17.9 C
Yerevan

Հայոց Պատմության Ռուսա­կան Ընկա­լումնե­րը

ՌԴ ԱԳՆ‑ն, գուցե ակա­մա, բայց գաղտնի­քը մատնել է՝ Արևմուտքը սատա­րում է Հարա­վա­յին Կովկա­սում հայ քաղա­քա­կան ինքնությա­նը և Հայաստա­նի՝ որպես սուվե­րեն պետությա­նը, իսկ Ռուսաստա­նը և Ադրբե­ջա­նը՝ ոչ:

Վահրամ Աթա­նեսյան

Ռուսաստա­նը հովա­նա­վո­րում է Հարա­վա­յին Կովկա­սի քաղա­քա­կան պատմության Բաքվի նարա­տի­վը

Ռուսաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րությունը Հայաստա­նի պատմության 8‑րդ դասա­րա­նի դասագրքի վերա­բերյալ հայտա­րա­րություն է տարա­ծել, որտեղ մասնա­վո­րա­պես ասված է. «Կասկա­ծի տակ դնել ներկա­յիս Հայաստա­նի կայացման գործում Ռուսա­կան կայսրության, ապա ԽՍՀՄ‑ի եւ Ռուսաստա­նի հատուկ դերը, նշա­նա­կում է հանրա­հայտ փաստե­րին դեմ գնալ: Խոսքը մեր ընդհա­նուր պատմության խեղաթյուրման հերթա­կան անսքող փորձի մասին է»։

ՌԴ արտա­քին քաղա­քա­կան գերա­տեսչության «հուզա­կան արձա­գանքի» ֆորմալ առիթն այն է, որ դասագրքի մի գլուխ վերնագրված է «Արև­ելյան Հայաստա­նը բռնակցումը Ռուսաստա­նին»: Ընդ որում, Ռուսաստա­նի ԱԳՆ‑ն չի հերքում, որ տեղի է ունե­ցել ռուս-պարսկա­կան պատե­րազմ, կնքվել Թուրքմենչա­յի պայմա­նա­գիր: Իսկ դա նշա­նա­կում է, որ Արև­ելյան Հայաստա­նը գրավվել է, անջատվել Պարսկաստա­նից եւ անցել Ռուսա­կան կայսրության տիրա­պե­տության տակ: Եթե մի տարածքի մի պետության ենթա­կա­յությունից ռազմա­կան ուժով մյուսին անցնե­լը բռնակցում չէ, ապա ի՞նչ է:

Իսկ եթե դա ազա­տագրում է, ապա Ռուսաստա­նը պետք է ընդունի, որ Հայաստա­նը եղել է պետություն, Պարսկաստա­նի կողմից գրավվել է, դարեր շարունակ պայքա­րել և իր օգնությամբ վերա­կանգնվել: ՌԴ ԱԳՆ հայտա­րա­րությունը նման «նոտա» չունի: Բայց դա այնքան էլ էական չէ, շարադրանքը ավե­լի ենթա­տեքստա­յին է, քան կարող է ընկալվել առա­ջին հայացքից:

Ռուսաստա­նի ԱԳՆ‑ն փաստա­ցի ճանա­չում և հովա­նա­վո­րում է Հարա­վա­յին Կովկա­սի քաղա­քա­կան պատմության Բաքվի նարա­տի­վը, ըստ որի 1991 թվա­կա­նի հոկտեմբե­րի 18‑ի պետա­կան անկա­խության վերա­կանգնման մասին սահմա­նադրա­կան ակտում ձևա­կերպված է. «Ռուսաստա­նը 1806–1828 թվա­կաննե­րին օկուպացրել է Ադրբե­ջա­նը»: Այդ ակտը Ադրբե­ջա­նի գործող սահմա­նադրության հիմքն է:

Ըստ էության, Ադրբե­ջա­նի սահմա­նադրությունը Հարա­վա­յին Կովկա­սում Հայաստա­նի և հայ քաղա­քա­կան ինքնության գոյությունը չի ճանա­չում: Բաքվի քաղա­քա­կան խոսույթը կառուցված է այն թեզի վրա, որ Ռուսաստա­նը «գրա­վել է Ադրբե­ջա­նը, իրա­կա­նացրել հայ բնակչության ներգաղթ, և այդ հիմքի վրա ստեղծել հայկա­կան ինքնություն, իսկ բոլշև­իկյան իշխա­նությունը նրան օժտել է պետա­կա­նությամբ»:

Ռուսաստա­նի ԱԳՆ հայտա­րա­րությունն, իհարկե, բաց տեքստով դա չի ասում, բայց ներկա­յիս Հայաստա­նի կայացման գործում Ռուսա­կան կայսրության, ԽՍՀՄ‑ի և Ռուսաստա­նի «հատուկ դերի» շեշտադրումն այլ բան չէ, քան Ադրբե­ջա­նի պետա­կան նարա­տի­վին ակնհայտ աջակցություն և հովա­նա­վորչություն:

Վտանգա­վորն այն է, որ այս հայտա­րա­րությունը կարող է ունե­նալ քաղա­քա­կան հնա­րա­վոր հետև­անքնե­րով հղի ազդակ: Թերևս դրա­նով է բացատրվում «Հայոց պատմություն» առարկան «Հայաստա­նի պատմություն» փոխա­րի­նե­լու շուրջ հայաստանյան քաղա­քա­կան և գիտա­կան որո­շա­կի շրջա­նակնե­րի գրե­թե թշնա­մա­կան վերա­բերմունքը:

Կարե­լի է, գուցե և պետք է դասագրքե­րում տալ մի փոքր նուրբ ձեւա­կերպումներ, բայց խնդի­րը մնում է սկզբունքա­յին: Հայաստանն իր պետա­կա­նությամբ Ռուսաստա­նի «ստեղծած» է և «հավերժ պարտա­կան» նրան, թե՞ Հայաստա­նի անկախ հանրա­պե­տությունը նրա քաղա­քա­ցի­նե­րի հավա­քա­կան ձեռքբե­րումը:

Սա արդեն «ընդհա­նուր հիշո­ղության» կամ «արևմտյան ինժե­նե­րիա­յի պատվե­րով պատմությունը խարդա­խե­լու» հետ ոչ մի կապ չունի՝ որպես գիտա­կան կամ նույնիսկ քաղա­քակրթա­կան խնդիր: ՌԴ ԱԳՆ‑ն, գուցե ակա­մա, բայց գաղտնի­քը մատնել է՝ Արևմուտքը սատա­րում է Հարա­վա­յին Կովկա­սում հայ քաղա­քա­կան ինքնությա­նը և Հայաստա­նի՝ որպես սուվե­րեն պետությա­նը, իսկ Ռուսաստա­նը և Ադրբե­ջա­նը՝ ոչ: Թե ի՞նչ ընտրություն պետք է կատա­րի Հայաստա­նի քաղա­քա­ցին, այլևս բանա­վե­ճից դուրս է:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ