15.3 C
Yerevan

Ադրբե­ջա­նը Պետք Է Զսպի Ախորժա­կը

Կա Սահմա­նադրության փոփո­խության հարցը, թեև այն Հայաստա­նի համար կարև­որ հարց է՝ անկախ նրա­նից, այնտեղ Հռչա­կագրին հղումը կա, թե չէ, խնդի­րը դրա մասին չէ, այնուա­մե­նայնիվ, դրա փոփո­խությունը տարի­ներ է տևում, ու հնա­րա­վոր չէ դա երկու-երեք ամսում իրա­կա­նացնել։ Այնպես որ, ես կարծում եմ, որ այստեղ չկա որևէ կետ, որ Հայաստա­նը կարող է զիջումներ անել։

Ռոբերտ Ղևոնդյան

Ադրբե­ջա­նը պետք է զսպի իր ախորժա­կը, հավա­նա­բար Միլլե­րի հայտա­րա­րության հիմնա­կան հասցեա­տե­րը հենց նա է. Ռոբերտ Ղևոնդյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է քաղա­քա­գետ Ռոբերտ Ղևոնդյա­նը

– Պարո՛ն Ղևոնդյան, ի՞նչ «բարդ ընտրություններ և բարդ փոխզի­ջումներ» նկա­տի ունի ԱՄՆ պետքարտուղա­րության պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցի­չը, երբ ասում է՝ «Մենք կարծում ենք, որ գործարքը հնա­րա­վոր է, բայց դա երկու կողմից կպա­հանջի բարդ ընտրություններ և բարդ փոխզի­ջումներ կատա­րել»։

– Կարծում եմ, որ խոսքն այստեղ հիմնա­կա­նում Ադրբե­ջա­նին է վերա­բե­րում, բայց դիվա­նա­գի­տա­կան էթի­կան թույլ չի տվել կոնկրետ խոսել Ադրբե­ջա­նի մասին, երկու կողմի մասին է խոսվել, որովհետև փաստա­ցի Հայաստանն արդեն իր պարտա­վո­րություննե­րը կատա­րել է ու բոլոր փոխզի­ջումնե­րին գնա­ցել է։ Պետք է ասել, որ նման ընկա­լում կա Հայաստա­նում շատե­րի մեջ, ոչ միայն ինձ մոտ, հավա­նա­բար՝ Ադրբե­ջա­նում ևս։

– Ի՞նչ պետք է Ադրբե­ջա­նը փոխզի­ջի։

– Գլխա­վոր հարցն այն է, որ գործընթա­ցի մնա­ցած մասն ամբողջացնե­լու համար անհրա­ժեշտ է Ադրբե­ջա­նի կողմից որո­շա­կի համա­ձայնություն, որոնք վերա­բե­րում են, օրի­նակ՝ օկուպացված տարածքնե­րից դուրս գալուն, «Զանգե­զուրի միջանցքի» մտքից հրա­ժարվե­լուն ու որպես ճանա­պարհ այն դիտարկե­լուն, որոնց մասին, ճիշտ է, շատ դեպքե­րում չի էլ խոսում, բայց հակա­ռակն էլ մենք չենք լսել, այսինքն՝ չենք էլ լսել, որ Ադրբե­ջանն ասի, թե պատրաստ է դուրս գալ օկուպացրած տարածքնե­րից և այլն։ Հարցն այն է, որ Ադրբե­ջա­նը պետք է զսպի իր ախորժա­կը, հավա­նա­բար Միլլե­րի հայտա­րա­րության հիմնա­կան հասցեա­տե­րը հենց նա է։

– Այսինքն՝ կարծում եք, որ Հայաստանն այլևս փոխզի­ջե­լու բան չունի՞։

– Ստացվում է այդպես, որ Հայաստա­նը բոլոր այն հատվածնե­րում, որտեղ ներկա պահին կարմիր գծե­րը չեն խախտվում, որովհետև նախկի­նում կարմիր գծերն այլ են եղել, Հայաստանն ամեն ինչ զիջել է: Իսկ եթե խոսենք նրա կողմից նոր զիջումնե­րի մասին, ապա խոսքը գնա­լու է հենց նույն «Զանգե­զուրի միջանցքի» հարցում և օկուպացված տարածքնե­րի հարցում զիջումնե­րին, որտեղ Հայաստա­նը ուղղա­կի չի կարող զիջել։ Նախ այն պատճա­ռով, որ ՀՀ Սահմա­նադրությունը դա թույլ չի տալիս, և արտա­տա­րածքա­յին միջանցք տրա­մադրե­լու կամ այն հատվածնե­րը, որտեղ ադրբե­ջանցի­նե­րը մխրճվել են, դրանցից հրա­ժարվե­լու հարցով պետք է լինի հանրաքվե: Բնա­կա­նա­բար, չեմ կարծում, որ Հայաստա­նում որևէ իշխա­նություն այնքան հիմար է, որ նման թեմա­նե­րով հանրաքվե կանցկացնի։

Այստեղ նաև կա Սահմա­նադրության փոփո­խության հարցը, թեև այն Հայաստա­նի համար կարև­որ հարց է՝ անկախ նրա­նից, այնտեղ Հռչա­կագրին հղումը կա, թե չէ, խնդի­րը դրա մասին չէ, այնուա­մե­նայնիվ, դրա փոփո­խությունը տարի­ներ է տևում, ու հնա­րա­վոր չէ դա երկու-երեք ամսում իրա­կա­նացնել։ Այնպես որ, ես կարծում եմ, որ այստեղ չկա որևէ կետ, որ Հայաստա­նը կարող է զիջումներ անել։

– Պարո՛ն Ղևոնդյան, իսկ կկա­րո­ղա­նա՞ Արևմուտքը ճնշումնե­րի միջո­ցով Ադրբե­ջա­նին պարտադրել այդ փոխզի­ջումնե­րը։

– Այն, որ Արևմուտքը ունի այդ հնա­րա­վո­րությունը, ես վստահ եմ, բայց անհրա­ժեշտ է հասկա­նալ, որ հնա­րա­վո­րություն ունե­նա­լը ու այն կիրա­ռե­լը տարբեր բաներ են։ Շատ հնա­րա­վոր է ինչ-ինչ մեկնա­կե­տե­րից ելնե­լով, օրի­նակ՝ հաշվի առնե­լով, որ ԱՄՆ-ում շատ խառն է ներքին քաղա­քա­կան իրա­վի­ճա­կը, հաշվի առնե­լով, որ ԵՄ-ում կա Օրբա­նը, կա Հունգա­րիա­յի խնդի­րը, ժամա­նակ ու ռեսուրսներ ծախսել Ադրբե­ջա­նի վրա, ճնշում գործադրե­լը այնքան էլ նպա­տա­կա­հարմար չէ, շատ հնա­րա­վոր է, որ այս պահին այդ ռեսուրսներն ամբողջությամբ չօգտա­գործի Ադրբե­ջա­նի նկատմամբ ճնշումն ուժե­ղացնե­լու և արդյունքի հասնե­լու համար։

Քրիստի­նե Աղա­բեկյան

Հոդվա­ծը՝ MediaLab.am կայքից։

Առնչվող Հոդվածներ