21.6 C
Yerevan

Իրա­նի Զորա­շարժա­յին Ակնարկը Բաքվին

Օրեր առաջ Թեհրա­նից Բաքու մեկնած ՌԴ ԱԽ քարտուղար, պաշտպա­նության նախկին նախա­րար Շոյգուն թերեւս Իրա­նից Ադրբե­ջան էր տարել այդ տրա­մա­բա­նությամբ հաղորդագրություն, սակայն հնա­րա­վոր է, որ Կուրսկի մարզում ստեղծված բարդ իրա­վի­ճա­կից հետո Թեհրանն ունի մտա­վա­խություն, որ Ռուսաստա­նի բարդություննե­րը կարող են թուլացնել այդ հաղորդագրությունը Բաքվի համար եւ առա­ջացնել «գայթակղություններ»:

Հակոբ Բադալյան

Իրա­նի Կասպյան Զորա­վարժության Ազդա­կը Բաքվին

Իրա­նը ռազմա­ծո­վա­յին ուժե­րի զորա­վարժություն է սկսել Կասպից ծովում, Ադրբե­ջա­նի սահմա­նի մերձա­կայքում: Ըստ իրա­նա­կան աղբյուրնե­րի, վարժանքնե­րի նպա­տա­կը նավա­տորմի պաշտպա­նա­կան կարո­ղություննե­րի ընդլայնումն է: Իրա­նի զորա­վարժությունը տեղի է ունե­նում Իսրա­յե­լին հարվա­ծի «սպասման» ռեժի­մում: Ընդ որում, Ադրբե­ջա­նի սահմա­նա­կից ջրե­րում անցկացվող զորա­վարժությունն ուշադրության է արժա­նի բրի­տա­նա­կան Տելեգրաֆի այն տեղե­կության ֆոնին, որ Իրա­նի նախագֆահ Փեզեշկիա­նը կողմնա­կից է Իսրա­յե­լին անուղղա­կի հարվա­ծի տարբե­րա­կին, երբ հարվա­ծը կլի­նի ոչ թե Իսրա­յե­լի տարածքին, այլ ուրիշ երկրնե­րում իսրա­յե­լա­կան հենա­կե­տե­րին, հարվա­ծից հետո խոսել այդ մասին տվյալ երկրնե­րի հետ եւ աայդպի­սով փակել թեման:

Ըստ Տելեգրաֆի, խոսքն այդ թվում վերա­բե­րում է Ադրբե­ջա­նում իսրա­յե­լա­կան հենա­կե­տե­րին: Ընդ որում, ուշագրավ է, որ այս տեղե­կության ֆոնին տարածվեց նաեւ մեկ այլ տեղե­կություն, որ Իսրա­յե­լի Վրաստա­նում ու Ադրբե­ջա­նում գտնվող իր զինծա­ռա­յողնե­րին հրա­հանգել է արագ հեռա­նալ: Ադրբե­ջա­նա­կան մամուլում եղավ տեղե­կություն, թե Բաքուն ակնկա­լում է, որ Թեհրա­նը կհերքի Փեզեշկիա­նի վերա­բերյալ Տելեգրաֆի տարա­ծած տեղե­կատվությունը: Սակայն, ոչ միայն չկա Թեհրա­նի հերքում, այլ Թեհրա­նը զորա­վարժություն է անցկացնում Ադրբե­ջա­նին սահմա­նա­կից կասպյան ջրե­րում, դրա­նով կարծես թե հաստա­տե­լով Տելեգրաֆի տեղե­կությունը, որ քննարկվում է ընդհուպ նաեւ ոչ Իսրա­յե­լի տարածքին հարվա­ծե­լու, այլ ռեգիո­նալ ուրիշ երկրնե­րում իսրա­յե­լա­կան հենա­կե­տեր խոցե­լու տարբե­րա­կը:

Բայց, կհարվա­ծի՞ Իրանն Ադրբե­ջա­նի տարածքին, որքան էլ խոսքը իսրա­յե­լա­կան հենա­կե­տե­րի մասին է, որոնք ի դեպ հիմնա­կա­նում տեղա­կայված են 44-օրյա պատե­րազմի հետեւանքով օկուպացված տարածքնե­րում: Չէ՞ որ դա էապես կսրի ադրբե­ջա­նա-իրանյան հարա­բե­րությունը, որը իհարկե այսօր էլ ջերմ չէ, սակայն նվա­զա­գույնը բերվել է բնա­կա­նո­նության ինչ որ ռեժի­մի: Ըստ ամե­նայնի, Իրանն առա­ջի­նը չի հարվա­ծի, բայց ցույց է տալիս, որ Ադրբե­ջա­նում Իսրա­յե­լի հենա­կե­տե­րից իր դեմ որեւէ գործո­ղություն ֆիքսե­լու դեպքում՝ կպա­տասխա­նի: Դա թերեւս ոչ այնքան Իսրա­յե­լին, որքան Ադրբե­ջա­նին զգուշացնե­լու, զգոն պահե­լու համար է:

Օրեր առաջ Թեհրա­նից Բաքու մեկնած ՌԴ ԱԽ քարտուղար, պաշտպա­նության նախկին նախա­րար Շոյգուն թերեւս Իրա­նից Ադրբե­ջան էր տարել այդ տրա­մա­բա­նությամբ հաղորդագրություն, սակայն հնա­րա­վոր է, որ Կուրսկի մարզում ստեղծված բարդ իրա­վի­ճա­կից հետո Թեհրանն ունի մտա­վա­խություն, որ Ռուսաստա­նի բարդություննե­րը կարող են թուլացնել այդ հաղորդագրությունը Բաքվի համար եւ առա­ջացնել «գայթակղություններ»: Ադրբե­ջա­նի սահմա­նին Իրա­նի կասպյան զորա­վարժությունը թերեւս Բաքվին այդպի­սի գայթակղություննե­րից զերծ պահե­լու համար է:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ