28.6 C
Yerevan

Ի՞նչ Ճանա­պարհ Կընտրի Իրա­նը

Ռուսաստա­նը, բնա­կա­նա­բար, Արեւմուտք-Իրան հարա­բե­րություննե­րի ապա­սա­ռեցման ոչ մի մոտի­վա­ցիա չունի, իսկ վերլուծա­բաննե­րի մի մասը գտնում է, որ եթե Փեզեշքիա­նին չհա­ջողվի մեղմացնել Իրա­նի մեկուսացվա­ծությունը, ապա «երկի­րը կարող է պայթել ներսից»:

Վահրամ Աթա­նեսյան

Խամե­նեին եւ Փեզեշքիա­նը չե՞ն կիսում Իրա­նի «միջուկա­յին զինա­նո­ցը»

Իրա­նի նախա­գահ Մասուդ Փեզեշքիա­նը նախկին արտգործնա­խա­րար Մոհա­մեդ Ջավադ Զարիֆին նշա­նա­կել է խորհրդա­կան կամ՝ ռազմա­վա­րա­կան հարցե­րով փոխնա­խա­գահ: Զարիֆը Փեզեշքիա­նի նախընտրա­կան քարոզչության առանցքա­յին դերա­կա­տար էր: Տպա­վո­րություն կար, որ նա կվե­րա­դառնա արտգործնա­խա­րա­րի պաշտո­նին, բայց, երև­ում է, Գերա­գույն հոգև­որ առաջնորդի օրհնությունը չի ստա­ցել:

Էբրա­հիմ Ռեի­սիի ուղղա­թի­ռի խորտա­կումից անմի­ջա­պես հետո Իրա­նի ԱԳՆ ներկա­յա­ցուցի­չը հայտա­րա­րեց, որ նախա­գա­հի մահով Իրա­նի եւ Միացյալ Նահանգնե­րի միջեւ ընթա­ցող խորհրդատվություննե­րը չեն ընդհատվի եւ հատուկ ընդգծեց, որ դրանք կոորդի­նացնում է փոխարտգործնա­խա­րար Ալի Բաղե­րին:

Իրա­նա­կան վերնա­խա­վի «խոհա­նո­ցին» լավա­տեղյակ աղբյուրնե­րի տեղե­կություննե­րով՝ Ալի Բաղե­րին այա­թոլլա Խամե­նեիի դստեր ամուսնու եղբայրն է, ով շատ մոտ է Իսլա­մա­կան հեղա­փո­խության պահա­պաննե­րի կորպուսի հրա­մա­նա­տա­րությա­նը: Միջազգա­յին մամուլում տեսա­կետ է շրջա­նառվել, որ ԱՄՆ նախա­գա­հի ընտրության հարցում «Ռուսաստա­նը եւ Իրա­նը տարբեր ճամբարնե­րում են»: Թեհրանն իր ռեսուրսնե­րով պաշտպա­նում է դեմոկրա­տա­կան կուսակցությա­նը, իսկ Ռուսաստա­նը՝ Դոնալդ Թրամփին:

Ռուսաստա­նը, բնա­կա­նա­բար, Արեւմուտք-Իրան հարա­բե­րություննե­րի ապա­սա­ռեցման ոչ մի մոտի­վա­ցիա չունի, իսկ վերլուծա­բաննե­րի մի մասը գտնում է, որ եթե Փեզեշքիա­նին չհա­ջողվի մեղմացնել Իրա­նի մեկուսացվա­ծությունը, ապա «երկի­րը կարող է պայթել ներսից»: Դժվար է ասել, թե այդ գնա­հա­տա­կա­նը որքա­նով է անա­չառ, բայց ավե­լի քան ութսուն միլիոն բազմազգ բնակչություն ունե­ցող Իրա­նը, կարծես, եւս մեկ կամ մի քանի տասնամյակ չի կարող մնալ «ռեզերվուա­ցիա»:

Խնդիրն, ըստ երև­ույթին, այն է, թե ո՞վ եւ ինչպե՞ս է հաղթա­հա­րե­լու մեկուսա­ցումը: Ընդ որում, իրա­նա­գետնե­րը նաեւ պնդում են, որ երկրի հիմնա­կան խնդիրնե­րը երկուսն են՝ Իրա­նը կստա­նա՞ «սահմա­նա­յին միջուկա­յին տերության» լեգի­տիմ կարգա­վի­ճակ, եւ ո՞վ է լինե­լու Խամե­նեիի իրա­վա­հա­ջորդը:

Ո՞վ է շարունա­կե­լու միջուկա­յին «զինա­նո­ցի» հարցով ԱՄՆ‑ի հետ բանակցություննե­րը: Իրա­վի­ճա­կը, երևի, չարժե պարզունակ գնա­հա­տել, որ Իրա­նը եւ Միացյալ Նահանգնե­րը «թշնա­մի­ներ են» կամ Իրան-Իսրա­յել պատե­րազմն «անխուսա­փե­լի է»: Իրա­նում իսլա­մա­կան հեղա­փո­խությունից հետո Թեհրա­նը եւ Թել-Ավի­վը բազմիցս շատ մոտ են եղել «ապո­կա­լիպսի­սի»: Բացառված չէ, որ ներկա­յիս իրա­վի­ճա­կը ճգնա­ժա­մի հերթա­կան փուլ է:

Ավե­լի կարև­որ է լինե­լու, թե ԱՄՆ հետ ոչ պաշտո­նա­կան բանակցություննե­րի կոորդի­նա­ցիան մնա­լու է Բաղե­րի­նի՞ իրա­վա­սությա­նը, թե անցնե­լու է Զարիֆի՞ն: Մերձա­վոր Արեւելքում, ինչպես նաեւ աշխարհում ընդհանրա­պես, իրա­վի­ճա­կը կարող է լինել այնպի­սին, որ ավանդա­կան-ստե­րեո­տի­պա­յին մոտե­ցումնե­րը կարող են ոչ արդյունա­վետ լինել կամ արդեն իսկ այդպի­սին են:

Իրա­նի քաղա­քա­կան վերնա­խա­վը երկրի ապա­գա­յի ի՞նչ տեսլա­կան ունի: Իսլա­մա­կան համե­րաշխության առաջնորդությունը, հավա­նա­բար, միայն քարոզչություն է, իսկ «դիմադրության առանցքը»՝ մարտահրա­վեր ոչ միայն Իսրա­յե­լին: Այս իրա­վի­ճա­կում Իրա­նը կարո՞ղ է «բացվել աշխարհին»: Գուցե՝ այո, բայց ո՞վ «կբա­ցի»: Գերա­գույն հոգև­որ առաջնորդը, թե՞ նախա­գահ Փեզեշքիա­նը:

Զարիֆն արտա­քին գործե­րի նախա­րար չի նշա­նակվել, իսկ Բաղե­րին կնշա­նակվի՞, թե՞ կընտրվի «փոխզի­ջումա­յին» տարբե­րակ: Խորհրդա­րա­նը, որտեղ պահպա­նո­ղա­կաննե­րը գերակշռում են, կաջակցի՞ նախա­գա­հին: Իսլա­մա­կան հեղա­փո­խության պահա­պաննե­րի կորպուսի «ամե­նա­զո­րության» աուրան, կարծես, լրջա­գույն փորձություն է անցնում: Իսմա­յիլ Հանիան սպանվել է ԻՀՊԿ հյուրա­տա­նը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ