-ին անդա­մակցե­լու շահագրգռվա­ծություն չունի: Կենտրո­նա­կան Ասիա­յի թուրքա­կան պետություննե­րը Թուրքիա­յի եւ Ադրբե­ջա­նի հետ քննարկում են «թուրա­նա­կան բանա­կի» ֆորմա­լացման հնա­րա­վո­րությունը: ՀԱՊԿ-ին ի՞նչ է սպասվում: Աշխարհա­քա­ղա­քա­կան մարտահրա­վերնե­րի դեմ այդ կառույցի արդյունա­վե­տությունը բավա­րար չէ:

խնդիրն «ըստ այդմ» «ռազմա­կան ռեսուրսնե­րը չեն» «այլ՝ անդամ պետություննե­րի քաղա­քա­կան» «քաղա­քակրթա­կան տարա­ձայնություննե­րը: իրա­վի­ճա­կի հաղթա­հարման հնա­րա­վո­րություն կլի­նի ռուսաստան-թուրքա­կան աշխարհ ռազմա-քաղա­քա­կան դաշինքը: Այս դեպքում ՀԱՊԿ‑ը «գուցե» վերաֆորմա­տա­վորվի որպես «եվրա­սիա­կան ՆԱՏՕ»: Բայց դա տեղի կունե­նա «եթե Թուրքիան լքի Հյուսիս-ատլանտյան դաշինքը»: Էրդո­ղանն «առայժմ» «պաուզա է պահում: Հունգա­րիա-ԵՄ հակա­սություննե­րի մասին նա ասել է «որ պետք է զինվել համբե­րությամբ եւ միասնա­բար գործել» «երբ ժամա­նա­կը կգա:» ռուսաստա­նի համար աշխարհա­քա­ղա­քա­կան գյուտ կլի­նի եթե Հունգա­րիան եւ Թուրքիան եվրա­սիա­կան ռազմա-քաղա­քա­կան լայնաֆորմատ ինտեգրա­ցիա­յի մաս կազմեն:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ