21.6 C
Yerevan

ՌԴ «ԿԳԲ֊ացվող» Բանա­կը

Տեղե­կատվա­կան հնարքը, որ Դյումինն «ուղղա­կիո­րեն չի գլխա­վո­րի բանա­կը և ուժա­յին մյուս մարմիննե­րի տեղա­կան կառույցնե­րը», բացա­հայտ այլա­սա­ցություն է։ Գենե­րալ-գնդա­պետ Դյումի­նի վրա դրվել է «հակա­ռա­կորդին Կուրսկից դուրս մղե­լու, դիվերսիոն-հետա­խուզա­կան խմբե­րը ոչնչացնե­լու» մարտա­կան առա­ջադրանք։

Վահրամ Աթա­նեսյան

Պուտի­նը «դաշտա­յին» գենե­րալնե­րին չի վստա­հում

Օգոստո­սի 13-ից Կուրսկի մարզում «հակաա­հա­բեկչա­կան գործո­ղության» կոորդի­նա­տոր է նշա­նակվել ՌԴ նախա­գա­հի օգնա­կան Ալեքսեյ Դյումի­նը: Նման որո­շում, ինչպես հայտնում է ռուսաստանյան մամուլը, Վլա­դի­միր Պուտի­նը կայացրել է օգոստո­սի 12‑ի աշխա­տանքա­յին խորհրդակցության արդյունքնե­րով:

Ալեքսեյ Դյումի­նը բարձրաստի­ճան զինվո­րա­կան է՝ գենե­րալ-գնդա­պետ, Ռուսաստա­նի հերոս։ Կրթությամբ ռազմա­կան հատուկ կապի մասնա­գետ է և Կրեմլի անվտանգա­յին ծառա­յություննե­րում է գտնվել Ելցի­նի պաշտո­նա­վարման շրջա­նից։

Բաց աղբյուրնե­րի տեղե­կություննե­րով՝ Դյումին որո­շա­կի ժամա­նա­կա­հատված ծառա­յել է որպես Զինված ուժե­րի ԳԾ Գլխա­վոր հետա­խուզա­կան վարչության պետի տեղա­կալ, եղել է ցամա­քա­յին զորքե­րի շտա­բի պետ, պաշտպա­նության փոխնա­խա­րար, նշա­նակվել է Տուլա­յի նահանգա­պետ։ Դյումի­նը 52 տարե­կան է։ Որոշ աղբյուրնե­րի ասե­լով՝ նա «համարվում է Պուտի­նի երեք հավա­նա­կան իրա­վա­հա­ջորդնե­րից մեկը»։

Նրա մասին «հետա­խուզա­կան լեգենդ» կա, որ կազմա­կերպել է «կանաչ մարդուկնե­րի» մուտքը Ղրիմ, որ առանց լուրջ բարդություննե­րի գրա­վել են թերակղզու բոլոր ռազմա­կան կառույցնե­րը և ապա­հո­վել բնակչության «ազատ կամարտա­հայտության հանրաքվեի անցկա­ցումը»։ Մինչ այդ Դյումի­նը կազմա­կերպել է Ուկրաի­նա­յի նախա­գահ Յանուկո­վի­չի Ռուսաստան «էվա­կուա­ցիան»։

Ըստ երև­ույթին, Վլա­դի­միր Պուտի­նը Դյումի­նին Ռուսաստա­նի հերո­սի կոչման է արժա­նացրել հենց Ղրի­մի «ազա­տագրման» և Յանուկո­վի­չին Ռուսաստան «էվա­կուացնե­լու» հատուկ գործո­ղություննե­րը հաջո­ղությամբ իրա­կա­նացնե­լու համար։

Կուրսկի և Բելգո­րո­դի մարզեր ուկրաի­նա­կան զորախմբի և դիվերսիոն-հետա­խուզա­կան ջոկատնե­րի ներթա­փանցումը, երև­ում է, Ռուսաստա­նի ռազմա-քաղա­քա­կան վերնա­խա­վում հակա­սություններ է բացա­հայտել։ Հետա­խուզությունում ծանրակշիռ անցյալ ունե­ցող Ալեքսեյ Դյումի­նին նշա­նա­կե­լով «հակաա­հա­բեկչա­կան գործո­ղություննե­րի կոորդի­նա­տոր», Ռուսաստա­նի նախա­գա­հը փաստա­ցի անվստա­հություն է հայտնում ռազմա­ճա­կա­տի այդ ուղղության «դաշտա­յին» գենե­րալնե­րին։

Տեղե­կատվա­կան հնարքը, որ Դյումինն «ուղղա­կիո­րեն չի գլխա­վո­րի բանա­կը և ուժա­յին մյուս մարմիննե­րի տեղա­կան կառույցնե­րը», բացա­հայտ այլա­սա­ցություն է։ Գենե­րալ-գնդա­պետ Դյումի­նի վրա դրվել է «հակա­ռա­կորդին Կուրսկից դուրս մղե­լու, դիվերսիոն-հետա­խուզա­կան խմբե­րը ոչնչացնե­լու» մարտա­կան առա­ջադրանք։

Իսկ նման խնդիր լուծե­լու համար նա պետք է ունե­նա համա­պա­տասխան լիա­զո­րություններ՝ որպես ՌԴ նախա­գա­հի, ԶՈՒ գերա­գույն գլխա­վոր հրա­մա­նա­տա­րի անձնա­կան ներկա­յա­ցուցիչ: Շատ որո­շա­կի իմաստով Կուրսկի ուղղությամբ մարտա­կան գործո­ղություննե­րի համար անմի­ջա­կան պատասխա­նատվություն նույնպես Պուտինն է ստանձնում:

Պետք է ենթադրել, որ Կուրսկի մարզում մոտա­կա օրե­րին ծավալվե­լու են վճռա­կան մարտեր։ Եթե «ուկրաի­նա­կան օկուպա­ցիան» երկա­րաձգվի, ապա Կրեմլում և նրա շուրջ կարող են ներքին խարդա­վանքներ ծավալվել։ Կիև­ում չեն թաքցնում, որ հանդուգն ռազմա­գործո­ղության հիմնա­կան նպա­տա­կը Ռուսաստա­նում ներքին անկա­յունություն ստեղծելն է։

Բայց եթե «դաշտա­յին» գենե­րալնե­րը «հոգնել են» կամ «եղբայրասպան պատե­րազմն անի­մաստ են համա­րում», ապա ի՞նչ կարող է անել Ալեքսեյ Դյումի­նը: Ռազմա-դաշտա­յին «դատարա՞ն» է ստեղծե­լու, թե՞ վերա­կանգնե­լու է «սմերշը»:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ