28 C
Yerevan

Իրա­կան Վտա՞նգ, Թե՞ Հերթա­կան Հայտա­րա­րությունը

Իրանն ու Իսրա­յե­լը արդեն փակել են իրենց օդա­յին տարա­ծություննե­րը, ինչը նշա­նա­կում է, որ հաշվարկը թերեւս ընդա­նում է այլեւս ժամե­րով: Միացյալ Նահանգնե­րը ռեգիո­նին է մոտեցնում լրա­ցուցիչ օդուժ՝ Իսրա­յե­լի պաշտպա­նության համար:

Հակոբ Բադալյան

«Սիո­նիստա­կան վարչա­կարգի վե՞րջ», թե՞ «կարուսե­լի» անվերջ պտույտ

Իրա­նի Գերա­գույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամե­նեիի պաշտո­նա­կան թվի­թերյան էջում հրա­պա­րակվել է գրա­ռում՝ «եկել է սիո­նիստա­կան վարչա­կարգի վերջը»: Առա­ջին անգա­մը չէ, որ Իրա­նի պաշտոնյա­նե­րը անում են բավա­կա­նին կտրուկ հայտա­րա­րություններ ու գրա­ռումներ: Դրանք ավե­լի շուտ հիշեցնում են «ժանրի կանոն», քան վկա­յում քաղա­քա­կան կոնկրետ որո­շումնե­րի մասին: Միեւնույն ժամա­նակ, արդեն փաստ է, որ Իրա­նը ՄԱԿ քարտուղա­րությա­նը տեղե­կացրել է, որ Իսրա­յե­լին կհարվա­ծի ՄԱԿ կանո­նադրության 51-րդ հոդվա­ծի համա­ձայն:

Մասնա­վո­րա­պես, ՄԱԿ կանո­նադրության 51-րդ կետն արձա­նագրում է պետության ինքնա­պաշտպաննության անքակտե­լի իրա­վունքը, եթե այդ պետությունը ենթարկվում է գրո­հի: Իրա­նը ՄԱԿ կանո­նադրության նույն հոդվա­ծին հղումով էր 2024‑ի ապրի­լին հարվա­ծել Իսրա­յե­լին՝ ի պատասխան Դամասկո­սում Իրա­նի հյուպա­տո­սությա­նը հասցված հարվա­ծի: Իրանն ու Իսրա­յե­լը արդեն փակել են իրենց օդա­յին տարա­ծություննե­րը, ինչը նշա­նա­կում է, որ հաշվարկը թերեւս ընդա­նում է այլեւս ժամե­րով: Միացյալ Նահանգնե­րը ռեգիո­նին է մոտեցնում լրա­ցուցիչ օդուժ՝ Իսրա­յե­լի պաշտպա­նության համար:

Այս ամե­նը հիշեցնում է մարկեսյան «Մի հայտա­րարված սպա­նության քրո­նի­կո­նը»: Այդուհանդերձ դժվար է ասել, թե արդյո՞ք այդ ամե­նը «սիո­նիստա­կան վարչա­կարգի վերջի» մասին է, թե՞ մի «կարուսե­լի» անվերջ պտույտնե­րի, երբ թե «սիո­նիստա­կան վարչա­կարգը», թե Իրա­նի պետա­կան-հոգեւոր կարգը, միմյանց հետ «հավերժա­կան դիմա­կա­յությամբ» ըստ էության ավե­լի շատ դնում եւ հետապնդում են միմյանց պահպանման, քան ոչնչացման խնդիր:

Տպա­վո­րություն է, որ Իրա­նի եւ Իսրա­յե­լի կառա­վա­րող համա­կարգե­րի կենսունա­կությունը հենց այն փոխա­դարձ հակա­մարտության հավերժությունն է, որ ստացվել է արդեն չորս տասնամյակ, եւ որը գործնա­կա­նում փոխե­լը կարծես թե այդքան էլ չի բխում թե մեկի, թե մյուսի «էքզիստենցիալ» շահից:

Իհարկե, պատկե­րը չի սահմա­նա­փակվում այդ երկու ծայրա­հե­ղությամբ կամ բեվեռնե­րով, քանի որ այդ «ռեժի­մի» շուրջ ծավալվում են նաեւ այլ խոշոր դերա­կա­տարնե­րի սցե­նարներ, բայց կարծես թե առ այսօր գոյություն չունի մերձա­վո­րա­րեւելյան այնպի­սի սցե­նար, որն իր մասշտա­բով, իր շուրջ կոնսո­լի­դա­ցիա­յի շրջա­նա­կով, եւ իր տակ դրված ռեսուրսով կարող է հավակնել «երկու ծայրա­հե­ղություննե­րի» ռեժի­մի՝ հետեւա­բար ռեգիո­նալ ստա­տուս-քվո­յի փոփո­խության: Ռեգիո­նալ մեծ պատե­րազմի հեռանկա­րը կախված է թերեւս այդ հանգա­մանքից, քանի որ այդպի­սի սցե­նա­րի առկա­յության պարա­գա­յում, դրա իրա­վործման ամե­նա­հա­վա­նա­կան տարբե­րա­կը կդիտվի թերեւս հենց մեծ պատե­րազմը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ