28 C
Yerevan

Բաքուն Անկա­րա­յից Ակնկա­լում Է Ճնշու՞մ Երեւա­նի Վրա

Նկա­տե­լի է, որ Ադրբե­ջա­նի եւ Թուրքիա­յի միջեւ հարա­բե­րությունը «հագեցվել» է լարվա­ծության բավա­կա­նին բարակ, բայց արդեն նկա­տե­լի զգա­յուն նյարդով: Լեռնա­յին Ղարա­բա­ղից ռուս խաղա­ղա­պահնե­րի դուրսբե­րումը ըստ էության նկա­տե­լի նվա­զեցրել է Ադրբե­ջա­նի հանդեպ Թուրքիա­յի ազդե­ցության «հողը»,եւ միտումը պահպանվում է:

Հակոբ Բադալյան

Նախօ­րեին Ադրբե­ջա­նում տեղի է ունե­ցել արտգործնա­խա­րար Բայրա­մո­վի հանդի­պումը Թուրքիա­յի ԱԳՆ Եվրա­սիա­յի ու Հարա­վա­յին Կովկա­սի հարցե­րի գլխա­վոր վարչության պետի հետ: Հանդիպման վերա­բերյալ Ադրբե­ջա­նի ԱԳՆ տարա­ծած հաղորդագրության մի շարք ձեւա­կերպումներ վկա­յում են այն փոխա­դարձ անվստա­հության ու դժգո­հության մասին, որ նշմարվում է Բաքու-Անկա­րա փոխհա­րա­բե­րությունում եւ ինչի մասին առիթ եմ ունե­ցել գրե­լու եւ խոսե­լու վերջին ամիսնե­րին: Մասնա­վո­րա­պես, նշվում է կողմե­րի միջեւ գործակցությունը «ակտի­վացնե­լու» անհրա­ժեշտության մասին: Դա ըստ էության նշա­նա­կում է, որ ինչ որ կողմի գնա­հատմամբ, նվա­զել է փոխա­դարձ գործակցությունը երկկողմ եւ բազմա­կողմ ձեւա­չա­փե­րում:

Ըստ ամե­նայնի, այստեղ իհարկե հիմնա­կան «պահանջա­տե­րը» Թուրքիան է, որը նկա­տե­լի դժգոհ է Ալիեւի «ինքնուրույնության» հավակնություննե­րից եւ պարբե­րա­բար նրան հիշեցնում է 44-օրյա պատե­րազմի արդյունքի համար ունե­ցած պարտքի մասին: Ադրբե­ջա­նի ՊՆ‑ն էլ չրերս շատ չոր էր արձա­գանքել Էրդո­ղա­նի՝ «Ղարա­բաղ մտնե­լու» մասին հերթա­կան հայտա­րա­րությա­նը, ասե­լով, թե ադրբե­ջա­նա­կան զինուժից բացի ոչ ոք չի մտել Ղարա­բաղ, իսկ Թուրքիան ու Պակիստանն էլ ցուցա­բե­րել են լոկ քաղա­քա­կան աջակցություն եւ արժա­նա­ցել շնորհա­կա­լության:

Այսինքն, Էրդո­ղա­նին Բաքվից ասա­ցին, փաստո­րեն, որ Թուրքիան անգամ քաղա­քա­կան աջակցության հարցում չի եղել միա­կը: Այդ հայտա­րա­րությունից երկու օր անց Բաքվում տեղի է ունե­նում արտգործնա­խա­րա­րի եւ Թուրքիա­յի ԱԳՆ Հարա­վա­յին Կովկա­սի գլխա­վոր վարչության պետի հանդի­պումը: Ըստ ամե­նայնի, Էրդո­ղա­նը նրան Անկա­րա է գործուղել հենց Բաքվի ՊՆ պատասխա­նից հետո: Որքանո՞վ է նրան հաջողվել սանձել Ալիեւին, կերեւա թերեւս առա­ջի­կա­յում, սակայն ԱԳՆ տարա­ծած հաղորդագրությունը վկա­յում է, որ Ադրբե­ջա­նը հեշտ չի հանձնվում եւ «սանձվում»: Ավե­լին, ըստ ամե­նայնի Բաքուն ակնկա­լում է, որ Անկա­րան Երեւա­նի հանդեպ կիրա­ռի ավե­լի կոշտ, ճնշման քաղա­քա­կա­նություն:

Ըստ ամե­նայնի այդ մասին է վկա­յում ձեւա­կերպումը, թե Բայրա­մո­վը թուրք պաշտոնյա­յին է ներկա­յացրել Հայաստա­նի հետ խաղա­ղության պայմա­նագրի գործընթա­ցում մնա­ցող խնդիրներն ու բարդ հանգա­մանքնե­րը: Ըստ երեւույթին այս տրա­մադրություննե­րի «հիման» վրա էր Թուրքիա­յի արտգործնա­խա­րար Ֆիդա­նը նախօ­րեին հայտա­րա­րել, որ հայ-թուրքա­կան սահմա­նը կբացվի, երբ խաղա­ղություն հաստատվի Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ: Չնա­յած դրան, բավա­կա­նին նկա­տե­լի է, որ Ադրբե­ջա­նի եւ Թուրքիա­յի միջեւ հարա­բե­րությունը «հագեցվել» է լարվա­ծության բավա­կա­նին բարակ, բայց արդեն նկա­տե­լի զգա­յուն նյարդով: Լեռնա­յին Ղարա­բա­ղից ռուս խաղա­ղա­պահնե­րի դուրսբե­րումը ըստ էության նկա­տե­լի նվա­զեցրել է Ադրբե­ջա­նի հանդեպ Թուրքիա­յի ազդե­ցության «հողը»,եւ միտումը պահպանվում է: Անկա­րան սրան մի կողմից փորձում է պատասխա­նել Երեւա­նի հետ շփումնե­րի «ինստի­տուտով», մյուս կողմից սակայն, հարկ է նկա­տել, որ այս հարցում Անկա­րան առա­վել կախվա­ծություն ունի Բաքվից, քան հակա­ռա­կը, առնվազն կարճա­ժամկետ կտրվածքով:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3450386.html

Առնչվող Հոդվածներ