21.6 C
Yerevan

Օլիմպիա­կան Ոդի­սա­կան

Մենք պետք է շնորհա­կա­լություն հայտնենք մեր մարզիկնե­րին ու փորձենք հասկա­նալ, թե ինչո՞ւ մեզ մոտ ոչինչ չի ստացվում մյուս սպորտաձև­ե­րում։ Ինչո՞ւ հայկա­կան ֆուտբո­լը չի կարո­ղա­նում ազատվել իր ճահճա­ցած վիճա­կից, ինչո՞ւ հայ ավտոարշա­վորդներ չունենք, ինչո՞ւ հայ բռնցքա­մարտիկնե­րը օտար դրո­շի տակ են փառք ձեռք բերում և նմա­նա­տիպ տարա­տե­սակ ինչուներ։

Արա­յիկ Մկրտումյան

2024թ․ Փարի­զի Օլիմպիա­կան խաղե­րի արդյունքնե­րով Հայաստանն ունի չորս մեդալ՝ երեք արծաթ և մեկ բրոնզ։ Շնորհա­վո­րում ենք հայ մարզիկնե­րին նրանց պայքա­րի, մեզ նվի­րած ուրա­խության պահե­րի, ինչպես նաև այն բանի համար, որ հայոց եռա­գույնը ծածանվում է լավա­գույննե­րի շարքում։ Չմո­ռա­նանք նաև նշել, որ արծա­թե մեդալ նվա­ճած Արթուր Ալեքսանյանն իր սպորտաձև­ում նվա­ճել է հնա­րա­վոր բոլոր տիտղոսնե­րը՝ քաղա­քա­յին-մարզա­յի­նից մինչև Եվրո­պա­յի, աշխարհի ու Օլիմպիա­կան մրցումնե­րի արդյունքում։ Արդար չի լինի Արթուր Ալեքսանյա­նից պահանջել ավե­լին, արդար չի լինի նրա­նից անվերջ պահանջել միշտ լինել առա­ջի­նը։ Նա այսպես թե այնպես առա­ջիննե­րից մեկն է, լավա­գույննե­րից մեկը ողջ աշխարհում։
Բայց հիմա պետք է խոսել մեկ այլ երև­ույթի մասին։ 1996թ․ առ այսօր Հայաստանն ունի երկու օլիմպիա­կան ոսկի, որ նվա­ճել են 1996թ․ Արմեն Նազարյա­նը և 2016թ․ Արթուր Ալեքսանյա­նը։
Այստեղ մենք պետք է նշենք երկու երև­ույթ։ Առա­ջինն այն է, որ մեր սպորտա­յին հաջո­ղություննե­րը արձա­նագրվում են հիմնա­կա­նում ըմբշա­մարտի և ծանրա­մարտի ոլորտում և երկրորդ՝ սպորտը անհա­տա­կան երև­ույթ չէ, այլ պետա­կան-հասա­րա­կա­կան։
Որքան էլ հրա­շա­լի լինեն ծանրա­մարտում և ըմբշա­մարտում մեր հաղթա­նակնե­րը և հատկա­պես նաև այդ պատճա­ռով, մենք չենք կարող բավա­րարվել միայն դրա­նով։ Երկու սպորտաձև­երն էլ բավա­կան լոկալ են, այնպի­սի տարա­ծում չունեն ինչպես օրի­նակ մեծ թենի­սը, ավտոմրցումնե­րը, բասկետբո­լը, ֆուտբո­լը և այլն։ Մենք խոշոր հաշվով Արթուր Ալեքսանյա­նի և նրա ընկներնե­րի ուսե­րին ենք թողել հայկա­կան սպորտի զարգացման ողջ ծանրությունը և պահանջում ենք, որպեսզի Արթուրը միայնակ հաղթի և այնպես հաղթի, որ մենք Արթուրի հաջո­ղությամբ ծածկենք մեր անհա­ջո­ղություննե­րը մյուս ոլորտնե­րում։ Դա արդար չէ և Արթուրն էլ ռոբոտ չէ։ Մենք պետք է շնորհա­կա­լություն հայտնենք մեր մարզիկնե­րին ու փորձենք հասկա­նալ, թե ինչո՞ւ մեզ մոտ ոչինչ չի ստացվում մյուս սպորտաձև­ե­րում։ Ինչո՞ւ հայկա­կան ֆուտբո­լը չի կարո­ղա­նում ազատվել իր ճահճա­ցած վիճա­կից, ինչո՞ւ հայ ավտոարշա­վորդներ չունենք, ինչո՞ւ հայ բռնցքա­մարտիկնե­րը օտար դրո­շի տակ են փառք ձեռք բերում և նմա­նա­տիպ տարա­տե­սակ ինչուներ։
Սպորտը ոչ միայն զանգվածնե­րին զբա­ղեցնե­լու ու կառա­վա­րե­լու միջոց է, ոչ միայն առողջ ապրե­լա­կերպ է, այլև հասա­րա­կության որա­կը ստուգող ևս մեկ միջոց։ Հայաստա­նում այդ ոլորտը ևս բավա­կան ծանր վիճա­կում է։ Առողջ հասա­րա­կությունը, ինքն իր վրա վստահ, իր ուժը գիտակցող և իրեն գնա­հա­տող հասա­րա­կությունը երբեք թույլ չի տա, որ իր սպորտա­յին հաջո­ղություննե­րը նման ցածր մակարդա­կում լինեն։ Ուժեղ հասա­րա­կությունը թույլ չի տա, որ խծբ‑ը ավե­րի իր ֆուտբո­լը։ Առողջ հասա­րա­կությունը չի հանդուրժի տարի­նե­րով խայտա­ռակ պարտություններ ֆուտբո­լում ու զրո ներկա­յություն ոլորտնե­րում։ Չմո­ռա­նանք, որ տարի­նե­րով հայկա­կան ֆուտբոլրը թաղված է սկանդա­լա­յին կոռուպցիա­յի մեջ, չմո­ռա­նանք, որ նույնիսկ քաղա­քա­յին դպրո­ցա­կան թիմե­րում տասնյակ տարի­ներ շարունակ խաղում էին ծանո­թի երե­խա­նե­րը, այլ ոչ թե նրանք, ովքեր իրոք կարող էին խաղալ։ Եվ այսպես էլ ծանո­թի խաթր Հայաստա­նում ամեն ինչ մղվեց երրորդ պլան։ Ընդ որում ոչ միայն սպորտում։ Մենք չունենք նոբելյան մրցա­նա­կա­կիր ՀՀ քաղա­քա­ցի, չունենք համաշխարհա­յին ճանաչման հասած գեղարվեստա­կան ֆիլմ, աանի­մա­ցիոն ֆիլմ, որևէ նկար, ինչ որ գյուտ, թատե­րա­կան ներկա­յա­ցում, կրթա­կան ձեռքբերում․․․․այսինքն չունենք ՀՀ ձեռքբե­րում աշխարհում։ Ունենք անհատ հայեր, ովքեր ներկա­յացնում են ուրիշ դրոշներ։ Այսինքն խելք ունենք, բայց չի ստացվում ՀՀ դրո­շի ներքո անել այդ։ Իսկ ովքե՞ր են եղել ու շարունա­կում են մնալ Հայաստա­նում այդ ամե­նի պատասխա­նա­տունե­րը։ Խնամի-ծանոթ-բարեկամնե՞րը։
Այս ամենն իհարկե ինչ որ չափով հարա­բե­րա­կան է, քանի որ բոլոր ժողո­վուրդներն էլ այս կամ այն չափով ունեն սպորտում իրենց ուժեղ և թույլ կողմե­րը, բայց մի բան է երբ կա ուժեղ և թույլ կողմ, մեկ այլ բան է, երբ ունես մի քանի հերոս-մարզիկներ և խայտա­ռակ բացա­կա­յություն համաշխարհա­յին սպորտում որպես այդպի­սին։ Նկա­տե­լի է նաև, որ Հայաստա­նում հաջո­ղության է հասնում անհա­տա­կան սպորտը և ձախողվում թիմա­յին սպորտը։ Հայ մարզիկնե­րը հաղթում են այնտեղ, ուր պայքա­րը միայն իրենք են տանում՝ շախմատ, ըմբշա­մարտ, ծանրա­մարտ և պարտվում այնտեղ, ուր պիտի թիմա­յին պայքար ընթա­նա՝ ֆուտբոլ և այլն։

Այս առումով բավա­կան հետաքրքիր անդրա­դարձեր կատա­րել Սոսի Թաթիկյանն ու քաղա­քա­գետ Հակոբ Բադալյա­նը։

Հակոբ Բադալյա­նի գրա­ռումը՝ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Սոսի Թաթիկյա­նի գրա­ռումը՝ Սոսի Թաթիկյա­նի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ