Այսօր նաև չգիտենք թե Հրանտ Մարգարյանը մտածու՞մ է հետևություններ անել՝ ինչպես որ խիզախորեն արեց ՎԱՀԱՆՆ իր բանտարկության ժամանակ։
Հարութ Քալաջյան
Չգիտենք ինչ պիտի ասեր Վահան Հովհաննեսյանը 2018‑ի Թավշյա Հեղափոխության մասին, բայց վստահաբար գիտենք, որ պիտի չաներ այն, ինչ որ իր գործակից՝ Մարգարյանը իր կարապյան բացման խոսքում վրեժխնդրորեն պարտադրեց 2019‑ի ԸԺ-ին առաջիկա տարիներին ԱՄԵՆ ԳՆՈՎ տապալել ժողովրդային իշխանությունը։
Ու ահա, Հրանտին հաջորդած միջակությունները 5 տարի է ի վեր Քոչարյանի առաջնորդությամբ, իշխանափոխության ՄԻԱԿ օրակարգով և Դաշնակցության Լինելիության Գրավով ու Փողոցային Պարտիզանականությամբ խայտառակ պայքար են տանում Նիկոլի դեմ, Ժողովրդային Հեղափոխությունը ՆԻԿՈԼԱՑՆԵԼՈՒ խաբկանքով։
Այսօր նաև չգիտենք թե Հրանտ Մարգարյանը մտածու՞մ է հետևություններ անել՝ ինչպես որ խիզախորեն արեց ՎԱՀԱՆՆ իր բանտարկության ժամանակ։
Բայց մի բան աներկբայորեն ճշմարտություն է, որ այդ տխրահռչակ և ամբողջ ԸԺ‑ը ստորացնող այդ Բացման Խոսքը ԽՈՐԱՊԵՍ ու ՇԵՇՏԱԿԻՈՐԵՆ հակադրվում է ՎԱՀԱՆԻ խորաթափանց մտածողության և ՊԵՏԱԿԱՆ ՀԱՐՑԸ անձնական վրեժխնդրությամբ լուծելու ազգադավ մտայնության։
Այդ հետևություններ չանող ԿՈՒՅՐ ու ԱՆԲՈՎԱՆԴԱԿ քաղաքականությունն է, որ այսօր ամբողջ Դաշնակցությանը մատնել է ԱՆՊԱՇՏՊԱՆ ու ՎԱՀԱՆԱԶՈՒՐԿ գոյության։
19 Օգոստոս 2024 Մուղնի
