28.6 C
Yerevan

Զանգե­զուրի Միջանցքն Ու Կուլի­սա­յին Զրույցնե­րը

Հայաստանն էլ կամուկաց վիճա­կում է, որովհետև հստակ պետա­կան դիրքո­րո­շում դեռևս չի հնչել այդ մասին, ընդա­մե­նը բանա­վոր ասվել է, որ դեմ չենք նման մեգապրո­յեկտին, որովհետև ներկա­յացվել է նաև որպես տնտե­սա­կան բաղադրիչ, չենք կարող ասել, սակայն, որ այն զուրկ է քաղա­քա­կան բաղադրի­չից։

Դավիթ Կարա­պետյան

Տպա­վո­րություն է, որ «Զանգե­զուրի միջանցքի» կյանքի կոչման համար աշխարհա­քա­ղա­քա­կան կենտրոննե­րից կա կոնսենսուս. Կարա­պետյան

«Մեդիա­լա­բի» հարցե­րին պատասխա­նում է միջազգայնա­գետ Դավիթ Կարա­պետյա­նը

– Պարո՛ն Կարա­պետյան, SNN գործա­կա­լությա­նը տված հարցազրույցում Հայաստա­նի Հանրա­պե­տությունում Իրա­նի Իսլա­մա­կան Հանրա­պե­տության արտա­կարգ և լիա­զոր դեսպան Մեհդի Սոբհա­նին, ի թիվս այլ հայտա­րա­րություննե­րի, ասել է նաև, որ «3+3» ձևա­չա­փով ԱԳ նախա­րարնե­րի հաջորդ հանդի­պումը կկա­յա­նա մոտ ժամա­նակներս Թուրքիա­յում։ Ձեր գնա­հատմամբ՝ այդ մոտ ժամա­նակնե­րը ե՞րբ է։

– Նախ ուզում եմ շեշտել, որ տպա­վո­րություն է ստեղծվում, թե մենք նմա­նա­տիպ նախագծին մասնակցում ենք հեռա­վար, որի մասին ինֆորմա­ցիա ստա­նում ենք հարև­ան երկրնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րից, որոնք այդ ձևա­չա­փի անդամ են։

Միջազգա­յին մամուլում, այո՛, դեռևս չկա պաշտո­նա­պես հայտա­րա­րություն այն մասին, թե կոնկրետ երբ է տեղի ունե­նա­լու այդ հանդի­պումը, իսկ վայրի մասին եթե դեսպա­նը խոսել է, ապա նշա­նա­կում է, որ ներքին պայմա­նա­վորվա­ծություն այդուհանդերձ կա։

Այստեղ տպա­վո­րություն է նաև, որ Վրաստա­նը, որն ընդհանրա­պես ձեռնպահ է մնա­ցել այս ձևա­չա­փից ու իրեն ներգրավված չի տեսնում դրա կազմում, մինչ օրս այդ ձևա­չա­փը դեռևս դիտարկվում է «3+3», այսինքն՝ տպա­վո­րություն է, թե Վրաստա­նի կարծիքն առհա­սա­րակ հարցնող չկա։

Հայաստանն էլ կամուկաց վիճա­կում է, որովհետև հստակ պետա­կան դիրքո­րո­շում դեռևս չի հնչել այդ մասին, ընդա­մե­նը բանա­վոր ասվել է, որ դեմ չենք նման մեգապրո­յեկտին, որովհետև ներկա­յացվել է նաև որպես տնտե­սա­կան բաղադրիչ, չենք կարող ասել, սակայն, որ այն զուրկ է քաղա­քա­կան բաղադրի­չից։

Այս պարա­գա­յում պետք է հասկա­նալ, որ սա առաջնա­հերթ Ռուսաստա­նի Դաշնության, Իրա­նի Իսլա­մա­կան Հանրա­պե­տության և Թուրքիա­յի նախա­ձեռնությունն ու ցանկությունն է, որպեսզի այս ձևա­չա­փը կյանքի կոչվի: Նաև տպա­վո­րություն է, որ նրանք այնքան ինքնավստահ են, որ դիտարկում են ոչ թե «3+2» կամ «3+1», այլ հենց ՝ «3+3»։ Հիմա պետք է հասկա­նալ, թե ո՛րն է պատճա­ռը, որ կրկին փորձում են ակտի­վություն մտցնել այս գործընթա­ցում, որովհետև անցած տարի ավե­լի շատ էր խոսակցությունն այս մասով, բայց այն այդպես էլ կյանքի չկոչվեց։

– Արդյունա­վե­տության տեսանկյունից այս ձևա­չա­փը որքանո՞վ կարող է ձեռնտու լինել Հայաստա­նի համար, եթե նկա­տի ունե­նանք աշխարհա­քա­ղա­քա­կան այն զարգա­ցումնե­րը, որոնք հիմա կան։

– Նախ պետք է հասկա­նանք, թե պետա­կան, ազգա­յին շահն ինչ է ասում։ Իրա­նի դեսպա­նի խոսքի մեջ նկա­տե­լի էր դիվա­նա­գի­տա­կան այն բառամթերքը, որով հստակ ասում է, որ մեր ունե­ցած 46 կմ սահմանն անձեռնմխե­լի, ապա­հով սահման է, որն իրենց կարմիր գիծն է։ Ըստ այսմ՝ տպա­վո­րություն է ստեղծվում, որ այս համա­տեքստում Իրա­նը ևս անվտանգության որո­շա­կի երաշխիքներ է տալիս Հայաստա­նին, ու միա­ժա­մա­նակ ընկա­լում կա, որ, այդուհանդերձ, եթե մենք չհա­մա­ձայնենք նման նախագծին՝ ավե­լի խնդիրնե­րով ու արհա­վիրքնե­րով իրա­վի­ճակ կստեղծվի մեզ համար։

Եթե տարա­ծաշրջա­նի երկու հեգե­մոն պետություննե­րի, այդ թվում նաև՝ Ռուսաստա­նի գերնպա­տակն ու առաջնա­հերթությունն է այդ մեգապրո­յեկտի իրա­կա­նա­ցումը, ես ցավով եմ սա նշում, անգամ Վրաստա­նին, էլ չասեմ՝ Հայաստա­նին, հնա­րա­վոր է փափուկ բարձ դնե­լով գլխնե­րի տակ, ներգրա­վեն այդ ձևա­չա­փում, մանա­վանդ որ այս համա­տեքստում խոսքը տարա­ծաշրջա­նի բոլոր ճանա­պարհնե­րի ապաշրջա­փակման մասին է: Ես կարծում եմ, որ «3+3»-ի տակ հիմա ուղղա­կի ուզում են հրամցնել միջին միջանցքի, այսինքն՝ «Զանգե­զուրի միջանցքի» կյանքի կոչումը։

Կարծում եմ՝ այս պլա­նա­վո­րումը դրա համար է նախա­տեսված, որպեսզի դա այլ համա­տեքստում, այլ հարթա­կով ներկա­յացվի, այլ ոչ թե դիտարկել տալ, որ դա ընդա­մե­նը թուրք-ադրբե­ջա­նա­կան տանդե­մի ցանկությունն է, այլ դա բխում է ձևա­չա­փի տրա­մա­բա­նությունից ու պետություննե­րի շահե­րից։ Կարծում եմ, որ սա աշխարհա­քա­ղա­քա­կան կենտրոննե­րի համա­տեղ կոնսենսուսի արդյունք է, ու դա Հայաստա­նի իշխա­նությունը վաղ թե ուշ սեփա­կան ժողովրդին ներկա­յացնե­լու է որպես «3+3»-ի պարտա­դիր պայմաննե­րից մեկը, այլ ոչ թե՝ ադրբե­ջա­նա­կան պահանջ։

– Պարո՛ն Կարա­պետյան, իսկ դա լինե­լու է արտատարածքայի՞ն միջանցք։

– Կարծում եմ, որ, այդուհանդերձ, սուվե­րե­նության սկզբունքը կպահպանվի՝ յուրա­քանչյուր երկրով անցնող միջանցքը ենթա­կա կլի­նի տվյալ երկրի օրենսդրությա­նը, բայց գոյություն ունի այսպես կոչված հեշտացված ռեժիմ, տարանցման գոտի, այսինքն՝ այս պարա­գա­յում ավե­լի արագ, ավե­լի դյուրացված տարբե­րա­կով: Իհարկե սա շատ ավե­լի լուրջ ռիսկեր է պարունա­կում, Հայաստա­նի տարածքը կդառնա անցումա­յին՝ տրանզի­տա­յին գոտի։

– Այնուա­մե­նայնիվ, կարծում եք, որ արտա­տա­րածքա­յին տրա­մա­բա­նությամբ չի՞ լինի այդ ճանա­պարհը։

– Արտա­տա­րածքա­յին կլի­նի այն պարա­գա­յում, երբ մենք աշխարհա­քա­ղա­քա­կան կենտրոննե­րի հետ ընդհա­նուր լեզու չգտնենք: Ինչու եմ սա ասում, որովհետև ինձ մոտ տպա­վո­րություն է, որ «Զանգե­զուրի միջանցքի» կյանքի կոչման համար աշխարհա­քա­ղա­քա­կան կենտրոննե­րից կա կոնսենսուս։

Արտա­տա­րածքա­յի­նը կլի­նի վերջին տարբե­րա­կը, եթե Հայաստա­նը ընդդի­մա­նա ու COP29 գագաթնա­ժո­ղո­վից հետո, ինչպես սեփա­կան ժողովրդին պաշտո­նա­պես հայտա­րա­րեց ՀՀ ԱԳՆ‑ն, հավա­նա­կան ռազմա­կան էքսպանսիա կլի­նի տվյալ դեպքում Սյունի­քի մարզի հանդեպ, այսինքն՝ ռազմա­կան էքսպանսիա­յի միջո­ցով կլի­նի օկուպա­ցիա, որի հետև­անքով էլ կյանքի կկոչվի «Զանգե­զուրի միջանցք» ծրա­գի­րը։

Ու Իրա­նը հիմա փորձում է նման ձևա­չա­փը կյանքի կոչե­լով՝ անվտանգության ևս մեկ երաշխիք ապա­հո­վել, որ Ադրբե­ջա­նը չգնա նման քայլի։ Բայց այն, որ այդ միջանցքը մի օր պետք է բացվի, օրե­ցօր լրջա­նում է, ու հավա­նա­կա­նությունը մեծա­նում է։

Քրիստի­նե Աղա­բեկյան

Հոդվա­ծը՝ MediaLab.am կայքից։

Առնչվող Հոդվածներ