Հայաստան

Մոսկվան Ստվերներով Է Վախեցնում

Ռուսաստանի նման երկիրը, որ միայն ուժով է հարց լուծում և թքած ունի բոլոր իրավունքերի վրա՝ կարող է որևէ առողջ պայմաններ առաջարկել։ Ռուսների միակ առաջարկն այն է, որ Հայաստանը զանգեզուրի միջանցքը հանձնի Ադրբեջանին, որ ինքն էլ հսկի այդ միջացնքը։ Ուրիշ առաջարկ չկա։

Դավիթ Ստեփանյան

1inAM-ի տաղավարում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն անդրադարձել է ռուսական արձագանքին՝ կապված ԵՄ կողմից հայաստանի տասը մլն դոլար տալու հետ կապված։ Այդ գումարը, որ նախատեսված է վրաններ գնելու համար և ծախսվելու է ՊՆ կողմից, ռուսները որակել են, որ ԵՄ-ը ամեն կերպ ցանկանում է ապակայունացնել տարածաշրջանև և հենց այդ նպատակի համար է գումար տալիս Հայաստանին։ Մոսկվայի տրամաբանությամբ՝ եթե ԵՄ-ը չաջակցի Հայաստանին, չգրգռի, ապա Հայաստանն ու Ադրբեջանը գուցե արդեն խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում մեծ հաջողություններ գրանցած կլինեին։
Դավիթ Ստեփանյանը նշեց, որ Մոսկվան, որ այդքան ցավագին է ընդունել վրանների համար տրված գումարը, երևի մոռանում է, որ ինքը Ադրբեջանին ոչ թե տասը մլն դոլարի վրան, այլ հինգ մլրդ դոլարի զենք է վաճառել՝ տանկեր, հրթիռներ, հրետանի և այլն։ Ու հենց Մոսկվայի այդ քայլերն էլ օգնել են ադրբեջանական բանակին, որպեսզի վերջինս ահռելի քանակով զենք կուտակի և հարձակվի Հայաստանի վրա։ Ռուսաստանին պետք է հիշեցնել, որ տասը մլն դոլարի վրանը և հինգ մլրդ դոլարի հարձակողական զենքը։
Մոսկվայի տրամաբանությունը նույն կերպ և աշխատում է նաև ռուս-ուկրաինական պատերազմի պարագայում։ Մոսկվան մեղադրում է ԵՄ-ին, որը «խաղաղության փոխարեն պատերազմ է հովանավորում»՝ նկատի ունենալով, որ ԵՄ-ը օգնում է Ուկրաինային՝ զենքով և գումարով։ Ռուսների կարծիքով ԵՄ օգնությունն Ուկրաինանին՝ ապակայունացնում է վիճակը, իսկ իրենց հարձակումն ուկրաինական հողերի վրա՝ իրենց իրավունքների պաշտպանությունն է։ Ստացվում է, որ եթե ԵՄ-ը օգնում է Հայաստանին և Ուկրաինային պաշտպանել սեփական երկիրը՝ հանցանք է, իսկ երբ ադրբեջանցիները Մոսկվայի օգնությամբ հարձակվում են Արցախի վրա, տեղահանում են հայերին, կամ որ Մոսկվան հարձակվում է Ուկրաինայի վրա՝ լավ բան է։
Ընդ որում Մոսկվայի հայտարարություններում անընդհատ նշվում է, որ իրենք պատրաստ են հայերին ու ադրբեջանցիներին հարմարավետ պայմաններում բանակցելու հնարավորություններ տալ։ Դավիթ Ստեփանյանը բացառեց, որ Ռուսաստանի նման երկիրը, որ միայն ուժով է հարց լուծում և թքած ունի բոլոր իրավունքերի վրա՝ կարող է որևէ առողջ պայմաններ առաջարկել։ Ռուսների միակ առաջարկն այն է, որ Հայաստանը զանգեզուրի միջանցքը հանձնի Ադրբեջանին, որ ինքն էլ հսկի այդ միջացնքը։ Ուրիշ առաջարկ չկա։ Մեր «ռազմավարական դաշնակցի» խոսույթում այնքան շատ ադրբեջանամետ դարձվածներ կան, որ մազ է մնացել, որ ՀՀ-ը կոչեն «արևմտյան Ադրբեջան»։ Մնացած ամեն ինչում ռուսների ու ադրբեջանցիների խոսքը մեկն է։
Մոսկվան միաժամանակ ողջունում է Ղասախստանում կայացած հայ-ադրբեջանական հանդիպումը, այն, որ ղազախները մեծ ջանքեր են գործի դրել հայ-ադրբեջանական հարաբերությունները լավարկելու համար, միաժամանակ նշում են, որ Հայաստանը իրնեց դարավոր բարեկամն ու դաշնակիցն է։
Մոսկվան մի կողմից Հայաստանը դաշնակից է կոչում, մյուս կողմից էլ այդ նույն դաշնակցին մատնում Ադրբեջանի ձեռքը, հետո էլ բողոքում, որ ԵՄ-ը օգնում է Երևանին։ Իսկ ի՞նչ անի Հայաստանը։ Չզինվի, ոչ ոքի հետ ոչինչ չխոսի ու լուռ համաձայնվի Մոսկվայի բոլոր պահանջների՞ն։ Դա՞ է ցանկանում մեր դաշնակիցը, որը նույնիսկ ՀՀ սահմանները չի ճանաչում։
Դավիթ Ստեփանյանը նշեց, որ Ռուսաստանն այլևս այն ուժը չի ներկայացնում, ինչը առաջ ուներ, բայց դեռևս փորձում է ուժեղի տպավորություն թողնել՝ չխորշելով ոչ մի մեթոդից։ հայսատանն այս պարագայում առավել քան խոհեմ պիտի լինի և չդանդաղեցի իր արտաքին քաղաքական այն կուրսը, որը նրան խաղաղություն և անվտանգություն է խոստանում։

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *