28 C
Yerevan

Կիպրո­սում Սրացու՞մ Է Սպասվում

«ՀԿԹՀ»-ն միջազգա­յին ճանա­չե­լու ի՞նչ ռեսուրս ունի Թուրքիան, հատկա­պես երբ վերջին շրջա­նում փոքր-ինչ բարե­լա­վել է Հունաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը:

Վահրամ Աթա­նեսյան

Կիպրո­սի հյուսի­սի թուրքա­կան օկուպա­ցիոն ռեժի­մի դրա­ծո Էրսան Թաթա­րը մերժել է ՄԱԿ‑ի գլխա­վոր քարտուղա­րի հրա­վե­րը և ոչ մի իմաստ չի տեսնում, որ նրա միջնորդությամբ հանդի­պի Կիպրո­սի նախա­գահ Նիկո Խրիստո­դուլի­դի­սի հետ: Վերջինս օգոստո­սի 2‑ին հայտնել է, որ պատրաստ է Նյու Յորքում հանդի­պել Կիպրո­սի թուրքա­կան համայնքի ներկա­յա­ցուցչի հետ՝ քննարկե­լու կղզու միա­վորման և միասնա­կան պետության կազմա­վորման հարցը:

Էրսեն Թաթա­րը, սակայն, գտնում է, որ դաշնա­յին պետություն ստեղծե­լու վերջին հնա­րա­վո­րությունը բաց է թողնված, ինքը կբա­նակցի միայն մի դեպքում՝ երբ «Հյուսի­սա­յին Կիպրո­սի թուրքա­կան հանրա­պե­տությունը» կճա­նաչվի որպես սուվե­րեն պետություն: Թուրքիա­յի նախա­գահ Էրդո­ղա­նը հայտա­րա­րել է, որ «ՀԿԹՀ» միջազգա­յին ճանա­չումը «թուրքա­կան աշխարհի առաջնա­հերթությունն է»:

Այդ հարցում, երև­ում է, Թուրքա­կան պետություննե­րի կազմա­կերպությունը միասնա­կան չէ: Հուլի­սի սկզբին Էրդո­ղա­նը հույս էր հայտնել, որ «ՀԿԹՀ»-ն ԹՊԿ Շուշիի գագաթնա­ժո­ղո­վում առնվազն դիտորդի կարգա­վի­ճակ կստա­նա: Գագա­թա­ժո­ղո­վից մեկ օր առաջ Էրսեն Թաթա­րը Բաքվում էր, բայց որո­շում չընդունվեց: ԹՊԿ անդամնե­րից Կիպրո­սի հյուսի­սի թուրքա­կան օկուպա­ցիոն ռեժի­մը հրա­պա­րա­կա­յին շփումներ միայն Ադրբե­ջա­նի հետ ունի:

Ըստ տեղե­կություննե­րի, Բաքվում «ՀԿԹՀ»-ն ներկա­յա­ցուցչություն է բացել, և կողմե­րը ուսա­նողնե­րի փոխա­նակման, գիտա­կան և մշա­կութա­յին, զբո­սաշրջության բնա­գա­վա­ռում կապե­րի խորացման հուշա­գիր են ստո­րագրել: Այդուհանդերձ, պաշտո­նա­կան ճանաչման և դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություննե­րի հաստատման որո­շում դեռևս ընդունված չէ:

ՄԱԿ‑ի գլխա­վոր քարտուղար Գուտե­րե­շի հրա­վե­րը չընդունե­լով՝ «ՀԿԹՀ» նախա­գահ Թաթա­րը, անշուշտ, կատա­րում է Թուրքիա­յի նախա­գա­հի հանձնա­րա­րությունը: Բանակցություններ վարել կնշա­նա­կի հրա­ժարվել անկա­խության միջազգայնացման նպա­տա­կադրվա­ծությունից: Բայց խնդիր է, թե թուրքա­խոս պետություննե­րից ո՞վ է ճանա­չե­լու «ՀԿԹՀ» անկա­խությունը, և ո՞վ է մարտահրա­վեր նետե­լու միջազգա­յին հանրությա­նը:

Բաքվի փորձա­գետնե­րը երբեք չեն թաքցրել, որ Ադրբե­ջա­նը Կիպրո­սի հյուսի­սի ռեժի­մը կճա­նա­չի միայն Լեռնա­յին Ղարա­բա­ղի հարցը լուծե­լուց հետո: Լեռնա­յին Ղարա­բա­ղի խնդիրն իրա­վա­կան առումով լուծված չէ: ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին Իլհամ Ալիևի դիտարկումնե­րը մի նպա­տակ ունեն՝ վերջնա­կա­նա­պես փակել ԼՂ խնդի­րը:

Ըստ երև­ույթին, այդ հարցում նրան աջակցե­լու է նաև Էրդո­ղա­նը, բայց Մինսկի խմբի անդամներ են նաև ԱՄՆ‑ը, Ռուսաստա­նը և Ֆրանսիան, երկրներ, որոնք չեն ճանա­չում «ՀԿԹՀ»-ն: Ալիևը կարո՞ղ է տեղի տալ Էրդո­ղա­նի ճնշումնե­րին և պաշտո­նա­պես ճանա­չել «ՀԿԹՀ»-ն: Ի՞նչ հետև­անքներ կունե­նա նրա այդ քայլը, եթե թուրքա­խոս մյուս պետություննե­րը չմիա­նան:

Ուկրաի­նա­յում պատե­րազմի բռնկումից կարճ ժամա­նակ անց փորձա­գի­տա­կան կարծիք շրջա­նառվեց, որ Ռուսաստա­նը «ՀԿԹՀ»-ն կճա­նա­չի, եթե Թուրքիան Ղրի­մը ճանա­չի որպես ռուսաստա­նա­պատկան: Անկա­րան այդ քայլին չգնաց և շարունա­կում է կապե­րը խորացնել Ղրի­մի թաթա­րա­կան համայնքի հետ:

Ուշագրավ է, որ Հայաստա­նի և Թուրքիա­յի հատուկ բանագնացնե­րի հանդիպման օրը արտգործնա­խա­րար Արա­րատ Միրզո­յա­նը գտնվել է Կիպրո­սում, որտեղ ընդունվել է Երև­ա­նում և Նիկո­սիա­յում դեսպա­նատներ բացե­լու որո­շում: Կիպրո­սը Եվրա­միության անդամ է, և Բրյուսե­լը ճանա­չում է Նիկո­սիա­յի կառա­վա­րությունը:

«ՀԿԹՀ»-ն միջազգա­յին ճանա­չե­լու ի՞նչ ռեսուրս ունի Թուրքիան, հատկա­պես երբ վերջին շրջա­նում փոքր-ինչ բարե­լա­վել է Հունաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը: Բայց Կիպրո­սի հյուսի­սի թուրքա­կան օկուպա­ցիոն ռեժի­մը Եվրո­պա­յի անվտանգության և միասնա­կա­նության համար «դանդաղ գործո­ղության» սպառնա­լիք է: Ալիևը կգնա՞ սրացման, կհա­կադրվի՞ Եվրա­միությա­նը, որի հետ էներգե­տիկ ծրագրեր ունի:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ