20.8 C
Yerevan

Ռուսաստա­նը Ջղաձգվում Է

Ռուսաստա­նի սպառնա­լիքնե­րը մենք ընկա­լում ենք որպես ազդակ «որ Ադրբե­ջա­նը պատե­րազմ կսկսի»: Ոչ ոք այդ սցե­նա­րը չի կարող բացա­ռել, բայց մեծ է նաեւ ներքին դիմա­կա­յություն սադրե­լու հավա­նա­կա­նությունը:

Վահրամ Աթա­նեսյան

Ռուս-հայկա­կան հարա­բե­րություննե­րի «ճշմարտության պահը». ինստի­տուցիո­նալ ընդդի­մությունը կգայթակղվի՞

ՌԴ նախա­գա­հի խոսնակ Պեսկո­վի ներկա­յացմամբ՝ Հայաստա­նը սուվե­րեն երկիր է, ինքն է փոխգործակցության առաջնա­հերթ ուղղություններ ընտրում: Հայաստա­նը մեզ համար եղբայրա­կան երկիր է, հարգանքով ենք վերա­բերվում նման որո­նումնե­րին, միայն չէինք ցանկա­նա, որ այդ որո­նումներն իրա­կա­նացվեին այն ռեժի­մում, որ մի ժամա­նակ ընտրեց Կիեւի վարչախումբը,-ասել է նա:

Նույն օրը, սակայն, Ռուսաստա­նի ԱԳՆ պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցիչ Զախա­րո­վան հայ-ամե­րիկյան համա­տեղ զորա­վարժություննե­րը գնա­հա­տել է որպես «անվտանգության բնա­գա­վա­ռում Ռուսաստա­նի հետ հանրա­պե­տության (Հայաստա­նի) համա­գործակցության մեխա­նիզմնե­րի փլուզում»։

Քաղա­քա­կան ձեւա­կերպումնե­րի առումով, կարծես, Պեսկո­վը փորձել է որո­շա­կիո­րեն սրբագրել Զախա­րո­վա­յի բացա­հայտ սպառնա­լիքնե­րը, բայց գործնա­կա­նում «ստացվել է՝ ինչպես միշտ»։ Ուկրաի­նա­յի ընտրության հետեւանքնե­րի հիշե­ցումն ասվա­ծի վկա­յություն է։

Ընդ որում, աչքի է զարնում, որ Պեսկո­վը եւ Զախա­րո­վան ՀԱՊԿ‑ի մասին ոչինչ չեն ասում։ Մոսկվան ակնարկում է, որ ՀԱՊԿ‑ը «դադարե՞լ» է, թե արձա­նագրում, որ Հայաստա­նին այլեւս այդ կառույցի անդամ չի դիտարկում։ Ըստ էության, որ տարբե­րակն էլ ազդակ համա­րենք, գետնի վրա իրո­ղությունը չի փոխվում։ Ռուսաստա­նի մեսի­ջը նույնն է։ «Հարա­վա­յին Կովկա­սը եղել է, կա ու պիտի մնա որպես մեկ-միասնա­կան սուբռե­գիոն։»

Հայ-ամե­րիկյան զորա­վարժություննե­րին անդրա­դարձել է թուրքա­կան «Հյուրիե­թը»: Թուրք մեկնա­բա­նի գնա­հատմամբ՝ Միացյալ Նահանգնե­րը «ձգտում է սեպել Աստա­նա­յի գործընթա­ցը»: Խոսքը սիրիա­կան կամ մերձա­վո­րա­րեւելյան կարգա­վորման Ռուսաստան-Թուրքիա-Իրան համա­ձայնություննե­րի մասին է, որ, երեւում է, փորձ է արվում ադապտացնել նաեւ Հարա­վա­յին Կովկա­սում՝ 3+3 ձեւա­չա­փով:

Մոսկվա­յի Քաղա­քա­կան եւ ռազմա­կան հակա­մարտություննե­րի ուսումնա­սի­րություննե­րի կենտրո­նի ղեկա­վար Կլինցեւի­չը ասել է, որ Ռուսաստա­նը «մոտ ժամա­նակներս Հայաստա­նի վերա­բերյալ որո­շում կընդունի»: Փաստը, որ Պեսկո­վը Հայաստա­նի մասին խոսել է ռուս-ադրբե­ջա­նա­կան խորհրդատվություննե­րից հետո եւ այն համա­տեքստում, որ Ուկրաի­նա­յի հարցում Մոսկվան առա­ջադրած խնդիրնե­րը կլուծի կամ պատե­րազմով, կամ բանակցություննե­րի միջո­ցով, արդեն իսկ չափա­զանց զգաստացնող է։

Կիեւի օրի­նա­կի հիշե­ցումը, հավա­նա­բար, պետք է գնա­հա­տել նաեւայն իրա­դարձություննե­րի կտրվածքով, երբ Յանուկո­վի­չը պաշտո­նանկ արվեց: Ղրի­մի անեքսիա­յի հիմնա­վո­րումն այդ «պետա­կան հեղաշրջումն է»: Կլինցեւի­չը Հայաստա­նում «զանգվա­ծա­յին անկարգություններ» է կանխա­տե­սել: Նա համա­րում է, որ Հայաստա­նում մեծա­մասնությունը Ռուսաստա­նի հետ դաշնակցա­յին հարա­բե­րություննե­րի պահպանման եւ խորացման կողմնա­կից է, իսկ իշխա­նությունն՝ արեւմտա­մետ։

Ռուսաստա­նի սպառնա­լիքնե­րը մենք ընկա­լում ենք որպես ազդակ «որ Ադրբե­ջա­նը պատե­րազմ կսկսի»: Ոչ ոք այդ սցե­նա­րը չի կարող բացա­ռել, բայց մեծ է նաեւ ներքին դիմա­կա­յություն սադրե­լու հավա­նա­կա­նությունը: Մոսկվա­յի եւ «մանա­վանդ», Բաքվի համար դա իդե­լա­կան կլի­ներ. Չկա արտա­քին միջամտություն, հայերն իրենք են հեռացնում «սորո­սա­կան» իշխա­նությա­նը եւ վերա­դառնում «պատմա­կան փորձով արդա­րացված ընտրության»:

Ըստ երեւույթին, պատա­հա­կան չէ, որ Պեսկո­վը «մտա­հո­գություններ» է հնչեցրել մի պահի, երբ Հայաստա­նում ԵՄ անդմակցության հանրաքվեի նախա­ձեռնության ստո­րագրա­հա­վաք է սկսվել: «Ճշմարտության պահ» է, իհարկե, առա­ջին հերթին իշխա­նության եւ ՔՊ կուսակցության համար, բայց պատասխա­նատվության մի շատ զգա­լի բաժին էլ ծանրա­նում է ինստի­տուցիո­նալ ընդդի­մության ուսե­րին: Համե­նայն դեպս, նրա սկզբունքա­յին որո­շումը կարող է չեզո­քացնել Երեւա­նում «անտի-մայդա­նի» պրո­յեկտը: Ինստի­տուցիո­նալ ընդդի­մությունը կգայթակղվի, թե՞ ներքա­ղա­քա­կան կոնյունկտուրա­յից վեր կկանգնի:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ