21.6 C
Yerevan

Իրա­նը Երկընտրանքի Առաջ

Իսրա­յե­լին հարվա­ծե­լու Թեհրա­նի որո­շումը հղի է լայնա­ծա­վալ պատե­րազմի սպառնա­լի­քով, իսկ եթե Թեհրա­նը եւս մեկ անգամ հետաձգի «վրի­ժա­ռության գործո­ղությունը», լրջո­րեն կխա­թարվի նրա տարա­ծաշրջա­նա­յին հեղի­նա­կությունը։ Բացառված չէ, որ այդ երկընտրանքը ներքին խմո­րումնե­րի պատճառ դառնա։

Վահրամ Աթա­նեսյան

ՀԱՄԱՍ‑ը Իրա­նին ծանր ընտրություն է պարտադրում

Օգոստո­սի 15-ին Դոհա­յում ծրագրված է Գազա­յում հրա­դա­դա­րի հաստատման եւ պատանդնե­րի ու պահվող անձանց հարցե­րով բանակցություննե­րի հերթա­կան փուլը: IRNA գործա­կա­լությունը, հղե­լով ՀԱՄԱՍ‑ի անա­նուն ներկա­յա­ցուցչին, հայտնում է, որ պաղեստինյան այդ խմբա­վո­րումը «քննարկումնե­րին չի մասնակցի, քանի որ վերջին պահին Իսրա­յե­լի վարչա­կազմը ներկա­յացրել է նոր անընդունե­լի առա­ջարկություններ»։

Իսրա­յե­լի կառա­վա­րության պաշտո­նա­կան հաղորդագրությունն այդ մեղադրանքը գնա­հա­տել է «բացարձա­կա­պես անհիմն» եւ հավե­լել, որ, ընդհա­կա­ռա­կը, ՀԱՄԱՍ‑ն է «քսա­նի­նը նոր պահանջներ ներկա­յացրել»։ Այլ աղբյուրնե­րի փոխանցմամբ՝ Իսրա­յե­լի կառա­վա­րությունը համա­ձայնել է բանտե­րից ազատ արձա­կել «պաղեստինցի տասնյակ ահա­բե­կիչնե­րի, բայց պայմա­նով, որ նրանք կարտաքսվեն Գազա­յից եւ Հորդա­նա­նի արեւմտյան ափից»։ ՀԱՄԱՍ‑ն այդ պահանջը չի ընդունում։

Սկզբունքա­յին տարա­ձայնություններ կան նաեւ Գազա­յի հարա­վում եւ Եգիպտո­սի հետ սահմա­նին իսրա­յե­լա­կան զինուժի եւ հատուկ ծառա­յություննե­րի ներկա­յության հարցում։ Ըստ տեղե­կություննե­րի՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինքե­նը վերջին պահին հետաձգել է Մերձա­վոր Արեւելք այցը։

Նախա­գահ Բայդե­նը Դոհա բանակցություննե­րի է գործուղել Մերձա­վոր Արեւելքի հարցե­րով խորհրդա­կան Մակտուրկին եւ ԿՀՎ տնօ­րեն Բերնսին: Իսրա­յե­լա­կան կողմից լիա­զորված է „Մոսա­դի„ տնօ­րեն Բարնեան, բայց անո­րոշ է, թե կառա­վա­րությունը նրան ինչ մանդա­տով է օժտել,- գրում է Vesty.co.il կայքը:

Իրա­վի­ճա­կը, սակայն, ինտրի­գա­յին է. եթե ՀԱՄԱՍ‑ի ներկա­յա­ցուցիչներն իրոք բանակցություննե­րից հրա­ժարվեն, ապա Քաթա­րի, ԱՄՆ‑ի, Եգիպտո­սի եւ Իսրա­յե­լի բանագնացնե­րի հանդի­պում, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, չի կայա­նա։

Նախօ­րեին Իրա­նի նախա­գա­հի մերձա­վոր շրջա­պա­տից տեսա­կետ է փոխանցվել, որ եթե Գազա­յում հրա­դա­դար հաստատվի, տեղի ունե­նա պատանդնե­րի եւ պահվող անձանց փոխա­նա­կում, ապա Թեհրա­նը կհե­տաձգի Իսրա­յե­լի դեմ հարվա­ծը, իսկ իսրա­յե­լա­կան աղբյուրնե­րը հայտնել են, որ իրա­նա­կան կողմն առա­ջին անգամ կմասնակցի բանակցություննե­րին եւ «կուլի­սա­յին շփումներ կունե­նա ամե­րի­կա­ցի­նե­րի հետ»։

Դոհա­յում նախա­տեսված բանակցություննե­րի ձախո­ղումը, իսկ այդ հավա­նա­կա­նությունը չափա­զանց բարձր է, խաթա­րում է ԱՄՆ-Իրան գաղտնի շփումնե­րը։ Ավե­լին, ՀԱՄԱՍ‑ի կոշտ կեցվածքը Իրա­նին կանգնեցնում է չափա­զանց բարդ որո­շում ընդունե­լու երկընտրանքի առջեւ։

Իսրա­յե­լին հարվա­ծե­լու Թեհրա­նի որո­շումը հղի է լայնա­ծա­վալ պատե­րազմի սպառնա­լի­քով, իսկ եթե Թեհրա­նը եւս մեկ անգամ հետաձգի «վրի­ժա­ռության գործո­ղությունը», լրջո­րեն կխա­թարվի նրա տարա­ծաշրջա­նա­յին հեղի­նա­կությունը։ Բացառված չէ, որ այդ երկընտրանքը ներքին խմո­րումնե­րի պատճառ դառնա։

Ուշագրավ է, որ, չնա­յած մոտ երկու շաբաթ առաջ Թուրքիա­յի խորհրդա­րա­նի նախա­գա­հի մակարդա­կով արված անոնսին, այս պահի դրությամբ Պաղեստի­նի ինքնա­վա­րության առաջնորդ Մահմուդ Աբա­սի Անկա­րա այցի մասին տեղե­կություն չկա։

Դոհա­յում օգոստո­սի 15-ին ծրագրված բանակցություննե­րի ձախո­ղումն, անկասկած, Մերձա­վոր Արեւելքում լարվա­ծության թուլացմա­նը չի նպաստի, իսկ իրա­դարձություննե­րի անցանկա­լի զարգացման դեպքում, գուցե, տարա­ծաշրջա­նա­յին պատե­րազմի առիթ կդառնա։ Այդ դեպքում, բնավ ակնհայտ է, որ Հայաստա­նի անմի­ջա­կան հարեւան Իրա­նը կներքաշվի լրջա­գույն դիմա­կա­յության մեջ։

ՀԱՄԱՍ‑ը, եթե նրա դիրքո­րո­շումը գնա­հատվի մի փոքր ավե­լի սառը, փաստա­ցի Իրա­նին մղում է Իսրա­յե­լի դեմ պատժիչ գործո­ղություննե­րի։ Ինչպի­սին էլ որ հաշվարկը լինի, իրա­նա-իսրա­յե­լա­կան պատե­րազմից շահե­լու է առա­ջին հերթին Թուրքիան՝ փորձե­լով վերա­կանգնել Մերձա­վոր Արեւելքի առա­ջա­տար երկրի կարգա­վի­ճա­կը։

Իրա­նին կհա­ջողվի՞ դիվա­նա­գի­տա­կան գործի­քա­կազմով հաղթա­հա­րել իրա­վի­ճա­կը: ՀԱՄԱՍ‑ի նկատմամբ ու՞մ ազդե­ցությունն է մեծ՝ Թեհրա­նի՞, թե՞ Անկա­րա­յի:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ