28 C
Yerevan

Բարե­կամ Իրա­նի Հետ Սահմա­նը Ռուս Զինվորն Է Հսկում, Ոչ Թե Հայ

Ընդ որում ոչ թե հայ-ռուսա­կան միացյալ զորա­խումբ, այլ միայն ռուս սահմա­նա­պահ։ Շատե­րը չգի­տեն էլ, որ Հայաստան-Իրան սահմա­նին միայն ռուս սահմա­նա­պահներ են կանգնած, հայ զինվոր չկա։

Ստե­փան Գրի­գորյան

Civic.am‑ը զրուցել է քաղա­քա­գետ Ստե­փան Գրի­գորյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ռուս սահմա­նա­պահնե­րի՝ Հայաստա­նից դուրս գալն ու Հայաստան-ԵՄ հարա­բե­րություննե­րը։

Քաղա­քա­գե­տը, աանդրա­դառնա­լով ռուս սսահմա­նա­պահնե­րի դուրսբերմա­նը Զվարթնո­ցի միջազգա­յին օդա­նա­վա­կա­յա­նից, ասաց, որ դա վաղուց անհրա­ժեշտ ու կարև­որ քայլ էր։ ՀՀ քաղա­քա­ցի­նե­րը Հայաստան գալով  հաճախ հայ սահմա­նա­պահ չէին էլ տեսնում, նրանց ընդունում ու ճանա­պարհում էին օտար երկրի սահմա­նա­պահնե­րը։ Ինչո՞ւ պետք է նման բան ընդհանրա­պես լիներ, որ դեռ մի բան էլ հիմա մենք սկսեինք նման խնդիրնե­րի մասին մտա­ծել։

Քաղա­քա­գե­տը, դրա­կան գնա­հա­տե­լով այս գործընթա­ցը, ասաց, որ Հայաստա­նում առկա 17 կետե­րից ևս ռուս սահմա­նա­պահնե­րը դուրս են եկել հայ-ադրբե­ջա­նա­կան սահա­նից, բայց կարև­որ է քննարկել նաև ռուս սահմա­նա­պահնե­րի հարցը հայ-իրա­նա­կան սահմա­նի հետ կապված։ Եթե հայ-թուրքա­կան սահմա­նին հայ և ռուս սահմա­նա­պահներն իրար հետ են կանգնած, դա դեռ ինչ որ առումով հասկա­նա­լի է, ինչ որ առումով տանե­լի, որովհետև մենք թուրքե­րի հետ հարա­բե­րություններ չունենք, կա մեծ թշնա­մանք, սահմա­նը փակ է և այդպես ու հասկա­նա­լի է ռուս սահմա­նա­պա­հի օժանդա­կությունն այդ սահմա­նը պահե­լու հարցում, թեև դեռ հարց է, թե ռուսներն ինչ որ կերպ կպաշտպանե՞ն այդ սահմա­նը, թե ոչ, մանա­վանդ, որ 2020թ․ մեր ռազմա­վա­րա­կան դաշնա­կի­ցը որևէ կերպ մեզ չօգնեց։ 

Բայց եթե դա հասկա­նա­լի է, ապա ոչ մի տրա­մա­բա­նության մեջ չի տեղա­վորվում ռուս սահմա­նա­պա­հի առկա­յությունը հայ-իրա­նա­կան սահմա­նին։ Մենք Իրա­նի հետ փայլուն հարա­բե­րություններ ունենք, մեծ առևտուր է կատարվում, էներգե­տիկ բանակցություններ, ի՞նչ կարիք կա, որ ռուսնե­րը կանգնեն այդտեղ։ Ընդ որում ոչ թե հայ-ռուսա­կան միացյալ զորա­խումբ, այլ միայն ռուս սահմա­նա­պահ։ Շատե­րը չգի­տեն էլ, որ Հայաստան-Իրան սահմա­նին միայն ռուս սահմա­նա­պահներ են կանգնած, հայ զինվոր չկա։

Ստե­փան Գրի­գորյա­նը չբա­ցա­ռեց, որ շատ հավա­նա­կան է, որ մոտ ապա­գա­յում ՀՀ իշխա­նություննե­րը նաև այդ հարցը բարձրացնեն։

Քաղա­քա­գե­տը նաև անդրա­դարձավ Հայաստան-ԵՄ հարա­բե­րություննե­րին և ընդգծեց, որ դրանք շեշտա­կի լավա­նում են ու նոր մակարդա­կում են գտնվում։ ԵՄ մեզ տասը մլն դոլար է տալիս, որ մենք ռազմա­կան հոսպի­տալ կառուցենք, այսինքն օժանդա­կում ՀՀ բանա­կի ենթա­կա­ռուցվածքնե­րի զարգացմա­նը։ Բաից դրա­նից, ՀՀ հետ վիզա­նե­րի ազա­տա­կա­նացման հարցի քննարկումն ու այդ հարցի հեշտա­ցումը ևս կարև­որ քայլ է հարա­բե­րություննե­րը խորացնե­լու առումով, բայց Հայաստա­նը բավա­կան աշխա­տանք ունի կատա­րե­լու՝ վիզա­նե­րի ազա­տա­կա­նացմա­նը հասնե­լու համար։ Ստե­փան Գրի­գորյաի կարծի­քով՝ լավ աշխա­տե­լու պարա­գա­յում Հայաստա­նը 3–4 տարվա ընթացքում կարող է հասնել ԵՄ հետ վիզա­նե­րի ռեժի­մի ազա­տա­կա­նացմա­նը։

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ