28 C
Yerevan

Մոսա­դի Մարդասպա­նը Թեհրա­նում

Այսինքն, եթե Մոսկվան պահանջում է Կրա­սի­կո­վի փոխա­նա­կումը, իսկ հայրե­նիք վերա­դառնա­լուց հետո նա արժա­նա­նում է պետա­կան պարգևի, ապա ընդունում է, որ հատուկ ծառա­յություննե­րի աշխա­տա­կի­ցը «մարդասպան է, որ գործել է Պուտի­նի հանձնա­րա­րությամբ»: Եվ նրա կերպա­րին ավե­լա­նում է ևս մեկ շտրիխ՝ նա պատվի­րում է քաղա­քա­կան մրցա­կիցնե­րի սպա­նություններ:

Վահրամ Աթա­նեսյան

«Լրտե­սա­փո­խա­նա­կում»՝ Հանիա­յի սպա­նությունից հաջորդ օրը «Մոսա­դը» Թեհրա­նում վարձու մարդասպա՞ն ունի

Միջազգա­յին մամուլի ուշադրության կենտրո­նում, այսպես ասած՝ «պահվող անձանց» վերա­բերյալ Արեւմուտք-Ռուսաստան փոխա­նա­կումն է, որ իրա­կա­նացվել է Անկա­րա­յի «Էսենբո­ղա» օդա­նա­վա­կա­յա­նում: Իրա­զեկ աղբյուրներն ասում են, որ տարի­ներ տևած շատ բարդ բանակցություններն ընթա­ցել են հատուկ ծառա­յություննե­րի միջո­ցով, ներգրավված է եղել նաև Թուրքիա­յի Ազգա­յին հետա­խուզության ծառա­յությունը:

Ըստ այդմ, Արեւմուտք-Ռուսաստան գործարքը գրանցվում է Թուրքիա­յի նախա­գա­հի ակտիվնե­րում, կարեւո­րում Անկա­րա­յի՝ որպես բարդ հարցե­րում գործունակ միջնորդի, միջազգա­յին հեղի­նա­կությունը, նրան օժտե­լով «մեծ խաղա­ցո­ղի» կերպա­րով: Հետա­գա ի՞նչ շահ կքա­ղի Թուրքիան, մնում է ենթադրել:

Այդ փոխա­նա­կումն աչքի է ընկնում արա­րո­ղա­կարգի բացա­ռի­կությամբ. հայրե­նիք վերա­դարձողնե­րին անձամբ դիմա­վո­րել է Վլա­դի­միր Պուտի­նը, իսկ ԱՄՆ նախա­գահ Բայդենն ու փոխնա­խա­գահ Հարի­սը ողջունել են ԱՄՆ ժամա­նածնե­րին: Կողմերն, այսպի­սով, միջազգայնացրել են, որ գործարքն ամենև­ին էլ մարդա­սի­րա­կան չէ: Ընդ որում, Պուտի­նը դավա­ճա­նության մեջ մեղադրվողնե­րին ներում է շնորհել և արտաքսել, կոպիտ ասած՝ վերա­դարձրել է նրանց տերե­րին:

Այս համա­տեքստում առանձնա­նում է Վադիմ Կրա­սի­կով ներկա­յացվող անձի հանգա­մանքը, որ ազատ է արձակվել Գերմա­նիա­յից, որտեղ ցմահ բանտարկության էր դատա­պարտված: Նա մեղադրվում էր չեչեն դաշտա­յին հրա­մա­նա­տար, Վրաստա­նի քաղա­քա­ցի Զելիմխան Խանգոշվի­լիի սպա­նության մեջ, причём ոչ թե սպա­նությունը կազմա­կերպե­լու, այլ՝ անձամբ իրա­կա­նացնե­լու: Ավե­լի պարզ ասած, Կրա­սի­կո­վը դատա­պարտվել է որպես քիլեր, վարձու մարդասպան:

Ոչ ոք այդ մարդու իսկա­կան ինքնությունը չգի­տի: Տարածված տեսա­կետ է, որ նա ՌԴ Անվտանգության դաշնա­յին ծառա­յության աշխա­տա­կից է: Փոխա­նակված անձանց դիմա­վո­րել են «Վնուկովո‑2» օդա­նա­վա­կա­յա­նում, ներկա են գտնվել նաև ԱԴԾ և Արտա­քին հետա­խուզության ծառա­յության տնօ­րեննե­րը: Նախա­գահ Պուտի­նը հայտա­րա­րել է, որ նրանց հետ առանձին հանդի­պում կունե­նա, և նրանք կարժա­նա­նան պետա­կան պարգևնե­րի, քանի որ «երդմա­նը չեն դավա­ճա­նել»:

Որոշ փորձա­գետնե­րի գնա­հատմամբ՝ Վադիմ Կրա­սի­կո­վի փոխա­նա­կումը Ռուսաստա­նի հատուկ ծառա­յություննե­րի «ձեռքերն ազա­տում է» այն իմաստով, որ նրանք աշխարհի ցանկա­ցած կետում կարող են «նոր սպա­նություններ պատվի­րել՝ վստահ լինե­լով, որ բացա­հայտվե­լու դեպքում «Կրա­սի­կո­վի նախա­դե­պը» կգործի»:

Տեղե­կություն կա, որ Կրա­սի­կո­վի դեպքում Պուտի­նը նախա­պայման է դրել. եթե նա չի վերա­դառնում, ապա գործարքն առհա­սա­րակ չի կայա­նում, և Գերմա­նիա­յին Միացյալ Նահանգներն է «համո­զել»: Փորձա­գի­տա­կան մի վարկած էլ պնդում է, որ Կրա­սի­կո­վին Գերմա­նիա­յում ներում են շնորհել և հանձնել, որպեսզի Ռուսաստա­նի «հատուկ ծառա­յություննե­րը հեղի­նա­կազրկվեն»:

Այսինքն, եթե Մոսկվան պահանջում է Կրա­սի­կո­վի փոխա­նա­կումը, իսկ հայրե­նիք վերա­դառնա­լուց հետո նա արժա­նա­նում է պետա­կան պարգևի, ապա ընդունում է, որ հատուկ ծառա­յություննե­րի աշխա­տա­կի­ցը «մարդասպան է, որ գործել է Պուտի­նի հանձնա­րա­րությամբ»: Եվ նրա կերպա­րին ավե­լա­նում է ևս մեկ շտրիխ՝ նա պատվի­րում է քաղա­քա­կան մրցա­կիցնե­րի սպա­նություններ:

«Նյու-Յորք Թայմսը» գրել է, որ Իսմա­յիլ Հանիա­յի ննջա­սենյա­կում հեռա­կա­ռա­վորվող ռումբ է պայթել, որն տեղադրվել էր նրա Թեհրան այցից երկու ամիս առաջ: Եվ ինչու՞ Արեւմուտք-Ռուսաստան «լրտե­սա­փո­խա­նակման գործարքը» կայա­ցել է Հանիա­յի սպա­նությունից ընդա­մե­նը մեկ օր անց: «Մոսա­դը» Թեհրա­նում վարձու մարդասպաններ ունի՞: Իսմա­յիլ Հանիան Մերձա­վոր Արեւելքում միայն Իսրայելի՞ն էր խանգա­րում:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ