25.2 C
Yerevan

Եթե Վաղը Պատե­րազմ Է

Հանիա­յի սպա­նությամբ Գազա­յում հրա­դա­դա­րի բանակցություննե­րը ձախողվել են, իսկ Իրա­նը եւ Իսրա­յե­լը պատրաստվում են փոխա­դարձ հրթի­ռա­յին հարվածնե­րի: Երկու երկրնե­րը ցամա­քա­յին սահման չունեն, բայց եթե Իրանն իրոք գործադրի սպառնա­լի­քը, իսկ «Հեզբոլլա­հը» միա­նա, ապա չափա­զանց մեծ է հավա­նա­կա­նությունը, որ Իսրա­յե­լը կգրո­հի առնվազն Լիբա­նա­նի հարա­վը:

Վահրամ Աթա­նեսյան

«Նյու-Յորք թայմսը»՝ հղե­լով իրանցի երեք պաշտոնյա­յի, գրում է, որ հուլի­սի 31-ին Իրա­նի հոգեւոր առաջնորդ այա­թոլլա Ալի Խամե­նեին գումա­րել է Ազգա­յին անվտանգության բարձրա­գույն խորհրդի արտա­կարգ նիստ եւ կարգադրել Իսրա­յե­լին ուղղա­կի հարված հասցնել՝ ի պատասխան ՀԱՄԱՍ‑ի քաղա­քա­կան առաջնորդ Իսնա­յիլ Հանիա­յի սպա­նության: Ըստ թերթի, իրանցի պաշտոնյա­նե­րը խնդրել են իրենց անուննե­րը չբա­ցա­հայտել, քանի որ այդ մասին հրա­պա­րա­կա­յին խոսե­լու իրա­վունք չունեն:

ԱՄՆ-Իրան հարա­բե­րություննե­րի գրե­թե չգո­յության նկա­տառմամբ այս տեղե­կատվությունը թողնում է ամե­րիկյան հետա­խուզա­կան ծառա­յություննե­րից կազմա­կերպված արտա­հոսքի տպա­վո­րություն, որի ճշմարտա­ցիությունը, սակայն, կասկա­ծի տեղ չի թողնում, երբ համադրվում է այլ հոսքե­րի հետ: «Նեզա­վի­սի­մա­յա գազե­տան» իր հերթին հղում է Քաթա­րի դիվա­նա­գի­տա­կան աղբյուրին, որ գրե­թե զրո­յա­կան է գնա­հա­տել Իսրա­յել-ՀԱՄԱՍ հրա­դա­դա­րի մասին պայմա­նա­վորվա­ծությունը եւ հայտնել բանակցություննե­րի ընդհատման մասին:

Հուլի­սի 31‑ի ուշ երե­կո­յան Իսրա­յե­լի կառա­վա­րության պաշտո­նա­կան կայքը տարա­ծել է վարչա­պետ Նաթանյա­հուի՝ իսրա­յե­լա­կան ժողովրդին հղած ուղերձը: Նաթանյա­հուն ՀԱՄԱՍ‑ի հետ պատե­րազմի պատասխա­նա­տու է հայտա­րա­րել Իրա­նին, թվարկել վերջին մի քանի օրե­րին սպանված պաղեստինցի ռազմա­կան գործիչնե­րին, ինչից պարզո­րոշ հասկացվում է, որ Իսրա­յելն ստանձնում է նաեւ Հանիա­յի սպա­նության պատասխա­նատվությունը:

Մահ բոլո­րին, որ սպա­նում են մեր կանանց եւ երե­խա­նե­րին, մահ բոլո­րին, որ տառա­պանք են պատճա­ռում մեր քաղաքացիներին,-ասել է Իսրա­յե­լի վարչա­պե­տը եւ քաղա­քա­ցի­նե­րին նախազգուշացրել, որ սպասվում են ավե­լի ծանր օրեր: Նաթանյա­հուն միա­ժա­մա­նակ սուր քննա­դա­տության է ենթարկել ներքին ընդդի­մա­խոսնե­րին եւ վճռա­կա­նա­պես պնդել, որ չնա­յած հնչող կոչե­րին՝ պատե­րազմը շարունակվե­լու է մինչեւ հաղթա­կան ավարտ:

Նաթանյա­հուն, ըստ էության, ընդունել է Իրա­նի մարտահրա­վե­րը եւ անուղղա­կի հայտա­րա­րել մոտա­լուտ պատե­րազմի մասին: Որոշ աղբյուրնե­րը հայտնում են, որ Իրա­նի Ազգա­յին անվտանգության բարձրա­գույն խորհուրդը քննարկել է Իսրա­յե­լին հարվածներ հասցնե­լու երկու տարբե­րակ՝ իր կամ տարա­ծաշրջա­նում դաշնա­կից որեւէ երկրի, կամ երկրնե­րի տարածքից: Ըստ աղբյուրնե­րի, Իսրա­յե­լին հրթի­ռա­յին հարվածներ հասցնե­լու պատրաստա­կա­մություն են հայտնել նաեւ Եմե­նի հուսի­նե­րը:

Հանիա­յի սպա­նությամբ Գազա­յում հրա­դա­դա­րի բանակցություննե­րը ձախողվել են, իսկ Իրա­նը եւ Իսրա­յե­լը պատրաստվում են փոխա­դարձ հրթի­ռա­յին հարվածնե­րի: Երկու երկրնե­րը ցամա­քա­յին սահման չունեն, բայց եթե Իրանն իրոք գործադրի սպառնա­լի­քը, իսկ «Հեզբոլլա­հը» միա­նա, ապա չափա­զանց մեծ է հավա­նա­կա­նությունը, որ Իսրա­յե­լը կգրո­հի առնվազն Լիբա­նա­նի հարա­վը:

Բայց, թվում է, Մերձա­վոր Արեւելքում լայնա­ծա­վալ պատե­րազմի խնդի­րը կախված է նրա­նից, թե կողմե­րից ո՞րն է մյուսին ցավոտ հարվածներ հասցնե­լում ավե­լի շահագրգռված: Իրա՞նն է համա­րում, որ եկել է «սիո­նիստա­կան ռեժի­մի տապալման» ժամա­նա­կը, թե՞ Իսրա­յելն է վստահ, որ կարող է «կործա­նել մոլլա­պե­տությունը»:

Բայց այդ հարցը Թեհրա­նը կամ Թել-Ավի՞վն է որո­շում, թե՞ զորեղ ուժե­րը, որ, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, արդեն հաշվարկած ունեն, թե ինչ են անե­լու, եթե Մերձա­վոր Արեւելքում «վաղը պատե­րազմ է»:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3449858.html

Առնչվող Հոդվածներ