28 C
Yerevan

Իրա­նը Պատրաստվում Է Հարվա­ծել Իսրա­յե­լին

Իրա­նի բուն նպա­տա­կը ցույց տալն էր, որ իրա­նա­կան հիպերձայնա­յին հրթիռներն ի վիճա­կի են հաղթա­հա­րել աանգամ այդպի­սի հագե­ցած ՀՕՊ համա­կարգգը եւ խոցել թիրախ Իսրա­յե­լի տարածքում, թեեւ ըստ տեղե­կություննե­րի, Իսրա­յե­լը մեծ հաշվով կարո­ղա­ցել էր «դատարկել» այն ռազմա­կան օդա­նա­վա­կա­յա­նը, որին հարվա­ծել էին իրանյան հիպերձայնա­յին հրթիռնե­րը:

Հակոբ Բադալյան

Իրա­նը պատրաստվում է հարվա­ծի. Սպի­տակ տունը կկա­րո­ղա­նա՞ «համա­կարգել» մասշտա­բը

Ամե­րիկյան CNN‑ը հայտնումէ, որ Իրա­նը առա­ջի­կա 72 ժամե­րի ընթացքում ուժգին հարված կհասցնի Իսրա­յե­լին, որը կլի­նի Թեհրա­նում ՀԱՄԱՍ քաղա­քա­կան առաջնորդ Իսմա­յիլ Հանիա­յի սպա­նության պատասխա­նը: Իրա­նի գերա­գույն հոգեւոր առաջնորդը, ըստ իրա­նա­կան աղբյուրնե­րի ավե­լի վաղ տաչա­ծած տեղե­կության, երկրի զինուժին հանձնա­րա­րել է պատրաստել պատասխան հարվա­ծը: Թեհրա­նում սպա­նությունից հետո բարձրացվել է վրե­ժի կարմիր դրո­շը: Հուլի­սի 31-ին իրանցիի ժողովրդին է դիմել գերա­գույն հոգեւոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամե­նեին, ասե­լով, որ Իրա­նի տարածքում կատարված սպա­նությունը վրե­ժը դարձնում է Իրա­նի պարտք:

Իրա­նի նորընտիր նախա­գահ Մասուդ Փեզեշկիա­նի նախընտրա­կան արշա­վի ղեկա­վար Ալի Աքբար բեհմա­նե­շը հայտա­րա­րել է, որ Իրա­նի տարածքում սպա­նությունը հարված է ռեգիո­նում Իրա­նի հեղի­նա­կությա­նը: Այդ ամե­նից բխում է, որ Թեհրա­նը պետք է որեւէ գործո­ղություն կատա­րի, որը կվե­րա­կանգնի իր հեղի­նա­կությունը: Իսրա­յելն իհարկե չի ստանձնել ՀԱՄԱՍ‑ի առաջնորդի սպա­նության պատասխա­նատվությունը, սակայն այդ երկրի պաշտպա­նության նախա­րա­րը հայտա­րա­րել է, որ պատրաստ են ցանկա­ցած սցե­նա­րի:

Իրա­նի պատասխա­նը կկրկնի մի քանի ամիս առաջ՝ ապրի­լի 14-ին Իսրա­յե­լին հասցված հարվա­ծի սցենա՞րը, թե՞ կլի­նի այդլ տրա­մա­բա­նությամբ գործո­ղություն, կամ՝ այլ մասշտա­բի: 2024 թվա­կա­նի ապրի­լի 14-ին Իրա­նը անօ­դա­չունե­րով եւ հրթիռնե­րով զանգվա­ծա­յին հարվածծ հասցրեց Իսրա­յե­լին, ի պատասխան դրա­նից օրեր առաջ Դամասկո­սում Իրա­նի հյուպա­տո­սա­րա­նի հրթի­ռա­կոծման, ինչի հետեւանքով զոհվել էին իրանցի բարձրաստի­ճան զինվո­րա­կաններ: Իրա­նի զանգվա­ծա­յին հարվածն ըստ էության դարձավ մեծ աղմուկի պատճառ, սակայն արձակված հարյուրա­վոր անօ­դա­չունե­րից եւ հրթիռնե­րից կարծես թե մի քանի­սը միայն հաղթա­հա­րե­ցին իսրա­յե­լա­կան ՀՕՊ‑ը:

Ավե­լի շուտ, դա ոչ թե իսրա­յե­լա­կան ՀՕՊ‑ն էր, այլ Իսրա­յե­լին իրա­նա­կան հարվա­ծը հետ մղե­լու հարցում օգնել էին ԱՄՆ, Բրի­տա­նիան, Ֆրանսիան, Հորդա­նա­նը, գործադրե­լով նաեւ իրենց միջոցնե­րը: Միեւնույն ժամա­նակ, կա կարծիք, որ զանգվա­ծա­յին հարվա­ծը այսպես ասած «փաթե­թա­վո­րումն» էր, իսկ Իրա­նի բուն նպա­տա­կը ցույց տալն էր, որ իրա­նա­կան հիպերձայնա­յին հրթիռներն ի վիճա­կի են հաղթա­հա­րել աանգամ այդպի­սի հագե­ցած ՀՕՊ համա­կարգգը եւ խոցել թիրախ Իսրա­յե­լի տարածքում, թեեւ ըստ տեղե­կություննե­րի, Իսրա­յե­լը մեծ հաշվով կարո­ղա­ցել էր «դատարկել» այն ռազմա­կան օդա­նա­վա­կա­յա­նը, որին հարվա­ծել էին իրանյան հիպերձայնա­յին հրթիռնե­րը: Կար նաեւ տեղե­կություն, որ Իրա­նի հարվա­ծը ըստ էության «լայնո­րեն» համա­կարգված գործո­ղություն էր, այսինքն՝ ԱՄՆ վարչա­կազմի հետ համա­ձայնեցվածծ ու քննարկված, որով Իրա­նը մի կողմից ցույց տվեց որո­շա­կի ուժ, նաեւ պահեց դեմքը Դամասկո­սում իր հյուպա­տո­սության հրթի­ռա­կո­ծումից հետո, միա­ժա­մա­նակ Իսրա­յելն էլ չստա­ցավ որեւէ լուրջ վնաս:

Այլ կերպ ասած, թե «գայլե­րը կուշտ մնա­ցին, թե ոչխխարներն անվնաս», այդպի­սով տեղի չունե­ցավ այն, ինչին ակնհայտո­րեն ձգտում է Իսրա­յե­լում առնվազն մեկ մարդ, որը զբա­ղեցնում է այդ երկրի վարչա­պե­տի պաշտո­նը՝ Բենիա­մին Նաթանյա­հու: Բայդե­նի վարչա­կազմը շարունա­կա­բար ջանք է գործադրում մի կողմից Իսրա­յե­լի հանդեպ դաշնակցա­յին վարքը պահե­լու համար, մյուս կողմից թույլ չտա­լու համար, որ Իսրա­յե­լը մեծ պատե­րազմ հրահրի Մերձա­վոր Արեւելքում, ներքա­շե­լով Իրա­նին: Այդ պարա­գա­յում Նահանգնե­րին չի հաջողվի զերծ մնալ պատե­րազմի մեջ ներքաշվե­լուց, ընդ որում առա­վել ուղիղ, քան օրի­նակ Ուկրաի­նա­յում:

Մինչդեռ, Վաշինգտո­նը կարծես թե որեւէ կերպ չունի այդպի­սի պլաններ, հասկա­նա­լով, որ դրա­նից վնա­սը շատ ավե­լին է լինե­լու, քան շահը: Այդ հարցում իհարկե Իրա­նի եւ ԱՄՆ հետաքրքրությունը համարժեք է, քանի որ Թեհրա­նի համար էլ խիստ անցանկա­լի սցե­նար է ներքաշվել ռեգիո­նալ մեծ պատե­րազմի մեջ: Ներկա­յումս նախընտրա­կան բավա­կա­նին բարդ վիճա­կում գտնվող Սպի­տակ տունը կկա­րո­ղա­նա՞ լուծել Մերձա­վոր Արեւելքում մեծ պատե­րազմի վտանգը կանխե­լու խնդի­րը, «համա­կարգե­լով» իրա­վի­ճա­կը այնպես, որ Իրա­նի հարվա­ծի պարա­գա­յում դարձյալ՝ «թե գայլե­րը կուշտ մնան, թե ոչխարներն անվնաս»:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ