28.6 C
Yerevan

Ադրբե­ջա­նի Հետ Վերջնագրի Լեզուն

Այժմ, երբ Ադրբե­ջա­նի ՊՆ ղեկա­վա­րը ըստ էության կրկնում է «հնարքը», ցույց տալով, թե ինչ որ մեկը Բաքվի հետ խոսում է վերջնագրի ու թելադրանքի լեզվով, բայց իրենք ամուր են ու թույլ չեն տա դա՝ այդ թվում բանա­կի մարտունա­կությամբ, պետք է թերեւս ավե­լի հավա­նա­կան համա­րել այն, որ Ադրբե­ջա­նը ոչ թե ինչ որ վերջնագրի է դիմա­կա­յում, այլ ինքն է պատրաստվում ինչ որ սադրանքի:

Հակոբ Բադալյան

Ո՞վ է Ադրբե­ջա­նի հետ խոսում վերջնագրով ու թելադրանքով

Ադրբե­ջա­նի պաշտպա­նության նախա­րար Հասա­նո­վը օգոստո­սի 3‑ին ելույթ ունե­նա­լով այդ երկրի ՊՆ կոլե­գիա­յի նիստում, հայտա­րա­րել է, որ բանա­կը պետք է միշտ պահի իր մարտունա­կությունը եւ պատրաստ լինի պատասխա­նել ցանկա­ցած սադրանքի, «որպեսզի ոչ ոք իրենց հետ չկա­րո­ղա­նա խոսել վերջնագրի եւ թելադրանքի լեզվով»: Հետաքրրքիր է, այդ ո՞վ է Բաքվի հետ խոսում թելադրանքի եւ վերջնագրի լեզվով, ինչպես ակնարկում է Հասա­նո­վը: Այն, որ Ադրբե­ջանն ինքն է այդ լեզվով խոսում արդեն մի քանի տարի, բավա­կա­նին բացա­հայտ է:

Ադրբե­ջանն այդ լեզվով խոսում է Հայաստա­նի հետ, իրա­կա­նացնե­լով շանտա­ժի քաղա­քա­կա­նություն եւ փորձե­լով կորզել այդ կերպ քաղա­քա­կան զիջումներ: Բայց, որ ինչ որ մեկը թելադրանքի ու վերջնագրի լեզվով խոսի Ադրբե­ջա­նի հետ, կարծես թե նկա­տե­լի չէ: Թե՞ դա տեղի է ունե­նում այսպես ասած սենյակնե­րում, ինչպես մի անգամ 2016-ին Իլհամ Ալիեւն էր հայտա­րա­րել, թե փակ դռնե­րի հետեւում իրե­նից պահանջում են ճանա­չել Արցա­խի անկա­խությունը: Հայ հանրության մեջ առ այսօր այդ հայտա­րա­րությունը քննարկումնե­րի ու ներքա­ղա­քա­կան բանա­վե­ճե­րի առարկա է: Ներկա­յիս իշխա­նության ընդդի­մա­խոս նախկին իշխա­նության ներկա­յա­ցուցիչնե­րը բերե­լով այդ փաստարկը փորձում են ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյա­նը կեղծում է, ասե­լով, թե իրա­կա­նում ոչ ոք պատրաստ չէր ճանա­չել Արցա­խը Ադրբե­ջա­նի կազմից դուրս: Սակայն, իրո­ղություննե­րի տրա­մա­բա­նությունը քիչ հավաստի է դարձնում, թե Ալիեւը եղել է այդպի­սի ճնշման տակ:

Դա բոլո­րո­վին չի նշա­նա­կում, թե հավաստի է դառնում Նիկոլ Փաշինյա­նի եւ ներկա­յիս իշխա­նության այն պնդումը, թե Արցա­խը Ադրբե­ջա­նի մաս Հայաստա­նը ճանա­չել էր վաղուց՝ 2018-ից առաջ: Այդ հայտա­րա­րությունը պարզա­պես պրո­գանդիստա­կան հնարք է, ոչ ավե­լի: Բայց, թերեւս պրո­պա­գանդիստա­կան հնարք է նաեւ Ալիեւի հայտա­րա­րությունը, ցույց տալ հանրությա­նը, թե ինքն այնքան հերո­սա­կան ղեկա­վար է, որ չի ընկրկում Արցա­խը ճանա­չե­լու միջազգա­յին ճնշման առաջ: Գործնա­կա­նում, այդօ­րի­նակ հնարքնե­րի ներքո Ադրբե­ջա­նը պատրաստվում էր միջազգա­յին հանրության լռության պայմաննե­րում պատե­րազմ սանձա­զերծել Արցա­խի դեմ՝ այն ամբողջությամբ օկուպացնե­լու նպա­տա­կով, խաղա­լով հենց միջազգա­յին դերա­կա­տարնե­րի օրե­ցօր ուժգնա­ցող շահե­րի բախման վրա:

Այժմ, երբ Ադրբե­ջա­նի ՊՆ ղեկա­վա­րը ըստ էության կրկնում է «հնարքը», ցույց տալով, թե ինչ որ մեկը Բաքվի հետ խոսում է վերջնագրի ու թելադրանքի լեզվով, բայց իրենք ամուր են ու թույլ չեն տա դա՝ այդ թվում բանա­կի մարտունա­կությամբ, պետք է թերեւս ավե­լի հավա­նա­կան համա­րել այն, որ Ադրբե­ջա­նը ոչ թե ինչ որ վերջնագրի է դիմա­կա­յում, այլ ինքն է պատրաստվում ինչ որ սադրանքի: Հատկանշա­կան է, որ դա տեղի է ունե­նում այն ժամա­նա­կա­հատվա­ծում, երբ Մերձա­վոր Արեւելքը հերթա­կան անգամ հայտնվել է պատե­րազմի «կարմիր եզրագծին»: Ադրբե­ջա­նի ագրե­սիա­յի միջա­վայրա­յին սնուցման աղբյուրը մշտա­պես եղել է Մերձա­վոր Արեւելքի իրա­վի­ճա­կը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ