21.6 C
Yerevan

ՀԱՊԿ֊ը Լուռ Է Նաև Մոսկվա­յի Համար

Գրե­թե անա­ռարկե­լի է, որ անցած մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստա­նը որեւէ արտա­քին աջակցություն չի ստա­ցել: Անգամ լավա­գույն դեպքում դժվար է պատկե­րացնել, որ զորքե­րի մարտա­կան ոգին բարձրա­ցել է:

Վահրամ Աթա­նեսյան

Ռուսաստա­նը Պուտի­նը առնվազն «մեկուկես անգամ ոչ ադեկվատ է»:

Կուրսկի ուղղությամբ ուկրաի­նա­կան «ճեղքումից» մեկ շաբաթ անց Ռուսաստա­նի նախա­գահ Պուտի­նը վերջա­պես «օպե­րա­տիվ խորհրդակցություն» է հրա­վի­րել, բայց հեռա­վար կարգով՝ Նովո-Օգարյո­վո­յի նստա­վայրից: Նա պաշտպա­նության նախա­րա­րության առջեւ «հակա­ռա­կորդին դուրս մղե­լու, ճզմե­լու» խնդիր է դրել:

ՌԴ սուվե­րեն տարածք «ներխուժած» ուկրաի­նա­կան զորախմբի «հաղթա­կան ռազմերթի» սպա­սե­լիքներ նույնիսկ պաշտո­նա­կան Կիեւը չունի։ Ուկրաի­նա­յի նախա­գահն ասել է, որ ռազմա­գործո­ղության նպա­տա­կը «պատե­րազմը հակա­ռա­կորդի տարածք տեղա­փո­խելն է»։ ՌԴ նախա­գա­հի գնա­հատմամբ՝ «Կիեւի ռեժի­մը փորձում է բանակցություննե­րի համար նպաստա­վոր իրա­վի­ճակ ստեղծել»։

Նա, սակայն, ավե­լացնում է, որ խոսք չի կարող լինել այն մարդկանց հետ բանակցություննե­րի մասին, ովքեր «առանց տարբե­րության հարվածներ են հասցնում խաղաղ բնա­կիչնե­րին, քաղա­քա­ցիա­կան ենթա­կա­ռուցվածքնե­րին կամ փորձում սպառնա­լիքներ ստեղծել միջուկա­յին էներգե­տի­կա­յի օբյեկտնե­րի համար»։

Ուկրաի­նա­կան զորա­խումբը Կուրսկում, հավա­նա­բար, ամե­նեւին էլ «ճերմակ աղավնի» չէ, բայց «պատե­րազմա­կան հանցա­գործություննե­րի եւ դիա­կապտության» հարցե­րը, որքան էլ կողմե­րը դրանք քարոզչա­կան մակարդա­կում շեշտադրեն, երկրորդա­կան կամ երրորդա­կան նշա­նա­կություն ունեն:

Ռուսաստա­նի նախա­գա­հը վստահ է, որ Կուրսկի մարզ ուկրաի­նա­կան ներթա­փանցումը ոչ թե նվա­զեցրել, այլ առնվազն մեկուկես անգամ բարձրացրել է Դոնբա­սում եւ Ուկրաի­նա­յի արեւելյան մարզե­րում գործող ռուսա­կան զորքե­րի եւ «կամա­վորնե­րի» մարտա­կան ոգին։ Ավե­լին, Ռուսաստա­նի նախա­գա­հը կարծում է, որ Մոսկվա­յին աջակցում են նաեւ դաշնա­կից եւ չեզոք երկրնե­րը։

Ոչ ոք անգամ 21-րդ դարում չի բեկա­նել «պատե­րազմում՝ ինչպես պատե­րազմում» քարոզչություն իրա­կա­նացնե­լու իրա­վունքը: Բայց արդյո՞ք աշխարհը, միջազգա­յին հանրությունն այդ գնա­հա­տա­կանն էր ակնկա­լում Ռուսաստա­նի նախա­գա­հից: Նա ասում է, որ «Կիեւի ռեժի­մը կատա­րել է արեւմտյան տերե­րի պատվե­րը»: Որքանո՞վ է այս գնա­հա­տա­կա­նը ստույգ եւ, որ ավե­լի կարեւոր է, որքանո՞վ է այն համա­պա­տասխա­նում առկա իրա­վի­ճա­կին։

Որքանո՞վ է իրա­կա­նությա­նը մոտ այն պատկե­րա­ցումը, որ Կուրսկ ուկրաի­նա­կան ներթա­փանցումը «մեկուկես անգամ բարձրացրել է» Դոնբա­սում կռվող ռուս զինվո­րա­կաննե­րի եւ «կամա­վորնե­րի» մարտա­կան ոգին:

Գրե­թե անա­ռարկե­լի է, որ անցած մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստա­նը որեւէ արտա­քին աջակցություն չի ստա­ցել: Անգամ լավա­գույն դեպքում դժվար է պատկե­րացնել, որ զորքե­րի մարտա­կան ոգին բարձրա­ցել է:

Ի վերջո, Ուկրաի­նա­յին հաջողվել է պատե­րազմը տեղա­փո­խել Ռուսաստա­նի տարածք: ՌԴ նախա­գա­հը, ԶՈՒ‑ի գերա­գույն գլխա­վոր հրա­մա­նա­տա­րը, իհարկե, իրա­վա­սու է բանա­կի առջեւ դնել «հակա­ռա­կորդին ճզմե­լու, Ռուսաստա­նի տարածքից դուրս մղե­լու» մարտա­կան խնդիր, եւ զորքն էլ պարտա­վոր է ենթարկվել այդ հրա­մա­նին: Բայց դա որքանո՞վ է ստեղծված իրա­վի­ճա­կին քաղա­քա­կան առումով ադեկվատ:

Ռուսաստա­նի ռազմա-քաղա­քա­կան էլի­տան, հասկա­նա­լի է, հրա­պա­րա­կա­յին նահանջի տեղ չունի: Բայց մի՞թե նրա նպա­տակն իրա­կա­նում Ուկրաի­նա­յի ոչնչա­ցումն է, կամ դա «կարմիր գիծ» է, որից նահանջը վտանգում է Ռուսաստա­նի պետա­կա­նության փլուզումը՝ ինչպես նախա­գահ Պուտի­նը է ձեւա­կերպել:

Կուրսկի մարզ ուկրաի­նա­կան ներթա­փանցումը, երեւի, պատե­րազմը կանգնեցնե­լու «վերջին հուսա­հատ փորձն» է: Ռուսաստա­նի նախա­գա­հը փաստա­ցի մերժում է «արժա­նա­պատվության փոխա­նակման» առա­ջարկությունը եւ «մահա­ցու» պատե­րազմի որո­շում ընդունում: Պետք է արձա­նագրել, որ դա աշխարհա­քա­ղա­քա­կան առկա իրա­վի­ճա­կին նվա­զա­գույնը մեկուկես անգամ ադեկվատ չէ:

Հոդվա­ծը ՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ