21.6 C
Yerevan

Իրա­նը Կհարվա­ծի Թե Ոչ

Հանիա­յի չեզո­քա­ցումը այդուհանդերձ շատ ավե­լի բարդ եւ բազմա­շերտ գործընթա­ցի «դրսեւո­րում» է, քան կարող է թվալ առա­ջին հայացքից:

Հակոբ Բադալյան

Իրա­նի պատասխան հարվա­ծը հասունացմա՞ն, թե՞ լիցքա­թափման փուլում է

Իրա­նի արտգործնա­խա­րա­րի պաշտո­նա­կա­տա­րը զրույց է ունե­ցել Կատա­րի արտգործնա­խա­րա­րի հետ, որի ընթացքում քննարկվել է Գազայյում հրա­դա­դա­րի հարցը: Այդ զրույցը ուշադրության է արժա­նի նրա­նով, որ փաստա­ցի տեղի է ունե­նում քառա­կողմ քննարկմա­նը զուգա­հեռ՝ Կատա­րի, ԱՄՆ, Եգիպտո­սի եւ Իսրա­յե­լի մասնակցությամբ, որը կայա­ցել է Կատա­րի մայրա­քա­ղաք Դոհա­յում: Ըստ էության հնա­րա­վոր է ասել, որ Իրա­նը Կատա­րի հետ շփմամբ դառնում է այդ քննարկման հեռա­կա մասնա­կից հինգե­րորդ կողմը: Տվյալ պարա­գա­յում սակայն էական է, թե ի՞նր դիրքո­րոշմամբ:

Իսրա­յե­լի վարրչա­պետ Նաթանյա­հուն նախօ­րեին հայտա­րա­րել է, թե ՀԱՄԱՍ‑ի քաղա­քա­կան առաջնորդ Իսմա­յիլ Հանիա­յի չեզո­քա­ցումից հետո Գազա­յում համա­ձայնության շամնսե­րը ավե­լա­ցել են: Սա իհարկե առա­ջին հայացքից հնչում է տարա­կուսե­լի, քանի որ Հանիա­յին փոխա­րի­նել է Յահյա Սինվա­րը, որը համարվում է առա­վել արմա­տա­կան դիրքո­րոշման կրող: Ավե­լին, Սինվա­րը ինքն էլ ընդունել է, որ եղել է 2023 թվա­կա­նի հոկտեմբե­րի 7‑ին Գազա­յից Իսրա­յե­լի ուղղությամբ հարձակման կազմա­կերպիչնե­րից: Գազա­յում պատե­րազմը սկսել է հենց այդ հարձա­կումից:

Հետեւա­բար, Նաթանյա­հուի հայտա­րա­րությունը, թե Հանիա­յի սպա­նությունը բարձրացրել է համա­ձայնության շանսե­րը, կամ կատարյալ երեսպաշտություն է՝ ինչը իհարկե Նաթանյա­հուի պարա­գա­յում որեւէ կերպ զարմա­նա­լի չի լինի, կամ պարունա­կում է տողա­տա­կեր, որոնք հուշում են, որ Թեհրա­նում Հանիա­յի չեզո­քա­ցումը այդուհանդերձ շատ ավե­լի բարդ եւ բազմա­շերտ գործընթա­ցի «դրսեւո­րում» է, քան կարող է թվալ առա­ջին հայացքից: Հանգա­մանք, որի հնա­րա­վո­րությունը դիտարկել եմ սպա­նության առա­ջին իսկ ժամե­րից հետո: Այդ դեպքում սակայն առա­ջա­նում է Իրա­նի պատասխան հարվա­ծի հարցը: Գազա­յի շուրջ բանակցության մասնա­կիցնե­րը, նաեւ Բրի­տա­նիան, Ֆրանսիան, Իտա­լիան կոչ են անում Իրա­նին չանել գործո­ղություններ, որոնք կխա­փա­նեն Գազա­յի հարցում հնա­րա­վոր բանակցությունը եւ հրա­դա­դա­րի հասնե­լու համա­ձայնությունը:

Չի բացառվում, որ Թեհրա­նը հենց այդ պատճա­ռով է նաեւ «ուշացնում» իր պատասխա­նը, ցույց տալու համար, որ ինքը ամե­նեւին չի խոչընդո­տել բանակցությա­նը, սակայն դա նաեւ չի նպաստել արդյունա­վետ համա­ձայնությա­նը: Բացառված չէ նաեւ, որ Թեհրա­նը կարող է այդ բանակցության արդյունքով պայմա­նա­վո­րել իր պատասխա­նի բնույթը, տրա­մա­բա­նությունը եւ ուժգնությունը: Սակայն, այստեղ հարցն այն է, որ Գազա­յի համա­ձայնությունը եւ հրա­դա­դա­րը ինքնին չի կարող լինել Իրա­նի պատասխա­նը «չեղարկե­լու» պատճառ, քանի որ այդ պարա­գա­յում կարող է ստացվել, որ Իրա­նի հեղի­նա­կության հաշվին Հանիան դուրս է բերվել խաղից եւ կազմա­կերպվել է համա­ձայնություն: Հետեւա­բար, Իրա­նի պատասխա­նի «հրա­մա­յա­կա­նը» կարող է չեղարկվել կամ նկա­տե­լի «մեղմվել», եթե Գազա­յի շուրջ ձեռք բերվի այնպի­սի համա­ձայնությունը, որը կարտա­ցո­լի բաղադրիչներ, որոնք կընդգծեն Իրա­նի ռեգիո­նալ դերը նոր աստի­ճա­նով:

Առնչվող Հոդվածներ