20.8 C
Yerevan

Ի՞նչ Չեն Կիսում Պուտինն Ու Լուկա­շենկոն

Լրագրո­ղի հարցին, թե իր ընկալմամբ հակա­մարտության ո՞ր կողմի կողքին է Չինաստա­նը, Ուկրաի­նա­յի արտգործնա­խա­րա­րը կարճ պատասխա­նել է: «Չինաստա­նը Չինաստա­նի կողմից է»։ Ըստ երեւույթին, նույնն է նաեւ Հնդկաստա­նի մոտե­ցումը՝ ուղղա­կիո­րեն չաջակցել ոչ Մոսկվա­յին, ոչ Կիև­ին, բայց գլո­բալ կարգա­վո­րումից դուրս չմնալ։

Վահրամ Աթա­նեսյան

Պուտի­նի եւ Լուկա­շենկո­յի «կարե­լիա­կան մենաստա­նից» ժամերգությու՞ն կհնչի, թե ազդանշա­նա­յին հրթի­ռի ճայթյու՞ն

Ռուսաստա­նի եւ Բելա­ռուսի նախա­գահնե­րի բանակցություննե­րը «կարե­լիա­կան մենաստա­նում» շարունակվել են երկրորդ օրը։ Լրատվա­մի­ջոցնե­րը որեւէ տեղե­կություն չեն հայտնում, բացի նրա­նից, որ նախա­գահնե­րը քննարկում են երկկողմ հարա­բե­րություննե­րի, տարա­ծաշրջա­նա­յին անվտանգության եւ միջազգա­յին քաղա­քա­կա­նության հետ կապված հարցեր։

Վլա­դի­միր Պուտի­նի հետ հանդիպման մասին Լուկա­շենկոն խոսել է երկու շաբաթ առաջ, երբ այցե­լել է Ուկրաի­նա­յի սահմա­նին տեղա­կայված զորա­մաս, որտեղ Անվտանգության խորհրդի նիստ է հրա­վի­րել եւ, հիմք ընդունե­լով Պետա­կան անվտանգության կոմի­տեի ու ռազմա­կան հետա­խուզության հավաստիա­ցումնե­րը, որ ուկրաի­նա­կան կողմից հարձակման վտանգ չկա, ընդունել է բելա­ռուսա­կան զորա­միա­վո­րումը սահմա­նից հեռացնե­լու որո­շում։ Ռուսաստանյան մամուլը նրա այդ քայլի առթիվ տարա­կուսանք է հայտնել։

Պուտին-Լուկա­շենկո բանակցություննե­րը հաջորդում են Ուկրաի­նա­յի արտա­քին գործե­րի նախա­րար Կուլե­բա­յի Չինաստան այցին, որի արդյունքնե­րի մասին կողմե­րը պաշտո­նա­կան տեղե­կություն չեն տարա­ծել։ Հայտնի է միայն, որ Կիև վերա­դառնա­լուց հետո Կուլե­բան հայտա­րա­րել է, որ ոչ ոք Ուկրաի­նա­յին բանակցություններ պարտադրել չի կարող։ «Մենք կբա­նակցենք, երբ մեզ ավե­լի հարմար կլի­նի»,— ասել է նա։

Կուլե­բա­յի Չինաստան այցից հետո Պեկի­նը հայտա­րա­րել է կառա­վա­րության հատուկ բանագնաց Լի Հուեի Բրա­զի­լիա, Հարավ-աֆրիկյան Հանրա­պե­տություն եւ Ինդո­նե­զիա շրջայցի մասին, որը կսկսվի հուլի­սի 28-ին։ Չինաստանն ու Բրա­զի­լիան վերջերս մշա­կել են ուկրաի­նա­կան ռազմա­ճա­կա­տում հրա­դա­դա­րի հաստատման, մարդա­սի­րա­կան խնդիրնե­րի, կոմունի­կա­ցիա­նե­րի եւ էներգե­տիկ համա­կարգի վերա­կանգնման վերա­բերյալ ճանա­պարհա­յին քարտեզ, որը բաղկա­ցած է հինգ կետից։ Պեկի­նի գնա­հատմամբ՝ այդ քայլե­րի շուրջ համա­ձայնությունը թույլ կտա քաղա­քա­կան բանակցություննե­րի բավա­րար մթնո­լորտ ստեղծել։

Չինաստա­նի որո­շա­կի նախա­ձեռնության ֆոնին, ինչպես նշում է inosmi.ru‑ն, հնդկա­կան լրատվա­մի­ջոցնե­րում տեղե­կություն է հայտնվել, որ վարչա­պետ Մոդին օգոստո­սի երրորդ շաբաթվա ընթացքում կմեկնի Կիև։ Ըստ երեւույթին, Նյու-Դելին այդ քայլին գնում է ի հակակշիռ Ուկրաի­նա­յի հարցում Պեկի­նի ներգրավվա­ծությա­նը։ Չինաստա­նի կառա­վա­րության հատուկ բանագնաց Լի Հուեի շրջայցը գնա­հատվում է որպես Ուկրաի­նա­յի հարցում Գլո­բալ Հարա­վի միասնա­կան դիրքո­րոշման ձեւա­կերպման փորձ։ Հնդկաստա­նը, կարծես, ազդակ է հղում, որ Գլո­բալ Հարա­վի առանցքա­յին դերա­կա­տար է։

Շվեյցա­րիա­յում ուկրաի­նա­կան կարգա­վորման խորհրդա­ժո­ղո­վին ընդա­ռաջ ՌԴ արտգործնա­խա­րար Լավրո­վը տեսա­կետ է հայտնել, որ ավե­լի ներկա­յա­ցուցչա­կան եւ ինկլյուզիվ խորհրդա­ժո­ղով կարող է կազմա­կերպել Չինաստա­նը։ Լրագրո­ղի հարցին, թե իր ընկալմամբ հակա­մարտության ո՞ր կողմի կողքին է Չինաստա­նը, Ուկրաի­նա­յի արտգործնա­խա­րա­րը կարճ պատասխա­նել է: «Չինաստա­նը Չինաստա­նի կողմից է»։ Ըստ երեւույթին, նույնն է նաեւ Հնդկաստա­նի մոտե­ցումը՝ ուղղա­կիո­րեն չաջակցել ոչ Մոսկվա­յին, ոչ Կիև­ին, բայց գլո­բալ կարգա­վո­րումից դուրս չմնալ։

Դա հասկա­նա­լի է: Հարցն այն է, թե Պուտին-Լուկա­շենկո բանակցություննե­րում ի՞նչ համա­ձայնություն ձեռք կբերվի կամ կողմե­րը «որքանո՞վ կհե­ռա­նան»: Ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմը, գուցե, շատե­րին ձեռնտու է, բայց Բելա­ռուսին՝ ոչ: Լուկա­շենկոն մի վիճա­կում է, որի մասին է, կարծես, ասված: «Երբ տունդ ապա­կուց է, հարեւա­նին քար մի նետիր»: Բայց նրան կկա­րո­ղա­նա՞ խուսա­նա­վել:

Ուկրաի­նա­կան կարգա­վորման ցանկա­ցած միջնորդություն դատա­պարտված է, եթե Պուտի­նը շարունա­կի պնդել այն ուլտի­մա­տումը, որ հնչեցրել է հունի­սի 14-ին: Regnum‑ը բանակցություննե­րը հարմար պահի սկսե­լու մասին Ուկրաի­նա­յի արտգործնա­խա­րա­րի հայտա­րա­րությունը ծաղրել է. «Այո, Կիևն ինքը պիտի որո­շի՝ այսօ՞ր է կապի­տուլյա­ցիա­յի ենթարկվում, թե՝ վա՞ղը»: Պուտին-Լուկա­շենկո հանդի­պումը չափա­զանց խորհրդանշա­կան, նույնիսկ ծիսա­կարգա­յին է: «Կարե­լա­կան մենաստա­նից» քրիստո­նեա­կան ժամերգության զանգահարությու՞ն, թե նոր ճակա­տի բացման ազդանշա­նա­յին հրթիռ կարձակվի՞:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ