28 C
Yerevan

Հայաստա­նը Մեծացնում Է Իր Ռազմա­կան Ուժը

(Մաս առա­ջին)

Դենդիասն այցից որոշ ժամա­նակ անց նշեց, որ Հունաստա­նը կարող է դասեր քաղել Լեռնա­յին Ղարա­բա­ղում 2020‑ի պատե­րազմի ժամա­նակ դրոննե­րի (անօ­դա­չու թռչող սարքե­րի) կիրա­ռումից։ Դրա­նից հետո ադրբե­ջա­նա­կան իշխա­նա­մերձ մեդիան Հունաստա­նին մեղադրեց Հայաստա­նը՝ դեռ զարգացման փուլում գտնվող իր հակադրո­նա­յին միջոցնե­րի համար «փորձա­դաշտ» դարձնե­լու մեջ։

Հովհաննես Նազա­րեթյան

Վերջին երկու տարում Հնդկաստա­նը և Ֆրանսիան, որոնց հետ ոչ վաղ անցյա­լում առանձնա­կի ռազմա­կան հարա­բե­րություններ գրե­թե չկա­յին, դարձել են Հայաստա­նի սպա­ռա­զի­նության հիմնա­կան մատա­կա­րարնե­րը։ Ըստ հնդկա­կան լրատվա­կաննե­րի հրա­պա­րա­կումնե­րի՝ Հայաստա­նը այդ երկրից պատվի­րել է զգա­լի ծավա­լի սպա­ռա­զի­նություն՝ հրե­տա­նի (հաուբիցներ և համա­զարկա­յին համա­կարգեր), հակաօ­դա­յին պաշտպա­նության (ՀՕՊ) համա­կարգեր և այլն։ Իսկ Ֆրանսիա­յից Հայաստա­նը գնել է զրա­հա­փո­խադրիչներ, ռադիո­լո­կա­ցիոն կայաններ, հաուբիցներ, հնա­րա­վոր է նաև տարբեր հեռա­հա­րության ՀՕՊ միջոցներ։
Միա­ժա­մա­նակ, Հայաստանն ընդլայնում է ռազմա­կան ոլորտում համա­գործակցությունն այլ երկրնե­րի հետ ևս։ Պաշտպա­նության նախա­րա­րությունը վերջին ամիսնե­րին հայտնել է վեց այլ երկրնե­րի հետ ռազմա­տեխնի­կա­կան համա­գործակցության մասին։ Դրանք են՝ Հունաստա­նը, Չեխիան և Սլո­վա­կիան, Իտա­լիան, Բուլղա­րիան և Գերմա­նիան։ Ռազմա­տեխնի­կա­կան համա­գործակցությունն իր մեջ ներա­ռում է սպա­ռա­զի­նության վաճառք, տեխնո­լո­գիա­նե­րի և գիտե­լի­քի փոխանցում, գիտա­հե­տա­զո­տա­կան և փորձա­կոնստրուկտո­րա­կան աշխա­տանքներ (R&D) և այլ հարա­կից հարցեր։ Հայաստա­նը Ռուսաստա­նից աստի­ճա­նա­բար հեռա­նա­լով‘ անվտանգության ոլորտում սկսել է հարա­բե­րություննե­րը տեսա­նե­լիո­րեն խորացնել նաև ԱՄՆ‑ի և Եվրա­միության հետ։
Մարտին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրի­գորյա­նը հայտա­րա­րեց, որ Ռուսաստա­նի կշի­ռը Հայաստա­նի սպա­ռա­զի­նության ձեռքբե­րումնե­րի մեջ 2021-ից այս կողմ 96 տոկո­սից նվա­զել է՝ հասնե­լով 10 տոկո­սից էլ պակա­սի։ Ավե­լի ուշ նա հայտնեց, որ Հայաստա­նը սպա­ռա­զի­նության ձեռքբերման հարցում ունի չորս-հինգ գործընկեր։ Թեև նա չէր հստա­կեցրել, թե Հնդկաստա­նից և Ֆրանսիա­յից բացի որ երկրնե­րի մասին է խոսքը, Գրի­գորյա­նը նշել էր, որ դրանք «եվրո­պա­կան, արևմտյան երկրներ են»։
Ստորև՝ ռազմա­կան ոլորտում Հայաստա­նի նոր գործընկեր երկրնե­րի ցանկը՝ հետա­հա­յացք գցե­լով նախկի­նում համա­գործակցությա­նը և մեկտե­ղե­լով վերջին զարգա­ցումնե­րը։

Հունաստան
Հունաստա­նը երկար ժամա­նակ եղել է Հայաստա­նի կարև­որ գործընկե­րը և պատուհա­նը դեպի ՆԱՏՕ և ԵՄ։ Երկու երկրնե­րի միջև ռազմա­կան համա­գործակցության համա­ձայնա­գիր ստո­րագրվել է դեռևս 1996-ին։ Իսկ 1998-ից հայ կուրսանտնե­րը հնա­րա­վո­րություն են ունե­ցել ուսուցում ստա­նալ Հունաստա­նի զինվո­րա­կան ուսումնա­կան հաստա­տություննե­րում։
2023‑ի դեկտեմբե­րին պատշպա­նության նախա­րարներ Սուրեն Պապիկյա­նը և Նիկոս Դենդիա­սը Աթենքում ստո­րագրե­ցին ռազմա­տեխնի­կա­կան համա­գործակցության մասին համա­ձայնա­գիր։ Նախա­րար Դենդիա­սը հայտա­րա­րել էր, որ Հունաստա­նը ցանկա­նում է Հայաստա­նի նման բարե­կա­մա­կան, դաշնա­կից երկրնե­րի հետ համա­գործակցել՝ իրենց պատշպա­նա­կան կարո­ղություննե­րը «նորա­րա­րա­կան լուծումնե­րի միջո­ցով» ուժե­ղացնե­լու նպա­տա­կով։ Նրա խոսքով՝ Հունաստանն ամբողջությամբ պատրաստ է համա­գործակցության թափը պահել՝ ի շահ երկու երկրնե­րի։
Երկու նախա­րարնե­րը մարտին հանդի­պե­ցին Երև­ա­նում՝ քննարկե­լու ձեռք բերված պայմա­նա­վորվա­ծություննե­րի ուղղությամբ կատարված աշխա­տանքնե­րը և նախանշե­լու համա­գործակցության նոր ուղղություններ: Նրանք պայմա­նա­վորվե­ցին 2023‑ի դեկտեմբե­րին կնքված համա­ձայնագրի վավե­րա­ցումից հետո նոր լիցք հաղորդել ռազմա­տեխնի­կա­կան համա­գործակցությա­նը։ ՀՀ Ազգա­յին ժողո­վը համա­ձայնա­գի­րը վավե­րացրեց հունի­սի 12-ին։ Այն կարգա­վո­րում է զենք ու զինամթերք արտադրե­լու նպա­տա­կով տեխնո­լո­գիա­նե­րի փոխանցումը և տեխնի­կա­կան աջակցություն ու փորձի փոխա­նա­կում, հետա­զո­տություննե­րի իրա­կա­նա­ցումը, համա­տեղ կազմա­կերպություննե­րի հիմնումը և այլն։
Դենդիասն այցից որոշ ժամա­նակ անց նշեց, որ Հունաստա­նը կարող է դասեր քաղել Լեռնա­յին Ղարա­բա­ղում 2020‑ի պատե­րազմի ժամա­նակ դրոննե­րի (անօ­դա­չու թռչող սարքե­րի) կիրա­ռումից։ Դրա­նից հետո ադրբե­ջա­նա­կան իշխա­նա­մերձ մեդիան Հունաստա­նին մեղադրեց Հայաստա­նը՝ դեռ զարգացման փուլում գտնվող իր հակադրո­նա­յին միջոցնե­րի համար «փորձա­դաշտ» դարձնե­լու մեջ։ Նախա­գահ Իլհամ Ալիևն էլ իր հերթին պնդեց, թե Հունաստանն անթա­քույց ձևով զինում է Հայաստա­նին։

Հայաստա­նը և Հունաստա­նը Կիպրո­սի հետ եռա­կողմ համա­գործակցության ձևա­չափ են ստեղծել։ Իսկ Երև­ան այցի ժամա­նակ նախա­րար Դենդիասն առա­ջարկեց դիտարկել քառա­կողմ համա­գործակցության հնա­րա­վոր ձևա­չա­փի ստեղծումը Ֆրանսիա­յի և Հնդկաստա­նի հետ՝ որոնց նա անվա­նեց Հայաստա­նի և Հունաստա­նի ընդհա­նուր ընկերներ։ Հայաստա­նում Հնդկաստա­նի դեսպանն ավե­լի ուշ նշեց, որ «բոլոր չորս երկրներն էլ համա­խոհներ են, շատ մոտ գործընկերներ», սակայն «դեռ մի փոքր վաղա­ժամ է խոսել քառա­կողմ ձևա­չա­փի մասին»։
Հունի­սին Հայաստա­նի գլխա­վոր շտա­բի պետ Էդվարդ Ասրյա­նը և Հունաստա­նի ցամա­քա­յին զորքե­րի հրա­մա­նա­տար Գեորգիոս Կոստի­դի­սը հանդի­պե­ցին և քննարկե­ցին փոխգործակցությանն ու զինծա­ռա­յողնե­րի վերա­պատրաստմա­նը վերա­բե­րող հարցեր։

[շարունա­կե­լի]

Աղբյուրը՝

Առնչվող Հոդվածներ