17.9 C
Yerevan

Պուտինն Ու Արևմուտքը

Հետեւություն այն մասին, որ Հայաստա­նի կենսունա­կությունն ու դիմադրունա­կությունը քաղա­քակրթա­կան կողմնո­րոշմամբ սեփա­կան ներուժի աճին հասնելն է, այլ ոչ թե աշխարհա­քա­ղա­քա­կան որեւէ կենտրո­նի ընտրություն կատա­րե­լը:

Հակոբ Բադալյան

Պուտի­նի առանձնա­հա­տուկ այցն ու արեւմտյան ավանդա­կան լռությունը

Պուտի­նի Ադրբե­ջան կատա­րե­լիք այցն անշուշտ չի լինե­լու «սովո­րա­կան»: Այդպի­սին չի լինե­լու այն իմաստով, որ Կուրսկի մարզում ստեղծված իրա­վի­ճա­կի պայմաննե­րում ՌԴ նախա­գա­հի պարա­պես այցի համար չէր թողնի Կրեմլն ու մեկներ Ապշե­րոն, այն էլ պետություննե­րի ղեկա­վարնե­րի այցե­լություննե­րի համար բարձրա­գույն՝ Պետա­կան այցի ձեւա­չա­փով: Պետա­կան այցը առանձնա­նում է նրա­նով, որ դրա ընթացքում քաղա­քա­կան բովանդա­կությա­նը տրվում է առանձնա­հա­տուկ նշա­նա­կություն:

Մեծ հաշվով, Պուտինն Ալիեւին առանձնա­հա­տուկ նշա­նա­կություն տվել էր նաեւ 2022 թվա­կա­նին, երբ Ուկրաի­նա­յի վրա գրո­հից երկու օր առաջ դաշնակցա­յին հռչա­կա­գիր ստո­րագրեց Իլհամ Ալիեւի հետ: Այդ ֆոնին, ի դեպ, տարօ­րի­նակ չէ, որ Կուրսկի մարզում բարդ իրա­վի­ճա­կի պայմաննե­րում Պուտինն այցե­լում է դաշնակցին: Իհարկե Ադրբե­ջա­նը միայն հարա­բե­րա­կա­նո­րեն է հնա­րա­վոր Պուտի­նի համար դիտարկել դաշնա­կից, բայց Ալիեւը չի վարա­նում ներկա­յա­նալ այդպի­սին: Եվ այստեղ հետաքրքիր է արեւմտյան արձա­գանքը:

Պուտի­նի դաշնա­կիցնե­րի հանդեպ այսպես ասած ավանդա­կան խստա­բա­րո դիրքո­րո­շումնե­րը բացա­կա­յում են Ալիեւի հանդեպ: 2022 թվա­կա­նի փետրվա­րից հետո Ալիեւը ոչ միայն չի զգա­ցել Պուտի­նի դաշնակցի խարա­նը, այլեւ հակա­ռա­կը՝ զգա­ցել է արեւմտյան ավե­լի մեծ աջակցություն, բացա­ռությամբ Ֆրանսիա­յի: Ալիեւն իրեն թույլ տվեց նույնիսկ արեւմտյան լռության եւ լոյա­լության պայմաննե­րում հայա­թա­փել Արցա­խը, ենթարկել էթնիկ զտման, իսկ հետո նաեւ Պուտի­նի հետ պայմա­նա­վորվել ռուս խաղա­ղա­պահնե­րին Արցա­խից ժամկե­տից շուտ դուրս բերե­լու հարցում, ընդ որում պայմա­նա­վորվել անսպա­սե­լի:

Իսկ դա տեղի ունե­ցավ ապրի­լին: Ի՞նչն է հատկանշա­կան՝ դա տեղի ունե­ցավ իրան-իսրա­յելյան բավա­կա­նին լարված իրա­վի­ճա­կում, երբ Իսրա­յե­լը հարվա­ծել էր Դամասկո­սում Իրա­նի դեսպա­նա­տա­նը, իսկ Իրա­նը պատրաստվում էր Իսրա­յե­լին պատասխան հարվա­ծի: Ահա այդ ժամա­նակ հանկարծ հայտնի դարձավ, որ Պուտինն ու Ալիեւը պայմա­նա­վորվել են ժամա­նա­կից շուտ դուրս բերել ռուսա­կան կոնտինգենտը Արցա­խից: Այժմ դարձյալ իրան-իսրա­յելյան բարդ իրա­վի­ճակ է, եւ դարձյալ Իրա­նը պատրաստվում է Իսրա­յե­լին պատասխա­նե­լուն, եւ Պուտինն ու Ալիեւը դարձյալ պետք է պայմա­նա­վորվեն ինչ որ բան:

Եվ այդ ամե­նին թերեւս դարձյալ պետք է լուռ հետեւեն արեւմտյան խաղա­ցողնե­րը, որոնք չգի­տես ինչու շատ զգա­յուն են հայ-ռուսա­կան շփումնե­րի առնչությամբ, բայց բավա­կա­նին «անզգա» են ՌԴ հետ Ադրբե­ջա­նի պայմա­նա­վորվա­ծություննե­րի հանդեպ: Իհարկե սա պետք է լինի հետեւության տեղիք Հայաստա­նի համար: Հետեւություն այն մասին, որ Հայաստա­նի կենսունա­կությունն ու դիմադրունա­կությունը քաղա­քակրթա­կան կողմնո­րոշմամբ սեփա­կան ներուժի աճին հասնելն է, այլ ոչ թե աշխարհա­քա­ղա­քա­կան որեւէ կենտրո­նի ընտրություն կատա­րե­լը:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ