15.8 C
Yerevan

Անվա­հան ՀՅԴ

Այսօր նաև չգի­տենք թե Հրանտ Մարգարյա­նը մտածու՞մ է հետև­ություններ անել՝ ինչպես որ խիզա­խո­րեն արեց ՎԱՀԱՆՆ իր բանտարկության ժամա­նակ։

Հարութ Քալաջյան

Չգի­տենք ինչ պիտի ասեր Վահան Հովհաննեսյա­նը 2018‑ի Թավշյա Հեղա­փո­խության մասին, բայց վստա­հա­բար գիտենք, որ պիտի չաներ այն, ինչ որ իր գործա­կից՝ Մարգարյա­նը իր կարապյան բացման խոսքում վրեժխնդրո­րեն պարտադրեց 2019‑ի ԸԺ-ին առա­ջի­կա տարի­նե­րին ԱՄԵՆ ԳՆՈՎ տապա­լել ժողովրդա­յին իշխա­նությունը։
Ու ահա, Հրանտին հաջորդած միջա­կություննե­րը 5 տարի է ի վեր Քոչարյա­նի առաջնորդությամբ, իշխա­նա­փո­խության ՄԻԱԿ օրա­կարգով և Դաշնակցության Լինե­լիության Գրա­վով ու Փողո­ցա­յին Պարտի­զա­նա­կա­նությամբ խայտա­ռակ պայքար են տանում Նիկո­լի դեմ, Ժողովրդա­յին Հեղա­փո­խությունը ՆԻԿՈԼԱՑՆԵԼՈՒ խաբկանքով։
Այսօր նաև չգի­տենք թե Հրանտ Մարգարյա­նը մտածու՞մ է հետև­ություններ անել՝ ինչպես որ խիզա­խո­րեն արեց ՎԱՀԱՆՆ իր բանտարկության ժամա­նակ։
Բայց մի բան աներկբա­յո­րեն ճշմարտություն է, որ այդ տխրահռչակ և ամբողջ ԸԺ‑ը ստո­րացնող այդ Բացման Խոսքը ԽՈՐԱՊԵՍ ու ՇԵՇՏԱԿԻՈՐԵՆ հակադրվում է ՎԱՀԱՆԻ խորա­թա­փանց մտա­ծո­ղության և ՊԵՏԱԿԱՆ ՀԱՐՑԸ անձնա­կան վրեժխնդրությամբ լուծե­լու ազգա­դավ մտայնության։
Այդ հետև­ություններ չանող ԿՈՒՅՐ ու ԱՆԲՈՎԱՆԴԱԿ քաղա­քա­կա­նությունն է, որ այսօր ամբողջ Դաշնակցությա­նը մատնել է ԱՆՊԱՇՏՊԱՆ ու ՎԱՀԱՆԱԶՈՒՐԿ գոյության։
19 Օգոստոս 2024 Մուղնի

Facebook.com

Առնչվող Հոդվածներ