Հայաստան

Բարեկամ Իրանի Հետ Սահմանը Ռուս Զինվորն Է Հսկում, Ոչ Թե Հայ

Ընդ որում ոչ թե հայ-ռուսական միացյալ զորախումբ, այլ միայն ռուս սահմանապահ։ Շատերը չգիտեն էլ, որ Հայաստան-Իրան սահմանին միայն ռուս սահմանապահներ են կանգնած, հայ զինվոր չկա։

Ստեփան Գրիգորյան

Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ռուս սահմանապահների՝ Հայաստանից դուրս գալն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունները։

Քաղաքագետը, աանդրադառնալով ռուս սսահմանապահների դուրսբերմանը Զվարթնոցի միջազգային օդանավակայանից, ասաց, որ դա վաղուց անհրաժեշտ ու կարևոր քայլ էր։ ՀՀ քաղաքացիները Հայաստան գալով  հաճախ հայ սահմանապահ չէին էլ տեսնում, նրանց ընդունում ու ճանապարհում էին օտար երկրի սահմանապահները։ Ինչո՞ւ պետք է նման բան ընդհանրապես լիներ, որ դեռ մի բան էլ հիմա մենք սկսեինք նման խնդիրների մասին մտածել։

Քաղաքագետը, դրական գնահատելով այս գործընթացը, ասաց, որ Հայաստանում առկա 17 կետերից ևս ռուս սահմանապահները դուրս են եկել հայ-ադրբեջանական սահանից, բայց կարևոր է քննարկել նաև ռուս սահմանապահների հարցը հայ-իրանական սահմանի հետ կապված։ Եթե հայ-թուրքական սահմանին հայ և ռուս սահմանապահներն իրար հետ են կանգնած, դա դեռ ինչ որ առումով հասկանալի է, ինչ որ առումով տանելի, որովհետև մենք թուրքերի հետ հարաբերություններ չունենք, կա մեծ թշնամանք, սահմանը փակ է և այդպես ու հասկանալի է ռուս սահմանապահի օժանդակությունն այդ սահմանը պահելու հարցում, թեև դեռ հարց է, թե ռուսներն ինչ որ կերպ կպաշտպանե՞ն այդ սահմանը, թե ոչ, մանավանդ, որ 2020թ․ մեր ռազմավարական դաշնակիցը որևէ կերպ մեզ չօգնեց։ 

Բայց եթե դա հասկանալի է, ապա ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում ռուս սահմանապահի առկայությունը հայ-իրանական սահմանին։ Մենք Իրանի հետ փայլուն հարաբերություններ ունենք, մեծ առևտուր է կատարվում, էներգետիկ բանակցություններ, ի՞նչ կարիք կա, որ ռուսները կանգնեն այդտեղ։ Ընդ որում ոչ թե հայ-ռուսական միացյալ զորախումբ, այլ միայն ռուս սահմանապահ։ Շատերը չգիտեն էլ, որ Հայաստան-Իրան սահմանին միայն ռուս սահմանապահներ են կանգնած, հայ զինվոր չկա։

Ստեփան Գրիգորյանը չբացառեց, որ շատ հավանական է, որ մոտ ապագայում ՀՀ իշխանությունները նաև այդ հարցը բարձրացնեն։

Քաղաքագետը նաև անդրադարձավ Հայաստան-ԵՄ հարաբերություններին և ընդգծեց, որ դրանք շեշտակի լավանում են ու նոր մակարդակում են գտնվում։ ԵՄ մեզ տասը մլն դոլար է տալիս, որ մենք ռազմական հոսպիտալ կառուցենք, այսինքն օժանդակում ՀՀ բանակի ենթակառուցվածքների զարգացմանը։ Բաից դրանից, ՀՀ հետ վիզաների ազատականացման հարցի քննարկումն ու այդ հարցի հեշտացումը ևս կարևոր քայլ է հարաբերությունները խորացնելու առումով, բայց Հայաստանը բավական աշխատանք ունի կատարելու՝ վիզաների ազատականացմանը հասնելու համար։ Ստեփան Գրիգորյաի կարծիքով՝ լավ աշխատելու պարագայում Հայաստանը 3-4 տարվա ընթացքում կարող է հասնել ԵՄ հետ վիզաների ռեժիմի ազատականացմանը։

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *