25.2 C
Yerevan

Հարված Իրանի՞ն, Թե՞ Բարդ Օպե­րա­ցիա Թեհրա­նում

Ռեգիո­նում առկա է դիլե­մա՝ մեծ պատե­րազմ լինել-չլի­նե­լու առումով, եւ այդ պատե­րազմը բնա­կա­նա­բար ծավալվե­լու է Իրա­նի ներքա­շումով, ինչը գործնա­կա­նում նշա­նա­կե­լու է մերձա­վո­րա­րեւելյան ռեգիո­նում գոյություն ունե­ցած համա­կարգի, ստա­տուս-քվո­յի ամբողջա­կան փլուզում եւ նորի ձեւա­վո­րում:

Հակոբ Բադալյան

Թեհրա­նում սպանվել է ՀԱՄԱՍ‑ի այսպես ասած քաղա­քա­կան առաջնորդ Իսմա­յիլ Հանիան: Այս տեղե­կությունը անշուշտ շրջա­դարձա­յին նշա­նա­կություն կարող է ունե­նալ մերձա­վո­րա­րեւելյան ռեգիո­նում զարգա­ցումնե­րի առումով: Անկասկած է, որ Թեհրա­նում սպա­նությունը հարված է լինե­լու Իրա­նի հեղի­նա­կությա­նը: Միեւնույն ժամա­նակ, Իրա­նի համար այդօ­րի­նակ «հարվածնե­րը» ամե­նեւին նոր չենեւ իրանյան պետա­կա­նությունն ու քաղա­քա­կա­նությունը իր միջազգա­յին դերա­կա­տա­րումը կառուցել է այդ առնչությամբ որո­շա­կի «իմունա­յին» տրա­մա­բա­նությամբ: Ըստ այդմ, այստեղ հարկ է թերեւս իրա­վի­ճա­կը դիտարկել առա­վել խորը, այն բարդ իրո­ղություննե­րի համա­տեքստում, որի առաջ է կանգնած մերձա­վո­րա­րեւելյան ռեգիո­նը:

Ըստ էության, ռեգիո­նում առկա է դիլե­մա՝ մեծ պատե­րազմ լինել-չլի­նե­լու առումով, եւ այդ պատե­րազմը բնա­կա­նա­բար ծավալվե­լու է Իրա­նի ներքա­շումով, ինչը գործնա­կա­նում նշա­նա­կե­լու է մերձա­վո­րա­րեւելյան ռեգիո­նում գոյություն ունե­ցած համա­կարգի, ստա­տուս-քվո­յի ամբողջա­կան փլուզում եւ նորի ձեւա­վո­րում: Թեհրա­նում, նախա­գա­հի երդմնա­կա­լության արա­րո­ղության համար Իրան ժամա­նած ՀԱՄԱՍ‑ի առաջնորդ Իսմա­յիլ Հանիա­յի սպա­նությունը Իրա­նի ներքա­շե­լու նո՞ր փորձ է, թե՞ հակա­ռա­կը՝ ռեգիո­նալ մեծ պատե­րազմի կուտակվող լիցքե­րը ցրե­լու փորձ: Տեղի ունե­ցա­ծի խորքը անկասկած միարժեք չէ, հետեւա­բար թերեւս վաղ է անել միարժեք եզրա­կա­ցություններ:

Քաղա­քա­կա­նությունը նաեւ ավե­լի մեծ խնդիրներ լուծե­լու համար առա­վել փոքր զոհա­բե­րություննե­րի շատ դաժան ու կոշտ համա­կարգ է: Սպա­նության հնա­րա­վոր մոտիվներն ու հետեւա­բար բուն կազմա­կերպիչնե­րը կարող են լինել շատ տարբեր, թեեւ իհարկե առա­ջին իսկ կասկա­ծի տակ է իսրա­յե­լա­կան Մոսա­դը, որն ի դեպ առա­ջին անգամ չէ, որ Իրա­նի տարածքում իրա­կա­նացնում է այդօ­րի­նակ գործո­ղություններ, թիրա­խա­վո­րե­լով տարբեր աստի­ճա­նի իրանյան պաշտոնյա­նե­րի եը գիտնա­կաննե­րի, որոնք առնչություն ունեն Իրա­նի միջուկա­յին ծրագրին:

Ի՞նչ կպարզի քննությունը, կամ արդյո՞ք քննության ստույգ արդյունքը կներկա­յացվի հանրություննե­րին ամբողջությամբ: Ի վերջո հարկ է նկա­տել, որ Իրա­նը ՀԱՄԱՍ‑ի հետ ամե­նա­սերտ գործակցող պետությունը չէր: Այդտեղ կային Կատար, Եգիպտոս, որը սահմա­նա­կից էր Գազա­յին, որտեղ կառա­վա­րում է ՀԱՄԱՍ‑ը: Ծովա­յին հաղորդակցություն էր հաստատվել Թուրքիա­յի հետ: Այլ կերպ ասած, Թեհրա­նում տեղի ունե­ցա­ծը բոլո­րո­վին պետք չէ դիտարկել իրան-իսրա­յե­լա­կան դիմա­կա­յության տրա­մա­բա­նության շրջա­նա­կում: Ըստ ամե­նայնի, տեղի է ունե­ցել բավա­կա­նին բարդ օպե­րա­ցիա, ռեգիո­նալ մեծ ընդգրկումով, որի ազդե­ցությունը կամ հետեւանքը կձեււա­վորվի ժամա­նա­կի ընթացքում:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ