15.3 C
Yerevan

Ի՞նչ Հեռանկար Կա

Խիստ վաղա­ժամ է խոսել այն մասին, որ Հայաստա­նը կլի­նի արտա­հա­նող երկիր, սակայն անգամ սեփա­կան կարիքնե­րի զգա­լի բավա­րարման կարո­ղություն ունե­ցող ռազմաարդյունա­բե­րա­կան համա­լի­րի ձեւա­վո­րումը Հայաստա­նի համար կարող է լինել մեծ ձեռքբե­րում:

Հակոբ Բադալյան

Հնդկաստա­նի սահուն անցումից ի՞նչ կարող է «վերցնել» Հայաստա­նը

Հնդկաստա­նը զենք ներկրող երկրից աստի­ճա­նա­բար անցում է կատա­րում զենք արտա­հա­նող երկրի կարգա­վի­ճակ, հայտնում է այդ երկրի ֆինանսնե­րի նախա­րա­րությունը: Նյու Դելին ավե­լացրել է ռազմաարդյունա­բե­րության ծավա­լը: Օրեր առաջ ռազմաարդյունա­բե­րա­կան համա­տեղ նոր ծրագրե­րի վերա­բերյալ համա­ձայնա­գիր կնքվեց Ռուսաստա­նի հետ՝ Հնդկաստա­նի վարչա­պետ Մոդիի Մոսկվա կատա­րած այցի ընթացքում: 44-օրյա պատե­րազմից հետո Հնդկաստա­նը Հայաստա­նի սպա­ռա­զի­նության համալրման հիմնա­կան ուղղություննե­րից մեկն է:

Այդ համա­տեքստում, տեւա­կան ժամա­նակ է մամուլում շրջա­նառվում է տեղե­կություն, որ կա Հայաստա­նի եւ Հնդկաստա­նի միջեւ ռազմա­տեխնի­կա­կան գործակցության աշխա­տանքա­յին խումբ ստեղծե­լու մտադրություն, որի նպա­տակն է լինե­լու ռազմա-տեխնի­կա­կան կոո­պե­րա­ցիա­յի համա­կարգումը, ենթադրա­բար՝ Հայաստա­նում հնդկա­կան սպա­ռա­զի­նության «ադապտա­ցիա­յի» խնդիրնե­րի լուծումը: Միա­ժա­մա­նակ, ռազմաարդյունա­բե­րա­կան համա­լի­րի ձեւա­վորման հրա­մա­յա­կան ունի նաեւ Հայաստա­նը: Ինչ խոսք, խիստ վաղա­ժամ է խոսել այն մասին, որ Հայաստա­նը կլի­նի արտա­հա­նող երկիր, սակայն անգամ սեփա­կան կարիքնե­րի զգա­լի բավա­րարման կարո­ղություն ունե­ցող ռազմաարդյունա­բե­րա­կան համա­լի­րի ձեւա­վո­րումը Հայաստա­նի համար կարող է լինել մեծ ձեռքբե­րում:

Այդ հարցում անկասկած է արտա­քին գործընկե­րա­յին հարա­բե­րություննե­րի հաստա­տումը: Որքան էլ Հայաստա­նում տեխնո­լո­գիա­կան միտքը բավա­կա­նին ներուժ ունի եւ արդեն իսկ դրսեւո­րում է լավ արդյունքներ, այդուհանդերձ, համա­լիր ռազմաարդյունա­բե­րա­կան հզո­րություննե­րի հաստա­տումը թերեւս անխուսա­փե­լի է առանց արտա­քին գործընկե­րության: Եվ այդ իմաստով, Հայաստա­նի համար կարող է օգտա­կար գործընկե­րա­յին ուղղություն լինել Հնդկաստա­նը: Ինչպես նկա­տել եմ բազմիցս, Հնդկաստա­նի «համե­մա­տա­կան առա­վե­լությունն» այս դեպքում այն է, որ երկի­րը փորձում է դիրքա­վորվել աշխարհա­քա­ղա­քա­կան հավա­սա­րակշռության տրա­մա­բա­նությամբ, արդյունա­վետ հարա­բե­րություն ունե­նա­լով թե Ռուսաստա­նի, թե ԱՄՆ, արեւմտյան երկրնե­րի հետ:

Խնդիր, որ արդիա­կան է նաեւ Հայաստա­նի համար, հետեւա­բար այդ իմաստով Հնդկաստա­նը կարող է լինել գործընկեր, որը օգտա­կար կլի­նի նաեւ Հայաստա­նի ռազմաարդյունա­բե­րա­կան համա­լի­րի ձեւա­վորման գործընթա­ցում թերեւս անխուսա­փե­լի թվա­ցող «աշխարհա­քա­ղա­քա­կան աղմուկը» «խլացնե­լու» տեսանկյունից: Իհարկե, հարկ է նկա­տել, որ անհրա­ժեշտ աշխա­տանքի առյյուծի բաժի­նը պահանջում է Հայաստա­նի կառա­վարման համա­կարգում կոմպե­տենտության եւ հետեւո­ղա­կա­նության շոշա­փե­լի բաղադրիչնե­րի առկա­յություն:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ