25.2 C
Yerevan

Խաղա­լու Ժամա­նակ Չկա, Լրջա­նալ Է Պետք

Կառա­վա­րությունն ասում է, որ օգոստո­սից Զվարթնո­ցի միջազգա­յին օդա­նա­վա­կա­յա­նում այլևս ռուս սահմա­նա­պահներ չեն լինե­լու։ Բայց արդյո՞ք դա նշա­նա­կում է, որ նաև ռուսնե­րի առաջ փակվե­լու է տեղե­կատվա­կան հարթա­կը, այսինքն ռուսնե­րը, ռուսա­կան հատուկ ծառա­յություննե­րը զրկվե­լու են Հայաստան մտնող-դուրս եկող մարդու տվյալնե­րը տեսնե­լուց։

Լևոն Բարսեղյան

1inAM‑ի տաղա­վա­րում Ռուբեն Մեհրաբյա­նը հեռա­վար կապով զրուցել է Գյումրիի «Ասպա­րեզ» ակումբի նախա­գահ Լևոն Բարսեղյա­նի հետ։ Զրույցն ընթա­ցել է ԵՄ-Հայաստան հարա­բե­րություննե­րի և դրանց որա­կի մասին։
Լևոն Բարսեղյանն ասաց, որ թեև ինքը ևս ուրախ է, որ Հայաստան-ԵՄ հարա­բե­րություննե­րը զարգա­նում են և նկա­տե­լի է դրա­կան դինա­մի­կա, բայց ինքը չի կիսում այն պոզի­տիվ ուրա­խությունն ու լավա­տե­սությունը, որ ունեն շատ քաղա­քա­ցի­ներ կամ Ժողովրդա­վա­րա­կան Ուժե­րի Հարթա­կը, քանի որ կասկածներ կան, թե արդյո՞ք ՀՀ կառա­վա­րությունը բավա­կա­նա­չափ ջանք ու եռանդ կներդնի դեպի Եվրաա­սո­ցա­ցում։ Ընդ որում կան մի շարք հարցեր ու դրանք իրենց բովանդա­կա­յին առումով սկզբունքո­րեն տարբերվում են օդում հնչող պոզի­տիվ մթնո­լորտից։
ԵՄ‑ի կողմից Հայաստա­նին մեծ տնա­յին աշխա­տանք է տրվե­լու ու այդ աշխա­տանքը ենթադրում է համառ քրտնա­ջան աշխա­տանք։ Դա իրե­նից ենթադրում է քաղա­քա­կան կամքի գերլա­րում, որպեսզի Հայաստա­նը ասենք երկու երեք տարի հետո կարո­ղա­նա ասել, որ մենք հաջո­ղությամբ կատա­րել ենք մեր առջև դրված խնդիրնե­րը, գերա­զանցել ենք Վրաստա­նին էլ, Մոլդո­վա­յին էլ, Ուկրաի­նա­յին էլ։
Ընդ որում Հայաստա­նը պետք է հիշի, որ Մոլդո­վան կամ Ուկրաի­նան ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ անդամ չեն եղել, իսկ մենք դեռևս գտնվում ենք այդ ռուսա­կան գերության մեջ ու ոչ թե Ռուսաստա­նը պետք է հեռա­կա կարգով վախեցնի, որ ԵԱՏՄ «բարիքնե­րից» օգտվելն ու ԵՄ գնա­լը հնա­րա­վոր չէ, այլ մենք պետք է հասկա­նանք, որ դա հնա­րա­վոր չէ, որովհետև Հայաստա­նին առա­ջին հերթին ԵՄ‑ը թույլ չի տա մոտե­նալ իրեն, քանի դեռ գտնվում է ՀԱՊԿ ու ԵԱՏՄ կոչվող ռուսա­կան ճահի­ճում։
Կան նաև այլ բնույթի հարցեր, ինչպես օրի­նակ ռուս սահմա­նա­պահնե­րի հեռացման հարցե­րը։ Կառա­վա­րությունն ասում է, որ օգոստո­սից Զվարթնո­ցի միջազգա­յին օդա­նա­վա­կա­յա­նում այլևս ռուս սահմա­նա­պահներ չեն լինե­լու։ Բայց արդյո՞ք դա նշա­նա­կում է, որ նաև ռուսնե­րի առաջ փակվե­լու է տեղե­կատվա­կան հարթա­կը, այսինքն ռուսնե­րը, ռուսա­կան հատուկ ծառա­յություննե­րը զրկվե­լու են Հայաստան մտնող-դուրս եկող մարդու տվյալնե­րը տեսնե­լուց։ Սա ավե­լի կարև­որ է, քան պարզա­պես ռուս սահմա­նա­պա­հի փոխա­րեն կանգնեցնել հայ սահմա­նա­պահ, բայց տեղե­կատվա­կան հոսքը թողնել ռոսւնե­րի ձեռքը։ Իսկ ի՞նչ է կատարվե­լու մյուս ռուս սահմա­նա­պահնե­րի հետ, որոնք օրի­նակ հայ-իրա­նա­կան սահմա­նին են։ Նրանք դեռ ինչքա՞ն են մնա­լու Հայաստա­նում, դեռ ինչքա՞ն է շարունակվե­լու ռազմա­վա­րա­կան հանգույցնե­րը ռուսնե­րի ձեռքում թողնե­լը։
Բացի դրա­նից, օրի­նակ Հայաստան մտնող ռուս սահմա­նա­պահնե­րը ինչպե՞ս են մուտք գործում՝ Զվարթնոցո՞վ, թե Էրե­բունիով։ Նրանց տվյալնե­րը միայն ռուսների՞ն են հասա­նե­լի, թե նաև հայե­րին։
Լևոն Բարսեղյա­նը նաև հիշեցրեց, որ ռուսա­կան հատուկ ծառա­յություննե­րը Հայաստա­նում զբաղվում են պատժիչ գործո­ղություննե­րով, մարդ են հետապնդում ու ձերբա­կա­լում, իրենց այնպես են պահում, ասես տեր ու տիրա­կան լինեն։ Իսկ ՀՀ կառա­վա­րությունն իրեն այնպես է պահում, ասես չի ցանկա­նում խորա­նալ դրա մեջ։
ԵՄ-Հայաստան հարա­բե­րություննե­րի խորա­ցումն ինչպե՞ս է արվե­լու։ Այդ ամե­նի հայկա­կան կողմի պատասխա­նատվությունը կոնկրետ ովքեր և ինչպե՞ս են ապա­հո­վե­լու։ Լինելո՞ւ է օրի­նակ ինտեգրման նախա­րա­րություն, թե ողջ գործը բաժանվե­լու է նախա­րա­րություննե­րի միջև, նրանք էլ կիսատ պռատ ինչ որ բան անեն ու սկսեն իրար վրա գցել պատասխա­նատվությունը։ Մենք հիմա բավա­կան լավ շանս ունենք ԵՄ հետ հարա­բե­րություննե­րը նորմալ մակարդա­կում խորացնե­լու համար ու լավ կլի­նի, եթե քաղա­քա­կան իշխա­նությունը հավա­քի իրեն և լուրջ մոտե­նա հարցին։ Մենք տասը տարի է ինչ ԵԱՏՄ-ում ենք ու էլ ավե­լի երկար՝ ՀԱՊԿ-ում։ Հիմա շանս ունենք պոկվե­լու այդ ամե­նից, բայց իշխա­նություննե­րը վստա­հություն չեն ներշնչում, որովհետև արդեն իսկ բավա­կան շատ խոստումներ են տվել ու չեն իրա­կա­նացրել։ Հեծա­նիվ քշե­լու ժամա­նա­կը չէ, պետք է լրջա­նալ, որովհետև, եթե այս շանսը մեր ձեռքից բաց թողե­ցինք, հետև­անքնե­րը անպատմե­լի տխուր են լինե­լու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ