21.6 C
Yerevan

Հայաստանն Ու Ադրբե­ջա­նը Աստա­նա­յում

Մյուս կողմից, Աստա­նան իհարկե ունի թե այդ մրցակցությունում սեփա­կան սուբյեկտա­յին դեր ունե­նա­լու խնդիր՝ ինչի սպա­սարկման միջոց անկասկած դիտարկում է նաեւ հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտության հարցում որո­շա­կի քայլեր անե­լը։

Հակոբ Բադալյան

Աստա­նան հայ-ադրբե­ջա­նա­կան գործո­ղության մե՞ջ է

Հաղորդագրություն է տարածվել, որ Ղազախստա­նում Հայաստա­նի դեսպան Ղեւոնդյա­նը հանդի­պել է այդ երկրի արտա­քին գործե­րի փոխնա­խա­րար Կոնուսպաեւի հետ: Ըստ հաղորդագրության, «Ղազախստա­նի Հանրա­պե­տության նախա­գահ Կ․Տոկաևի՝2024թ․ ապրի­լի 15-ին Հայաստա­նի Հանրա­պե­տություն կատա­րած պաշտո­նա­կան այցի արդյունքնե­րով ձեռք բերված պայմա­նա­վորվա­ծություննե­րի համա­տեքստում դիտարկվել են հայ-ղազախստանյան օրա­կարգի արդի հարցերն՝ առևտրատնտե­սա­կան, մշա­կութա­յին և հումա­նի­տար, գիտա­տեխնի­կա­կան և այլ ոլորտնե­րում երկկողմ փոխգործակցության հետա­գա առաջմղման շեշտադրմամբ։ Քննարկվել է նախա­տեսվող երկկողմ միջո­ցա­ռումնե­րի ժամա­նա­կա­ցույցը և կազմա­կերպման ընթացքը»:

Ապրի­լի 15-ին Ղազախստա­նի նախա­գա­հի հայաստանյան այցի համա­տեքստում թերեւս ամե­նաէա­կան եւ առարկա­յա­կան հանգա­մանքը դա Աստա­նա­յի հայ-ադրբե­ջա­նա­կան միջնորդությունն էր: Այցը ըստ էության չի ունե­ցել դրա­նից ավե­լի որեւէ շոշա­փե­լի դրսեւո­րում՝ անցնող գրե­թե 4 ամիսնե­րի ընթացքում: Այդ իմաստով, երբ Հայաստա­նի դեսպա­նը Աստա­նա­յում հանդի­պում է Ղազախստա­նի ԱԳ փոխնա­խա­րա­րի հետ եւ քննարկում Տոկաեւի այցի համա­տեքստում ձեռք բերած պայմա­նա­վորվա­ծություններ, դա առնվազն հարց է առա­ջացնում, թե արդյո՞ք քննարկման առարկան հենց այն միջնորդությունը չէ, որի շրջա­նա­կում մայի­սի 10–11-ին Ղազախստա­նում հանդի­պե­ցին Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րարնե­րը:

Տոկաեւը Հայաստան այցից առաջ եղել էր Բաքվում: Բաքու նրա այցից երկու շաբաթ անց Երեւան եկավ Ղազախստա­նի արտգործնա­խա­րա­րը, իսկ դրա­նից հետո էլ արդեն ժամա­նեց Տոկաեւը, երբ պարզ դարձավ, որ հնա­րա­վոր է դառնում արտգործնա­խա­րարնե­րի հանդիպման կազմա­կերպումը, որը գործնա­կա­նում լինե­լու էր այցի միակ շոշա­փե­լի դրսեւո­րումը: Ղազախստա­նի համար օրա­կարգա­յին է ճանա­պարհնե­րի հարցը՝ Կենտրո­նա­կան Ասիա­յից դեպի Եվրո­պա: Իհարկե այդքան էլ պարզ չէ, թե աշխարհա­քա­ղա­քա­կան ինչ սցե­նա­րի համա­տեքստում է Աստա­նան դիտարկում այդ հարցը, որովհե­տեւ ակնա­ռու է հաղորդուղի­նե­րի ապաշրջա­փակման հարցում աշխարհա­քա­ղա­քա­կան մրցակցությունն ու ռազմա­վա­րա­կան մոտե­ցումնե­րի բախումը:

Մյուս կողմից, Աստա­նան իհարկե ունի թե այդ մրցակցությունում սեփա­կան սուբյեկտա­յին դեր ունե­նա­լու խնդիր՝ ինչի սպա­սարկման միջոց անկասկած դիտարկում է նաեւ հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտության հարցում որո­շա­կի քայլեր անե­լը, թե նաեւ ունի խնդիր նաեւ իր համար մեղմել այդ աշխարհա­քա­ղա­քա­կան մրցակցությունից եկող մթնո­լորտա­յին ճնշումը, եւ այդ հարցում իհարկե նա Երեւա­նի ու նաեւ Բաքվի «բախտա­կից» է: Ղազախստա­նի փոխարտգործնա­խա­րա­րի հետ Հայաստա­նի դեսպա­նի հանդիպման մասին հաղորդագրությունում չկան այլ մանրա­մասներ կամ ընդհանրա­պես չկա Աստա­նա­յի հայ-ադրբա­ջա­նա­կան ապրիլ-մայիսյան միջնորդության հիշա­տա­կում: Բայց, կարո՞ղ էր արդյոք շրջանցվել այդ նախա­ձեռնությունն ընդհանրա­պես, թե՞ հենց այդ նախա­ձեռնությունն էլ տողա­տա­կում է, իսկ Աստա­նան փորձում է մնալ «գծի» մեջ:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ