16.8 C
Yerevan

Քաղա­քա­կան Երկխո­սության Բացը

Փոխա­րեն ընտրո­վի լրատվա­մի­ջոցներ, ընտրո­վի լրագրողներ, ընտրո­վի հարցեր ու պատրաստի պատասխաններ։ Այլ կերպ չի եղել։ Ու չի էլ սպասվում, որ լինի, որովհետև Հայաստա­նում դեռևս չի էլ նշմարվում այն մթնո­լորտը, երբ մարդիկ ի վիճա­կի կլի­նեն, գոնե խոսե­լու իրար հետ։

Մեր Ուղին

Չնա­յած այն բանին, որ Հայաստա­նը ժողովրդա­վար երկիր է և գոնե վերջին տարի­նե­րին խոսե­լու համար մարդ չեն ծեծում, ջարդում, Հայաստա­նում շարունա­կում է բաց մնալ քաղա­քա­կան երկխո­սության, ավե­լի կոնկրետ՝ բանա­վե­ճի ասպա­րե­զը։ Եթե 2018-ից առաջ քաղա­քա­կան բանա­վե­ճե­րը Հայաստա­նում ընդա­մե­նը թատե­րա­կան ներկա­յա­ցումներ էին կամ էլ բավաի­ճողնե­րը ուժ և իշխա­նություն չունե­ցողներ էին, ապա հիմա, երբ այդ վտանգը չկա, բանա­վե­ճի ասպա­րե­զը շարունա­կում է բաց մնալ։
Դա հավա­նա­բար գալիս է կա՛մ քաղա­քա­կան ուժե­րի դատարկությունից, երբ վախե­նում են գնալ ազնիվ ու բաց բանա­վե­ճի՝ խուսա­փե­լով ցուցադրել իրենց դատարկությունը, կամ՝ խորը չկա­մության հետև­անք է, երբ գերա­դա­սում են հեռվից հեռու հայհո­յել իրար, բայց ոչ երբեք խոսել միմյանց հետ։
Բանա­վե­ճե­րի փոխա­րեն Հայաստա­նում բավա­կան շատ են անբո­վանդակ հարցազրույցնե­րը, երբ իշխա­նությունն ու ընդդի­մությունը հարցազրույցներ են տալիս ամեն մեկն իրեն լոյալ լրատվա­մի­ջոցնե­րին, իսկ նրանց կողմնա­կիցնե­րը իրար միս են ծամում սոցցանցե­րում։ Հայաստա­նում դեռևս չկա ո՛չ բանա­վի­ճե­լու կարո­ղություն և ցանկություն, ոչ էլ բանա­վե­ճի հիմնա­կան սկզբունքնե­րը պահպա­նող խումբ կամ հարթակ։
Այդ հարցազրույցներն էլ սովո­րա­բարսկզբից մինչև վերջ բացված թեմա­ներ են՝ մեղադրանքներ, հայհո­յանքներ, կամ էլ իրա­կա­նությունից կտրված ինչ որ դիտարկումներ, որ այլևս ոչ մի նշա­նա­կություն չունեն։ Ու քանի որ հարցազրույցներն էլ աչքի չեն ընկնում իրենց խորությամբ կամ էությամբ, դրանք դիտվում են միայն լոյալ հատվա­ծի կողմից, իսկ հակընդդեմ կարծիքնե­րը սահմա­նա­փակվում են կոպիտ հայհո­յա­խո­սություննե­րով։
Այս ամե­նի ֆոնին արժե հիշա­տա­կել ԱՄՆ նախա­գահ Ջո Բայդե­նի և նախա­գա­հի թեկնա­ծու Դոնալդ Թրամփի բանա­վե­ճը։ Անկախ նրա­նից, թե ով ում է աջակցում, ամե­րի­կա­ցի­նե­րը տեսան, թե ինրպես են այդ երկու պարոննե­րը խոսում, հակա­դարձում իրար։ Թվում է, թե գործող նախա­գա­հը տապա­լեց իր հարցազրույցը, իսկ Թրամփը՝ հաղթա­կան էր։ Բայց դա էլ կարև­որ չէ։ Կարև­որն այն է, որ ԱՄՆ‑ի նման հզոր պետությունում մարդիկ չեն վախե­նում իրար հետ բոլո­րի աչքի առաջ խոսե­լուց, կմկմա­լուց, հաջող ու անհա­ջող ելույթ ունե­նա­լուց։ Այնպես չէ, որ Բայդե­նի վատ բանա­վե­ճից հետո Բայդե­նը կորած մարդ դարձավ կամ ԱՄՆ Դեմոկրա­տա­կան կուսակցությունը քանդվեց, կամ էլ Թրա­մը դարձավ ազգա­յին հերոս։ Բալո­րո­վին էլ ոչ։ Խոսե­ցին, անցավ գնաց, դեմոկրատներն էլ փոխե­ցին Բայդե­նի թեկնա­ծությունը Հարրի­սով և վերջինս բավա­կան հաջող շարունա­կում է դեմոկրատնե­րի քարո­զարշա­վը։ Ու վերջ։ Բայդե­նը շարունա­կում է պաշտո­նա­վա­րել, ամեն ինչ գնում է իր հունով, ո՛չ ԱՄՆ‑ը կործանվեց, ո՛չ էլ Բայդե­նը ինքնասպան եղավ։
Պատկերացնո՞ւմ եք նման բան լինի Հայաստա­նում։ Ասենք իշխա­նության ամե­նա­բարձր ներկա­յա­ցուցի­չը բանա­վե­ճի մեջ մտնի հակա­ռա­կորդ ուժի թեկնա­ծուի հետ, քաղա­քա­վա­րի խոսեն, հանրությունն էլ իր եզրա­կա­ցություններն անի։ Դա անհա­վա­տա­լի հեքիաթ է թվում։ Պատկերացնո՞ւմ եք ասենք Ռ․ Քոչարյա­նը օրի­նակ 2004թ․ քաղա­քա­վա­րի բանա­վեճ աներ որևէ հակա­ռա­կորդ ուժի ներկա­յա­ցուցչի հետ։ Միակ դեմքը որ գրանցվեց՝ 2003թ․ Քոչարյան-Դեմիրճյան բանա­վեճն էր, որի ժամա­նակ էլ Քոչարյա­նը պարզա­պես ոչնչացրեց Դեմիրճյա­նին։ Ու դա նաև կապված էր Քոչարյա­նի անձի հետ։ Ոչ ոք չէր կարող Քոչարյա­նին հակա­ռա­կել կամ նեղը գցել։ Բայց միայն Քոչարյա­նը չէր։ Ո՛չ Սերժ Սարգսյա­նի, ո՛չ Նիկոլ Փաշինյա­նի պարա­գա­յում ուղղա­կի հնա­րա­վո­րություն չկա ու չկար, որ նրանք այնպես բանա­վի­ճեին, ինչպես օրի­նակ Թրամփն ու Բայդե­նը։
Դրա փոխա­րեն ընտրո­վի լրատվա­մի­ջոցներ, ընտրո­վի լրագրողներ, ընտրո­վի հարցեր ու պատրաստի պատասխաններ։ Այլ կերպ չի եղել։ Ու չի էլ սպասվում, որ լինի, որովհետև Հայաստա­նում դեռևս չի էլ նշմարվում այն մթնո­լորտը, երբ մարդիկ ի վիճա­կի կլի­նեն, գոնե խոսե­լու իրար հետ։ Իսկ այդ չխո­սելն ու կուլի­սա­յին քննարկումներ-համա­ձայնություննե­րը եղել են իշխա­նություննե­րի հանդեպ հավա­տի ու վստա­հության կորստի, որովհետև երբեք չի տեսել իր իշխա­նա­վո­րին ու իշխա­նության ձգտո­ղին իրար հետ համո­զիչ խոսե­լիս։ Չի տեսել, որ այդ մարդիկ կարող են խոսել ու փաստե­րով ապա­ցուցել, թե ինչ են իրա­րից ուզում։ Ընդ որում ոչ միայն միայն մեկ անգամ խոսել, այլ պարբե­րա­բար հանդի­պել ու դրա­նով իսկ ոչ միայն բարձրացնել իրենց հանդեպ վստա­հությունը, այլև մարդկանց մեջ մտցնել իրար հետ խոսսե­լու, իրար հասկա­նա­լու արվեստը։ Հենց անձնա­կան օրի­նա­կով։ Որովհետև, երբ մարդիկ տեսնեն, որ իրենց ղեկա­վարնե­րը կարո­ղա­նում են իրար հետ խոսել, գուցե իրենք ևս սկսեն իրար լսել։ Բայց Հայաստա­նում նույնիսկ ԱԺ խմբակցություննե­րը իրար հետ տարրա­կան կուլտուրա­յով խոսսել չգի­տեն։ Կամ ընդդի­մա­դիր խմբակցություննե­րը ամիսնե­րով չեն գալիս պառլա­մենտ, կամ էլ իշխա­նությունն ու ընդդի­մությունը միայն հայհո­յում են, ծեծում իրար։ Բնա­կա­նա­բար չի կարող որևէ առողջ բանա­վեճ զարգա­նալ այնտեղ, ուր միայն ատե­լություն է, մինչդեռ վերին էշե­լոննե­րում վաղուց պիտի հասկա­ցած լինեին այդ բանա­վե­ճի հսկա­յա­կան նշա­նա­կության մասին։
Հավա­նա­բար ԱՄՆ-ում Թրամփն ու դեմոկրատնե­րի նոր թեկնա­ծու Հարրի­սը նորից կբա­նա­վի­ճեն միմյանց հետ։ Ու անկախ դրա արդյունքից, հազիվ թե Հարրիսն ու Թրամփը իրար ծեծեն ու հայհո­յեն։
Մեզ մնում է միայն նախանձել նրանց, որովհետև պարզ բանա­վե­ճը պետության ու կուսակցության կայացվա­ծության մասին է խոսում, հասա­րա­կության որա­կի մասին է խոսում, մակարդա­կի մասին։
Նայե­լով ներկա­յիս Հայաստա­նին, հասկա­նում ես, որ մենք դեռևս իրար հետ խոսե­լուն անգամ պատրաստ չենք, ուր մնաց միմյանց հետ գործե­լուն։
2021թ․ Նիկոլ Փաշինյա­նը, Սերժ Սարգսյա­նը, Ռոբերտ Քոչարյա­նը հնա­րա­վո­րություն ունեին իրար հետ գոնե մեկ անգամ հանդի­պել հեռուստաե­թե­րում ու գոնե խոսել իրար հետ։ Բայց նրանք նախընտրե­ցին հեռա­կան հայհո­յել իրար։ Ատե­լությունն ավե­լի կարև­որվեց։ Ու այդպես էր տարի­ներ շարունակ։ Հավա­նա­բար դեռ երկար կշա­րունակվի։
Հայաստա­նում ակնկալվող միա­վո­րումը դեռևս չի լինի, որովհետև միա­սին գործե­լուց առաջ միմյանց լսել է պետք ու նաև խոսել։

Առնչվող Հոդվածներ