17.9 C
Yerevan

Հայաստա­նը Ռազմա­վա­րություն Չունի

Ռուսա­կան ծիրում մնալն իրոք արդեն վտանգա­վոր է։ Բացի այն ամե­նից, ինչ տեղ է ունե­ցել պատե­րազմի ժամա­նակ, մենք ունենք էներգե­տիկ, սննդի և այլ անվտանգա­յին հարցեր։ Օրի­նակ երբ խոսք է գնում ԱՄՆ օրի­նա­կով մոդուլա­յին ատո­մա­կա­յան ունե­նալ, դա արվում է նրա համար, որ Ռուսաստանն իր ուզած ժամա­նակ Հայաստա­նի լույսե­րը չանջա­տի։

Լիլիթ Դալլաքյան

1inTV‑ը զրուցել է քաղա­քա­գետ Լիլիթ Դալլաքյա­նի հետ։ Զրույցի ընթացքում շոշափվել է ՀՀ արտա­քին ռազմա­վա­րության բացա­կա­յությունն ու դրա­նից բխող հետև­անքնե­րը։
Քաղա­քա­գե­տի խոսքով ՀՀ‑ը չունի արտա­քին քաղա­քա­կան ռազմա­վա­րություն։ Այն ինչ անում է Նիկոլ Փաշինյա­նը, ոչ թե ռազմա­վա­րություն է, այլ սովո­րա­կան խաբե­լու նման մի բան, երբ փորձում է արտա­քին բոլոր ուժե­րի հետ ինչ որ անհասկա­նա­լի պայմա­նա­վորվա­ծություննե­րի գալ ու միա­ժա­մա­նակ երկու աթո­ռին նստել, բայց ի վերջո չի ստացվում անգամ մեկի վրա մնալ։
Լիլիթ Դալլաքյա­նը, մեկնա­բա­նե­լով օրերս Երև­ա­նում կայա­ցած հանդիպման մասին, երբ նախա­ձեռնող Մհեր Ավե­տիսյա­նը տարա­կուսանք էր հայտնել, թե ինչո՞ւ է Հայաստանն իր հայացքը հառել Եվրո­պա­յին, ասաց, որ Եվրո­պա­յին հայացք հառել կամ Եվրո­պա գնալ ասվա­ծը կեղծ օրա­կարգ է։ հայաստա­նը ոչ մի տեղ էլ չի գնում, հայե­րը մնում են իրենց տեղում, բայց փորձում են հայցքն ուղղել այն կողմ, որը մեզ ձեռք է տալիս։ Մհեր Ավե­տիսյանն ու իր կողմնա­կիցնե­րը առա­ջարկում են անդա­մակցել ԲՐԻԿՍ-ին՝ պատճա­ռա­բա­նե­լով, որ այնտեղ շուկան ավե­լի մեծ է ու Հայաստանն էլ իր արտա­քին առևտրի շրջա­նա­ռությամբ ավե­լի կապված է ԲՐԻԿՍ անդամ երկրնե­րի հետ, այլ ոչ թե Եվրո­պա­յի։ Բայց այս պահին մեր շահերն ավե­լի շատ համընկնում են Եվրո­պա­յի հետ, ոչ թե Ռուսաստա­նի կամ Չինաստա­նի ու Բրա­զի­լիա­յի։ Իսկ դրանք այն երկրներն են, որ օգնել են, զինել են Ադրբե­ջա­նին։ Հիմա մենք շարունա­կենք մնա՞լ ռուսա­կան ծիրում, շարունակե՞նք աչքներս փակել ու ենթարկվել ռուսնե­րին։ Մոսկվան ցանկա­նում է ԵԱՏՄ բառը փոխա­րի­նել ԲՐԻԿՍ-ով, բայց դա խոշոր հաշվով ոչ մի նշա­նա­կություն չունի։ ԲՐԻԿՍ անդամ երկրնե­րի հետ հարա­բե­րություններ ունե­նա­լու համար պարտա­դիր չէ ԲՐԻԿՍ-ին անդա­մակցել։ Ադրբե­ջանն օրի­նակ շատ լավ համա­գործակցում է Ռուսաստա­նի հետ, մեզնից էլ շատ ու մեծ ապրանքաշրջա­նա­ռություն ունի, բայց ԵԱՏՄ անդամ չէ։ Ուրեմն մենք ինչո՞ւ պիտի գնանք անդա­մակցենք մի կառույցի, ուր Ռուսաստա­նը մեզ էլի նայե­լու է իբրև գաղութի։
Քաղա­քա­գե­տը հավե­լեց, որ ՀՀ վարչա­պե­տը մի կողմից շարունա­կում է անընդհատ կրկնել, որ մենք չպետք է մի կենտրո­նից կախված մնանք, բայց մենք շարունա­կում ենք մնալ այդ կարգա­վի­ճա­կում, նույնիսկ խորացնում ենք մեր հարա­բե­րություննե­րը, մինչդեռ պետք էր դիվերսիֆի­կա­ցիան արդեն անել ու հնա­րա­վո­րինս ապա­հո­վել Հայաստա­նի անվտանգությունը։ Եթե համե­մա­տենք ԵՄ‑ը ու ԲՐԻԿՍ‑ը, ապա տարբե­րություններն ակնհայտ են։ Ինչ խոսք, որ այս դեպքում էլ մեզ հանրաքվե է պետք, թեկուզ այն առումով, որ ՀՀ քաղա­քա­ցի­նե­րը ցույց տան, թե ուր են ուզում գնալ, ում հետ են ուզում հարա­բե­րություններ ունե­նալ։ Եթե հայ ժողո­վուրդը որո­շի, որ իրեն ավե­լի ձեռնտու է ԲՐԻԿՍ‑ը, որտեղ չկան ԵՄ բարձր ստանդարտնե­րը, սննդի անվտանգության և այլ առումնե­րով, ուրեմն Հայաստա­նը կգնա ԲՐԻԿՍ, բայց նախ թող հանրաքվե լինի։ Իշխա­նություննե­րը չպետք է ամեն հարցում խոսեն ժողովրդի անունից։ Իսկ ռուսա­կան ծիրում մնալն իրոք արդեն վտանգա­վոր է։ Բացի այն ամե­նից, ինչ տեղ է ունե­ցել պատե­րազմի ժամա­նակ, մենք ունենք էներգե­տիկ, սննդի և այլ անվտանգա­յին հարցեր։ Օրի­նակ երբ խոսք է գնում ԱՄՆ օրի­նա­կով մոդուլա­յին ատո­մա­կա­յան ունե­նալ, դա արվում է նրա համար, որ Ռուսաստանն իր ուզած ժամա­նակ Հայաստա­նի լույսե­րը չանջա­տի։
-Հայաստա­նը ռազմա­վա­րություն չունի,- կարծում է քաղա­քա­գե­տը։ Նրա կարծի­քով ամե­նավտանգա­վորն այն է, որ Հայաստա­նը չի կարո­ղա­նում միա­ժա­մա­նակ խոսել տարբեր կողմե­րի հետ։ Սպա­սում են, որևէ բան լինի, նոր փորձեն զանգել այս ու այն կողմ։ Հիմա ԱՄՆ‑ը թույլ չի տալիս, որ ադրբե­ջանցի­նե­րը կրա­կեն, իսկ հետո եթե թույլ տան, ի՞նչ ենք անե­լու։ Միևնույն ժամա­նակ քաղա­քա­գե­տը նաև խոսեց Հայաստան-Ադրբե­ջան հարա­բե­րություննե­րի մասին, ընդգծե­լով նաև խաղա­ղության պայմա­նագրի ու միջանցքի չարչրկված հարցի մասին։
Լիլիթ Դալլաքյանն այն կարծի­քը հայտնեց, որ իշխա­նություննե­րը ավե­լի շատ պոպուլիզմով են զբաղված և ամեն ինչ անե­լու են, որպեսզի 2026թ․ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի ժամա­նակ կարո­ղա­նան թեկուզ դաշինքով, բայց պահպա­նել իշխա­նությունը։

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ