15.3 C
Yerevan

Թիրա­խում Հայաստանն է

Ալիևի նպա­տա­կը բացա­հայտո­րեն կոռեկտվում է Մոսկվա­յի աշխարհա­քա­ղա­քա­կան ծրագրա­վորմամբ, մեկն է՝ հասնել նրան, որ Կովկա­սում խաղա­ղություն հաստատվի ոչ թե հայ-ադրբե­ջա­նա­կան, Երև­ան-Բաքու, այլ՝ «Հայաստա­նի մասին» պայմա­նագրով:

Վահրամ Աթա­նեսյան

Նպա­տա­կը ոչ թե հայ-ադրբե­ջա­նա­կան, այլ՝ «Հայաստա­նի մասին» պայմա­նա­գիրն է

Հուլի­սի 24-ին ՌԴ նախա­գա­հի խոսնակ Պեսկո­վը Հայաստա­նի վերա­բերյալ «մտա­հո­գություն է հայտնել» Ուկրաի­նա­յի հարցում «հատուկ ռազմա­կան գործո­ղության կամ բանակցություննե­րի միջո­ցով առա­ջադրված խնդիրնե­րի լուծման» անհրա­ժեշտության համա­տեքստում: Այդ վերջնա­գի­րը ՌԴ նախա­գահ Պուտի­նը հնչեցրել է հունի­սի 14-ին՝ Ուկրաի­նա­յում խաղա­ղության միջազգա­յին խորհրդա­ժո­ղո­վի բացման նախօ­րեին:

Որքան էլ փորձենք հաղթա­հա­րել դավադրա­պաշտության սինդրո­մը, փաստն անտե­սել հնա­րա­վոր չէ. Ադրբե­ջա­նի պաշտպա­նության նախա­րա­րությունը Հայաստա­նի դեմ «ինքնա­պաշտպա­նության իրա­վունքով պրե­վենտիվ հարվածներ հասցնե­լու» սպառնա­լիք հնչեցրել է Պեսկո­վի հիշյալ հայտա­րա­րությունից մեկ օր անց:

Ընդ որում, տեքստում աչքի է զարնում մի շատ էական հանգա­մանք. Հայաստա­նին սպա­ռա­զի­նություններ վաճա­ռող միակ երկիր նշվում է Ֆրանսիան, ընդգծվում են հայ-ամե­րիկյան զորա­վարժություննե­րը և ԵՄ կողմից հայկա­կան զինուժին ցուցա­բերվե­լիք ֆինանսա­կան, ըստ էության, աննշան օգնությունը: Հնդկաստա­նի մասին խոսք չկա, ինչից կարե­լի է ենթադրել, որ այդ տեքստը հեղի­նակվել է ոչ միայն Բաքվում:

Այլա­պես Ադրբե­ջա­նի համար ի՞նչ տարբե­րություն՝ Հայաստա­նը ֆրանսիա­կան հրե­տա­նա­յին համա­կարգ է ձեռք բերում, թե՞ հնդկա­կան հրթիռ կամ ՀՕՊ միջոցներ: Սլաքն ուղղված է Միացյալ Նահանգնե­րի, Ֆրանսիա­յի և Եվրա­միության դեմ, որի «տարա­ծաշրջա­նում գործունեության հարցը» հուլի­սի 23-ին Մոսկվան և Բաքուն քննարկել են փոխարտգործնա­խա­րարնե­րի մակարդա­կով, ինչի առթիվ ենթադրել էինք, որ պաշտո­նա­կան հաղորդագրությունը միայն այսբերգի վերջրյան մասն է:

Նիկոլ Փաշինյանն, անկասկած, ճիշտ է, երբ ասում է, որ քառա­սունչորսօրյա պատե­րազմը «Հայաստա­նի համար էր»: Դա իրա­վի­ճակն ամբողջ խորքով և լայնքով գնա­հա­տե­լու անհրա­ժեշտ պայման է, որին պետք է, թերևս, հաջորդի հարցը՝ «Իսկ Ալիևի դիվա­նա­գի­տա­կան պատե­րազմն ինչի՞ համար է»: Եթե այս հարցի պատասխա­նը չունենք կամ չենք ուզում հրա­պա­րա­կայնացնել, ապա ստացվում է, որ Հայաստա­նը վերա­դառնում է 2016–20 թվա­կաննե­րի «կամուրկա­ցի ռեժի­մին»:

Դա չափա­զանց մեծ շռայլություն է: Եվ, գուցե, փորձա­գետնե­րը, վերլուծա­բաննե­րը, ոչ ինստի­տուցիո­նալ ընդդի­մությունը պիտի համարձա­կություն ունե­նան և ձևա­կերպեն, որ Ալիևի նպա­տա­կը, որը բացա­հայտո­րեն կոռեկտվում է Մոսկվա­յի աշխարհա­քա­ղա­քա­կան ծրագրա­վորմամբ, մեկն է՝ հասնել նրան, որ Կովկա­սում խաղա­ղություն հաստատվի ոչ թե հայ-ադրբե­ջա­նա­կան, Երև­ան-Բաքու, այլ՝ «Հայաստա­նի մասին» պայմա­նագրով:

Այստեղ արդեն «պրե­վենտիվ հարվա­ծի» սպառնա­լի­քը զուտ ձևա­կան առումով է ադրբե­ջա­նա­կան: Վլա­դի­միր Պուտի­նը Մոսկվա­յում ընդունել է Սիրիա­յի նախա­գա­հին և ուղև­որվել Սանկտ-Պետերբուրգ, որտե­ղից Բելա­ռուսի նախա­գա­հի հետ մեկնել է Կարե­լիա և փակ հանդի­պում սկսել: Ի՞նչ է կանխա­տեսվում, եթե նույն օրը Էրդո­ղանն ԱԽ նիստ է հրա­վի­րել՝ օրա­կարգում դնե­լով նաև հայ-ադրբե­ջա­նա­կան կարգա­վորման հարցը:

Բաքուն փաստա­ցի Արևմուտքին սպառնում է Կովկա­սում նրա դեմ երկրորդ ճակատ բացել: Թուրքիան ՆԱՏՕ‑ի դաշնա­կիցնե­րից է մնում կամ մնա­լու՞ է: Արևմուտքն ի վերջո Ադրբե­ջա­նի նկատմամբ ազդե­ցության լծակներ գործի՞ կդնի: Երև­ա­նը Մոսկվա­յի հետ հարա­բե­րություննե­րի վերա­կանգնման ռեսուրս ունի՞: Մի իրո­ղություն պետք է ընդունել. մտա­վարժանքնե­րի տեղ այլևս չկա:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ