25.2 C
Yerevan

Պետության Դեմ՝ Հանուն Օտա­րի

Ի՞նչ իրա­վի­ճակ կունե­նա­յինք, եթե Հայաստա­նը ստո­րագրեր ԵՄ հետ ասո­ցացման պայմա­նա­գի­րը՝ ենթադրե­լի է: Ստույգ է, որ Մաքսա­յին միությանն անդա­մակցե­լուց երկու տարի անց Հայաստա­նը ենթարկվեց ապրիլյան քառօրյա պատե­րազմի փորձությա­նը, իսկ «ռազմա­վա­րա­կան դաշնա­կի­ցը» տորպե­դա­հա­րեց Վիեննա­յի պայմա­նա­վորվա­ծություննե­րը, փոխա­րե­նը ծնեց Լավրո­վի պլան:

Վահրամ Աթա­նեսյան

Պարտադրանքի երկրում քաղա­քա­ցին օտարվում է, եւ վրա է հասնում աղե­տը

Հայաստա­նում, պարզվում է, մարդու տեսակ կա, որ համոզված է՝ Վլա­դի­միր Պուտի­նը ոչ միայն ամե­նա­զոր է, ամե­նա­հե­ռա­տես, ամե­նա­գի­տուն, այլեւ մահկա­նա­ցու չէ, նրա հետ ոչինչ չի պատա­հե­լու, շուտով «խոխոլնե­րի» հարցը լուծե­լու եւ անցնե­լու է ցարա­կան Ռուսաստա­նի սահմաննե­րի վերա­կանգնմա­նը՝ Ֆինլանդիա­յի եւ Լեհաստա­նի Մեծ իշխա­նության հաստատմամբ հանդերձ:

Ահա այս հոմո-արմե­նի­կուսը տագնա­պած է, որ Հայաստա­նում ԵՄ անդա­կա­ցության հարցով հանրաքվե է նախա­ձեռնվում: Պատճա­ռը պարզ է. եթե հիսուն հազար վավեր ստո­րագրություն հավաքվի, ապա կրեմլյան քարոզչա­մատրի­ցան, թե, իբր, Հայաստա­նում ժողո­վուրդը Ռուսաստա­նի հետ «պատմա­կան եղբայրության» կողմնա­կից է, փլուզվում է:

Բայց ավե­լի հետաքրքիր է, թե հոմո-արմե­նի­կուսը ժամա­նա­կին ինչու՞ նույնքան զարհուրած չէր, երբ Հայաստա­նը Եվրա­միության հետ ասո­ցացման պայմա­նա­գիր էր բանակցում: Գուցե նաեւ նրա՞ հորդո­րով է, որ Հայաստա­նը հայտնվեց Մոսկվա­յի «բարդուղե­միոսյան գիշերվա» սպառնա­լի­քի տակ և հայտա­րա­րեց, որ անդա­մակցում է Մաքսա­յին միությա­նը:

Մաքսա­յին միության հիմնա­դիր գագա­թա­ժո­ղո­վում Ղազախստա­նի նախա­գահ Նազարբաեւը հրա­պա­րա­կեց Իլհամ Ալիեւի նամա­կը, եւ մեր «ռազմա­վա­րա­կան դաշնա­կիցնե­րը» Լեռնա­յին Ղարա­բա­ղը ճանա­չե­ցին Ադրբե­ջա­նի տարածք: Իսկ ի՞նչ հաջորդեց: 2014թ. ամռանն Ադրբե­ջա­նը ԼՂ շփման գոտում կտրուկ սրեց իրա­վի­ճա­կը: Այնքան, որ «ռազմա­վա­րա­կան դաշնա­կի­ցը» Սոչիում կազմա­կերպեց Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդի­պում, որտեղ էլ արձա­նագրվեց մադրիդյան սկզբունքնե­րի «կլի­նի­կա­կան մահը»:

Ի՞նչ իրա­վի­ճակ կունե­նա­յինք, եթե Հայաստա­նը ստո­րագրեր ԵՄ հետ ասո­ցացման պայմա­նա­գի­րը՝ ենթադրե­լի է: Ստույգ է, որ Մաքսա­յին միությանն անդա­մակցե­լուց երկու տարի անց Հայաստա­նը ենթարկվեց ապրիլյան քառօրյա պատե­րազմի փորձությա­նը, իսկ «ռազմա­վա­րա­կան դաշնա­կի­ցը» տորպե­դա­հա­րեց Վիեննա­յի պայմա­նա­վորվա­ծություննե­րը, փոխա­րե­նը ծնեց Լավրո­վի պլան:

Երբ հանրաքվե նախա­ձեռնողնե­րը ասում են, որ ՀԱՊԿ-ին անդա­մակցությունը Հայաստա­նի «մահվան ընտրություն» է, ելնում են իրո­ղությունից, փաստից, որ կատարվել է բոլո­րի աչքի առաջ: Երբ հոմո-արմե­նի­կուսը քառա­սունչո­րօրյա պատե­րազմը և հետև­անքնե­րի պատասխա­նատվությունը բարդում է 2018թ. ապրի­լին Հայաստա­նի քաղա­քա­ցու ընտրության վրա, կեղծում է իրա­կա­նությունը և սեփա­կան ժողովրդին նվաստացնում:

«Հանրաքվեի մասին» Հայաստա­նի օրենքը հստակ սահմա­նում է, որ վերազգա­յին կառույցնե­րին անդա­մակցության կամ դրանց անդա­մակցության դադա­րեցման հարցը որոշվում է միայն հանրաքվեով: Հանրաքվեի նախա­ձեռնություն, այսպի­սով, բխում է ՀՀ սահմա­նադրությունից և օրենքից:

Ուժեղ և անվտանգ է իրա­վա­կան, ժողովրդա­վա­րա­կան երկի­րը, որտեղ իշխա­նության կրո­ղը ժողո­վուրդն է: Հանրաքվեի նախա­ձեռնությունն, այո, Հայաստա­նի անվտանգության, տարա­ծաշրջա­նա­յին կայունության, համա­գործակցության, տնտե­սա­կան, սոցիա­լա­կան և քաղա­քակրթա­կան ընտրություն է, մինչդեռ հոմո-արմե­նի­կուսի տեսլա­կա­նը՝ պարտադրանք: Պարտադրանքի երկրում քաղա­քա­ցին օտարվում է, և դա կարող է հանգեցնել աղե­տի:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ