16.8 C
Yerevan

Տգի­տությունն Ուժ Է

Հայաստա­նում ակա­դե­միա­կան կրթությունը պարա­զա­պես այլևս հետաքրքիր չէ, շահութա­բեր չէ, առա­վե­լություններ չի խոստա­նում, ոչ էլ ապա­գա­յում աշխա­տանքի ու ապա­հո­վության երաշխիք։ Եվ շատ երի­տա­սարդներ ուղղա­կի նախընտրում են գնալ ու խաղատնե­րի համար դիլլեր աշխա­տել, քան թե համալսա­րա­նում սովո­րել, որովհետև այդ դիլլե­րությունը նրանց տալիս է ամսա­կան մինչև 200 հազար դրամ և բոնուսներ, իսկ վեց տարի սովո­րե­լուց հետո կարող ես կամ ընդհանրա­պես աշխա­տանք չգտնել, կամ էլ տան մի այնպի­սի չնչին ու նվաստա­ցուցիչ աշխա­տա­վարձ և զարգացման միջա­վայր, որտեղ անհնար կլի­նի ինչ որ նոր բան ստեղծե­լը։

Արա­յիկ Մկրտումյան

Օրուելն այդպես էր ասում իր «1984» գրքում ունի նման տող, որի բացատրությունը կարդում ենք վեպի հակա­հե­րոս համարվող Գոլդսթեյնի «Գրքում», որտեղ բացատրվում է, թե ինչու և ինչպես է տգի­տությունն ուժ համարվում։ Բայց արդեն հույս չկա, որ Հայաստա­նում այդ գիրքը կարդան ու փորձեն հասկա­նալ, որովհետև մենք գործնա­կա­նում ապա­ցուցում ենք, որ տգի­տությունն ուժ է։
Տասնամյակնե­րով ճահճա­ցած կրթա­կան համա­կարգը ոչ միայն առա­ջա­դի­մություններ չի գրանցում, այլև աչքի է ընկնում նորա­նոր հակա-ձեռքբե­րումնե­րով։ Վերջին ցուցա­նիշնե­րով Հայաստա­նի բուհե­րում թափուր են մնա­ցել ավե­լի քան 6300 տեղ, որից 271‑ը՝ պետպատվե­րով։ Հավա­նա­բար պետք է բացատրել, որ «պետպատվեր»-ը նշա­նա­կում է անվճար, ձրի, առանց փող․․․մի բան, որ մեր ժողո­վուրդը շատ է սիրում, որովհետև ցանկա­ցած բանի մասին խոսե­լիս նախ գինն են ճշտում, իսկ հետո աշխա­տում զեղչել որքան հնա­րա­վոր է։ Եվ նույնիսկ այդքան սիրված ձրիի պարա­գա­յում էլ համալսա­րաննե­րում ուսա­նողնե­րի թիվը սակավ է։ Ընդ որում ոչ թե մեկ երկու հոգով, այլ հազարնե­րով։
Ամե­նա­վատն իհարկե Ագրա­րա­յին համալսա­րա­նի վիճակն է։ Ագրա­րա­յին համալսա­րա­նի ագրո­նո­միա­կան ֆակուլտետ ընդունվել է ընդա­մե­նը 2 հոգի «Ջերմատնա­յին ագրո­տեխնո­լո­գիա» մասնա­գի­տությամբ։ Մնա­ցած մասնա­գի­տություննե­րում «Ագրոէ­կո­լո­գիա», «Ագրո­նո­միա, սելեկցիա և գենե­տի­կա», «Բույսե­րի պաշտպա­նություն», «Անտա­ռա­յին տնտե­սություն և բնա­կա­վայրե­րի կանա­չա­պա­տում» ընդհանրա­պես մարդ չի ընդունվել։ Հասկանո՞ւմ եք ինչ է կատարվում։ Մի ֆակուլտե­տում ընդունվում են ընդա­մե­նը երկու հոգի(ի դեպ դա նվա­ճում է, որովհետև անցյալ տարի մեկ հոգի էր ընդունվել), իսկ չորս մասնա­գի­տությամբ ընդհանրա­պես ոչ ոք չի ընդունվել։ Սա մեկ բան է նշա­նա­կում․ Հայաստա­նում կրթության դերն անշե­ղո­րեն նվա­զում է հասնե­լով բացարձակ անտարբե­րության ֆոնին։ Եվ դա մի երկրում, որի խեղճ տնտե­սության մի կարև­որ մասը գյուղատնտե­սությունն է։ Հետաքրքիր է չէ՞։ Իսկ ավե­լի հետաքրքիրն այն է, որ որոշ ֆակուլտետներ փակման վտանգի առաջ են կանգնած, որ Հայաստա­նում ոչ միայն մասնա­գի­տություննե­րի դեֆի­ցի­տի ցանկան ավե­լա­նում է, որ հեռա­ցող մասնա­գետնե­րին պարզա­պես փոխա­րի­նողներ չեն լինե­լու։ Իսկ ՀՀ կառա­վա­րությունը առի­թը բաց չի թողնում խոսե­լու, որ կրթությունն ու գիտությունը ռազմա­վա­րա­կան են։ Այնքա՜ն ռազմա­վա­րա­կան, որ վեց հազա­րից ավել թափուր տեղ կա համալսա­րաննե­րում, դատարկ ֆակուլտետներ։ Խոսք չկա հիա­նա­լի ռազմա­վա­րություն է։ Այս ամե­նը կարե­լի է բացատրել ու հիմնա­վո­րել, բայց դրա­նից ծանրությունը չի թեթև­ա­նում, խնդիրնե­րը չեն անհե­տա­նում։ Հայաստա­նում ակա­դե­միա­կան կրթությունը պարա­զա­պես այլևս հետաքրքիր չէ, շահութա­բեր չէ, առա­վե­լություններ չի խոստա­նում, ոչ էլ ապա­գա­յում աշխա­տանքի ու ապա­հո­վության երաշխիք։ Եվ շատ երի­տա­սարդներ ուղղա­կի նախընտրում են գնալ ու խաղատնե­րի համար դիլլեր աշխա­տել, քան թե համալսա­րա­նում սովո­րել, որովհետև այդ դիլլե­րությունը նրանց տալիս է ամսա­կան մինչև 200 հազար դրամ և բոնուսներ, իսկ վեց տարի սովո­րե­լուց հետո կարող ես կամ ընդհանրա­պես աշխա­տանք չգտնել, կամ էլ տան մի այնպի­սի չնչին ու նվաստա­ցուցիչ աշխա­տա­վարձ և զարգացման միջա­վայր, որտեղ անհնար կլի­նի ինչ որ նոր բան ստեղծե­լը։ Չմո­ռա­նանք նաև, որ մերօրյա մոտի­վացված օրե­րում կարծես կահակրթա­կան քարոզ ընթա­նա, որ այսինչ հարուստ և հաջո­ղակ բիզնեսմե­նը ընդհանրա­պես չի սովո­րել համալսա­րա­նում, բայց ահա հարուստ է և հաջո­ղակ։ Իսկ քանի՞ չսո­վո­րածն են հարստա­ցել ու դարձել հաջո­ղակ։ Հարյուր հազար չսո­վո­րա­ծից քանի՞սն են Իլոն Մասկ դարձել։ Իսկ քանի՞սն են կործանվել և դարձել ոչ մի բան։ տասնյակ հազա­րա­վորնե­րը։ Ու զարմա­նա­լի է, որ պետա­կան հակա­քա­րոզ չկա այդ խայտա­ռա­կության դեմ։ Էլ չասած, որ կիսա­մերկ բլո­գերնե­րը, կամ ինչպես իրենք են իրենց անվա­նում «ինֆլյուենսերնե­րը» լատենտ մարմնա­վա­ճա­ռությամբ ավե­լի շատ գումար են վաստա­կում, քան շատ մասնա­գի­տա­կան պաշտոններ կաորղ են առա­ջարկել։ Այս և այլ «օբյեկտիվ» պատճառնե­րով համալսա­րաննե­րը դառնում են ժամանցի վայրեր, կամ ընդհանրա­պես կորցնում են իրենց հետաքրքրությունը։ Հիմա ի՞նչ, ազգո­վի գնանք ինֆլյուենսեր դառնա՞նք, կամ խաղատնե­րում դիլլեր աշխա­տենք, չսո­վո­րենք, որովհետև Իլոն Մասկը չի սովո­րել, այո՞։ Որովհետև տգի­տությունը ո՞ւժ է։ Թե տգետ մասսա­յին ավե­լի հեշտ է կառա­վա­րե­լը։
Ծիծա­ղե­լի ոչինչ չկա։ Երբ ասում ենք, որ երկի­րը համա­կարգված փուլ է գալիս, նաև կրթա­կան խայտա­ռակ վիճա­կը նկա­տի ունենք։ Դիլլերներն ու բլո­գերնե­րը տնտե­սություն չեն կայացնե­լու, գիտա­կան ինստի­տուտնե­րը չեն համալրե­լու, հասա­րա­կության կրթության, էթի­կա­յի ու բարո­յա­կա­նության հարցե­րով չեն զբաղվե­լու, գյուտեր չեն անե­լու։ Դա ԿԳՄՍ‑ի մտքով անցնո՞ւմ է, թե իրենք ընդա­մե­նը ժամա­նա­կա­վոր պաշտոնյա­ներ են ու հեռա­նա­լու են ինչ որ ժամա­նակ անց։
Իհարկե կարե­լի է հասկա­նալ, որ հաջո­ղակ բլո­գե­րի ֆոնին ոչ ոք չի ցանկա­նում ագրո­նո­միա­յով և գենե­տի­կա­յով զբաղվել, քանի որ «մեջը փող չկա»։ Իսկ ինչո՞ւ փող չկա։ Ինչո՞ւ դատա­վորնե­րը, ոստի­կաննե­րը նման բարձր աշխա­տա­վարձ են ստա­նում, իսկ ուսուցի­չը, դասա­խոսն ու գիտնա­կա­նը այնքան քիչ, որ ցանկա­ցած կիսա­մերկ «Ինֆլյուենսեր» կարող է ծալել նրանց մեկ ձեքով։ Այդ ինչպե՞ս է պատա­հում, որ ԱԺ պատգա­մա­վորնե­րը հսկա­յա­կան աշխա­տա­վարձ են ստա­նում, ամիսնե­րով աշխա­տանքի չեն գալիս, գործներն էլ իրար հայհո­յե­լուց այն կողմ չի անցնում, իսկ օրի­նակ ագրոտնտե­սության ոլորտի կամ մեկ այլ կարև­որ բանի համար երբեք պայմաննե­րը լավը չեն։
Իսկ ի՞նչ են սովո­րեցնե­լու դիլլերներն ու բլո­գերնե­րը։ Ինչպես քամել նարինջ, ինչպես գայթակղել կամ լավ խառնել խաղաթղթերրը, այո՞։ Գուցե ԿԳՄՍ նախա­րա­րությունն էլ լուծա­րենք ու փոխա­րե­նը հիմնենք «Դիլլերնե­րի և ինֆլյուենսերնե­րի» նախարարությո՞ւն։
Իշխա­նություննե­րը հաջո­ղությամբ տապա­լում են նաև կրթա­կան հարցե­րը։ Եվ թող չասես, որ գիտության ֆինանսա­վո­րումը չորս համ հինգ անգամ ավե­լա­ցել է։ Եթե վեց հազա­րից ավել տեղ թափուր է մնում, դա նշա­նա­կում է, որ խնդի­րը միայն ծանրա­նում է։ Հասկա­նա­լի է, որ տասնյակ տարի­նե­րով հասունա­ցած խնդի­րը մի օրում չի լուծվում, բայց չէ՞ որ այդպես ոչ մի հարց չի լուծվե­լու, եթե առաջնորդվենք այդ տրա­մա­բա­նությամբ։ Ու ի վերջո, ոչ մի պատճա­ռա­բա­նություն ու արդա­րա­ցում չի կարղ հետաքրքիր լինել, կամ արդյունքը կա, կամ՝ ոչ։ Ահա, թե ինչ։ Իսկ կրթությունը մի ոլորտ է, որտեղ պետք է մեկ օր ավե­լի շուտ սկսել, քան մեկ օր ավե­լի ուշ, որովհետև ամեն օրը տարի­նե­րի ուշա­ցում է տալիս։
Իսկ ի՞նչ է լինե­լու հետո։ Ո՞ր մասնա­գի­տություններն են սկսե­լու դառնալ նույնքան անհե­տաքրքիր։ Գուցե պատմությունը, մշա­կույթը։
Գարե­գին Նժդեհն ասում էր, որ եթե ուզում ես գուշա­կել երկրի ապա­գան, նայիր երի­տա­սադրությա­նը։ Այս դեպքում ապա­գա ընդհանրա­պես չկա։

Առնչվող Հոդվածներ