28.6 C
Yerevan

Հայաստա­նը Մեծացնում Է Իր Ռազմա­կան Ուժը

(Վերջին մաս)

ԵՄ անդամ երկրնե­րի արտգործնա­խա­րարնե­րը դեռ 2023‑ի նոյեմբե­րին համա­ձայնել էին քննարկել Հայաստա­նին ռազմա­կան աջակցություն տրա­մադրե­լու հարցը։

Հովհաննես Նազա­րեթյան

Եվրա­միություն

Չնա­յած Եվրա­միությունը կոշտ ուժ կիրա­ռե­լու կարո­ղություն չունի, բայց Հայաստա­նի հետ հարա­բե­րություննե­րում ներառվել է նաև անվտանգության բաղադրիչ։ «Ազա­տություն» լրատվա­կա­նը հուլի­սի սկզբին հայտնեց, որ ԵՄ‑ն առա­ջի­կա­յում 10 մլն եվրո­յի ոչ մահա­բեր ռազմա­կան աջակցություն կտրա­մադրի Հայաստա­նին՝ իր խաղա­ղության հիմնադրա­մից (European Peace Facility, EPF)։ Մինչ այդ Հունգա­րիան փաստա­ցի արգե­լա­փա­կում էր այդ աջակցությունը։

ԵՄ անդամ երկրնե­րի արտգործնա­խա­րարնե­րը դեռ 2023‑ի նոյեմբե­րին համա­ձայնել էին քննարկել Հայաստա­նին ռազմա­կան աջակցություն տրա­մադրե­լու հարցը։ Նախնա­կան համա­ձայնություն ձեռք էր բերվել ապրի­լին՝ մեկ գումարտա­կի համար նախա­տեսված դաշտա­յին մոդուլա­յին ճամբար ստեղծե­լու նպա­տա­կով։

Փետրվա­րին ԵՄ միջազգա­յին գործընկե­րության հարցե­րով հանձնա­կա­տար Յուտա Ուրպի­լայնե­նը հայտնեց, որ Եվրա­միությունը դիտարկում է Հայաստա­նի ներգրա­վումը ԵՄ‑ի ռազմա­կան առա­քե­լություննե­րում և գործո­ղություննե­րում։

Մայի­սին նախա­րար Պապիկյա­նը ԵՄ‑ի ռազմա­կան կոմի­տեի նախա­գահ, գենե­րալ Ռոբերտ Բրի­գե­րի հետ հանդիպմա­նը քննարկել է պաշտպա­նության ոլորտում Հայաստան-ԵՄ համա­գործակցությունը և պայմա­նա­վորվա­ծություն ձեռք բերել փոխա­դարձ հետաքրքրություն ներկա­յացնող ոլորտնե­րում համա­գործակցությունը զարգացնե­լու վերա­բերյալ: Պապիկյա­նը նաև հանդի­պել էր ԵՄ դիվա­նա­գի­տա­կան ծառա­յության գլխա­վոր քարտուղա­րի տեղա­կալ Չարլզ Ֆրի­զի և այլ բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րի հետ՝ քննարկե­լու պաշտպա­նության ոլորտում համա­գործակցությունը։ Ըստ Ֆրի­զի՝ կողմե­րը ձեռնարկում են հստակ քայլեր՝ անվտանգության և պաշտպա­նության ոլորտում համա­գործակցությունը խորացնե­լու համար:

Վերջերս հրա­պա­րակված հոդվա­ծում Եվրո­պա­կան քաղա­քա­կա­նության վերլուծության կենտրո­նի (CEPA) երկու վերլուծա­բաններ պնդել են, որ ԵՄ‑ն կարող է նպաստել Հայաստա­նի անվտանգությա­նը հետևյալ ձևե­րով՝ Ֆրոնտեքսի միջո­ցով օգնել Հայաստա­նին սահմաննե­րի վերահսկման գործում, մոբի­լի­զացնել ԵՄ անդամնե­րին միա­նա­լու Ֆրանսիա­յին՝ Հայաստա­նի պաշտպա­նության հնա­րա­վո­րություննե­րը բարե­լա­վե­լու համար, և ապա­հո­վել առա­ջա­դեմ ռազմա­կան սարքա­վո­րումնե­րով և համա­տեղ վարժանքներ անցկացնել՝ Հայաստա­նի զինված ուժերն արդիա­կա­նացնե­լու և եվրո­պա­կան գործընկերնե­րի հետ համա­տե­ղե­լիությունը բարե­լա­վե­լու նպա­տա­կով:

Վերջին ամիսնե­րին ռազմա­կան համա­գործակցության հնա­րա­վո­րություննե­րը Հայաստա­նը քննարկել է նաև Նիդերլանդնե­րի և Ավստրիա­յի հետ։

Մայի­սին նախա­րար Պապիկյա­նը և Բելգիա­յի դեսպա­նը քննարկե­ցին պաշտպա­նության ոլորտում համա­գործակցության հեռանկարնե­րը, իսկ օրեր անց Պապիկյա­նը մեկնեց Բելգիա, որտեղ նախ հանդի­պեց փոխվարչա­պետ Դավիդ Կլա­րինվա­լին, իսկ հետ այցե­լեց «Ջոն Կոկե­րիլ» ընկե­րության գրա­սենյակ՝ ծանո­թա­նա­լու ընկե­րության արտադրանքին։ Այնտեղ պայմա­նա­վորվա­ծություն է ձեռք բերվել՝ հետա­գա համա­գործակցության հնա­րա­վո­րություննե­րի շուրջ քննարկումնե­րը շարունա­կե­լու վերա­բերյալ: Այդ ընկե­րությունը հիմնա­կա­նում արտադրում է հրա­նո­թա­յին աշտա­րակներ զրա­հա­պատ մեքե­նա­նե­րի համար։ Այն նաև նախա­տե­սում է առա­ջի­կա­յում ձեռք բերել ֆրանսիա­կան Arquus ռազմարդյունա­բե­րող ընկե­րությունը, որն ապա­հո­վում է ֆրանսիա­կան բանա­կի անի­վա­վոր մեքե­նա­նե­րի 90 տոկո­սը, այդ թվում Բաստիոն տեսա­կի զրա­հա­փո­խադրիչնե­րը։ Հայաստա­նը 50 միա­վոր բաստիոն է ձեռք բերել, որի շուրջ կեսը Վրաստա­նով մատա­կա­րարվեց նոյեմբե­րին, իսկ մնա­ցա­ծը նախա­տեսվում է, որ կփո­խանցվի այս ամառ։

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ